Երևան
12 °C
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Տաշիր կապիտալ» ՓԲԸ տնօրեն, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:
Վերջինս լրագրողների հետ շփման ընթացքում բառացի հայտարարել է. «․․․ինչ վերաբերում է էլեկտրականությանը. վերջին 4 ամիսների ընթացքում անցած տարվա համեմատ Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս էլեկտրաէներգիայի ոլորտում նույնպես 40%-ով աճ էլեկտրաէներգիայի անջատումների մեջ…»։
«Ստորև ներկայացնում եմ վերջին 4 ամիսներին ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողության (վթարների վերացման) պաշտոնական վիճակագրությունը անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ (դեռևս փետրվարն ամփոփված չէ)։
Անջատումների միջին տևողությունը (րոպե).
Նշված վիճակագրությամբ ակնհայտ է դառնում, որ վերջին 4 ամիսներին (ժամանակավոր կառավարչի գործունեության շրջանում) ՀԷՑ-ի բաշխման ցանցում հոսանքազրկումների ընդհանրացված միջին տևողությունը կազմում է 56,47 րոպե, իսկ նախորդ շրջանի նույն ամիսների կտրվածքով ցուցանիշը եղել է 70,31 րոպե, այսինքն՝ իրենց կառավարման շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների միջին տևողությունը ավելին է եղել շուրջ 25%-ով։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի անջատումների կոնկրետ քանակական ցուցանիշներին, ապա դրանց մասով պաշտոնական տեղեկատվությունը կհանրայնացնեմ քիչ ավելի ուշ, այս պահին իրականացվում են համալիր վերլուծություններ, քանի որ որքան էլ զարմանալի թվա, անցած շրջանում՝ մինչև ՀԾԿՀ-ի կողմից վարչական վարույթի հարուցումը, ՀԷՑ-ում ոչ բոլոր վթարներն են պաշտոնապես հաշվառվել և փաստաթղթավորվել՝ դրանով ՀԾԿՀ-ին և մեր հանրությանը ներկայացնելով ակնհայտ խեղաթյուրված և ոչ հավաստի հաշվետվություններ։
Հիշեցնեմ, որ ՀԾԿՀ-ի հարուցած վարչական վարույթի ավարտին ՀԷՑ-ին բաշխման լիցենզիայից զրկելու 6 հիմնավոր պատճառներից մեկն էլ հենց այդ պաշտոնական հաշվետվությունների աղավաղված և ոչ արժանահավատ լինելու հանգամանքն էր հանդիսանում, ինչը հաստատել է նաեև ՀԾԿՀ-ն հատուկ այդ նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքում։
Եվ վերջապես, կրկին կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ այլևս չանսալ ղազինյանական մանիպուլյատիվ և խեղաթյուրված ապատեղեկատվությանը (վերջինս սեփականատերերին իր ուրույն ճշմարտացիությունն ապացուցելու սեփական խնդիրներն ունի), այլ որպես ՀԷՑ-ի կառավարման կանոնադրային մարմիններից դեռևս մեկի ղեկավար, պաշտոնական հարցում անել ՀԷՑ-ին և ստանալ հավաստի ու պատշաճ փաստաթղթավորված տեղեկատվություն։
Այլապես տպավորությունն ավելի է խորանում, որ ինչպես ժամանակին չեք տիրապետել իրերի իրական դրվածքին հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող, բնական մենաշնորհային դիրքով օժտված, ազգային հարստություն հանդիսացող էներգետիկ-ռազմավարական նշանակության ՀԷՑ-ում (կամ առնվազն՝ տնտեսապես այդպես ավելի «ձեռնտու» էր), այդպես էլ մինչ օրս փորձում եք ձևացնել, թե իբր ՀԷՑ-ի մասով դեռևս «թեմայի մեջ եք»…։
Հ.Գ. Էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ վերջին ամիսների ընթացքում ընդհատումների պաշտոնական վիճակագրությունը՝ հաջորդիվ»,- գրել է Պետրոսյանն ու հրապարակել վիճակագրությունը տեսապատկերով:

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների
Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց
Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան
Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»
Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար
Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու
Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին
Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել
Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ
ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում
Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ
8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը
Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը
Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին, խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել
Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում
Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան
«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար
Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ
ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն
Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ
Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին
Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»
Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ
Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ղարաբաղյան շարժումը պատերազմ է․ ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ
Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, օդային տարածքի արգելք չի սահմանել
Տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ․ մանրամասներ քարոզարշավի ժամանակ թմրամիջոց բաժանելու դեպքից
ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը
Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել, իրականում ուզում են X երկիրը ավելացնի իր ներկայությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT