Պատմությունը ցնցել է աշխարհը. մոր կողմից լքված և խաղալիքի հետ ընկերացած կապիկը շարունակում է հուզել բոլորին

22/02/2026 schedule17:22

Սոցիալական ցանցերն ու ամբողջ աշխարհի առաջատար լրատվականները վերջին օրերին ակտիվորեն հետևում են Պանչ անունով փոքրիկ մակակա կապիկի ճակատագրին:

Հուզիչ պատմությունը դիպել է միլիոնավոր մարդկանց սրտերին, հուզել շատերին, դարձել աշխարհով մեկ տարածվող քննարկումների թոփ թեմաներից մեկը:

Ինչ է եղել փոքրիկ կապիկի հետ

Մակակա կապիկի փոքրիկ ձագին լքել է մայրը, նա տխրել է օրեր շարունակ, և փոքրիկ կենդանուն աջակցելու համար կենդանաբանական այգու աշխատակիցները նրան կապիկի տեսքով փափուկ խաղալիք են նվիրել։ Այս իրադարձությունն է հենց սկիզբ դրել այնպիսի իրավիճակի, որը ստիպել է արտասվել նույնիսկ չափահաս տղամարդկանց:

570.jpg (70 KB)

2026 թվականի փետրվարին սոցիալական ցանցերում վիրուսային տարածում գտան Պանչ անունով վեց ամսական կապիկի լուսանկարներն ու տեսանյութերը։ Արու մակական ապրում է ճապոնական կենդանաբանական այգում. ծնվելուն պես մոր կողմից լքված լինելուց հետո նա չի կարողացել նույնիսկ ցեղակիցների հետ «լեզու գտնել». փոքրիկ կապիկին ընդունել են որպես «օտար» ու նեղացրել նրան:

Այս ամենը տեսնելով՝ կենդանաբանական այգու աշխատակիցները Պանչին տվել են փափուկ խաղալիք օրանգուտան, որպեսզի նա իրեն ավելի հարմարավետ զգա։

571.jpg (117 KB)

Խաղալիքը՝ հավատարիմ ու անբաժան ընկեր

Այժմ կապիկը անբաժան է խաղալիքից. նա ոչ միայն տանում է իր հետ կապիկին ամենուր վանդակում, այլև նույնիսկ քնում է նրա հետ, ծառերին բարձրացնում իր հետ միասին:

566.jpg (29 KB)

Պանչի և նրա փափուկ խաղալիք կենդանու լուսանկարներն ու տեսանյութերը շուտով սկսել են միլիոնավոր դիտումներ հավաքել. շատերը կարծում էին, որ կապիկը, դառնալով «որբ», անկեղծորեն տխրում էր մոր հետ շփման բացակայությունից, և անհանգստանում էին մյուս կապիկների հետ շփվելու համար։

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Պանչը կարողացել է ընկերանալ մյուս կապիկների հետ, իսկ կապիկներից մեկի լուսանկարը, որը նրան գրկել էր ծառի վրա նստած, վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում:

569.jpg (91 KB)

Պանչը ամենուր իր փափուկ խաղալիքին է տանում իր հետ, նույնիսկ երբ գտնվում է այլ կապիկների ընկերակցությամբ: Սոցիալական ցանցերի օգտատերերը կարծում են, որ փափուկ խաղալիքն օգնում է նրան, ինչպես մարդկանց, հաղթահարել սթրեսը և մխիթարություն գտնել վախի կամ խուճապի ժամանակ։

574.jpg (119 KB)

Փափուկ խաղալիքները հատուկ նշանակություն ունեն նաև մեծահասակների համար: Հոգեբանները մանրամասն նկարագրել են, թե ինչպես են դրանք օգնում հաղթահարել սթրեսը և վախը:

567.jpg (32 KB)

Վայրի բնության հետազոտողները, սակայն, նշում են, որ Պանչի մոր վարքագիծն ավելի տարածված է, քան կարելի էր ենթադրել. ճապոնական մակակների մինչև 7-8%-ը լքում է իրենց ձագերին: Սա սովորաբար պատահում է առաջին անգամ մայրացողների հետ, որոնք լքում են իրենց ձագերին անփորձության կամ սթրեսի պատճառով: Բացի այդ՝ հավանականությունը, որ մայրը կլքի իր նորածնին, ավելի բարձր է մակակաների մոտ: 

573.jpg (100 KB)

Կենդանաբանական այգին օրերս հայտնել է այցելուների աննախադեպ թվի մասին և ներողություն է խնդրել առաջացած հերթերի և դժվարությունների համար:

Շաբաթվա վերջում Ճապոնիայում կլինի երեքօրյա հանգստյան օր: Կենդանաբանական այգին հայտնել է, որ անհամբեր սպասում է այցելուների ժամանմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10573 դիտում

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն