Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:


Այն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը:
Այնուհետև երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ասել է․
«Պարո՛ն վարչապետ, իմ բարեկամ, իմ լավ ընկեր Նիկոլ Փաշինյան, շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք Վարշավայում հանդիպել, հստակ հենց այն օրը, երբ Լեհաստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականի փետրվարի 26-ին։
Հիշում եմ այդ օրերը, ամիսները, որոնք անհանգստությամբ էին լցված, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ էինք հաստատում այն պետությունների հետ, որոնք հանդիսանում էին նախկին խորհրդային պետություններ: Երբ Լեհաստանը մշտապես քաջալերում էր այն պետություններին, որոնք ընտրում էին իրենց անկախությունը: Եվ դա մի ժամանակ էր, երբ շատ լավ էինք ընկալում մեր երկու պետությունների պատմության գործընթացները և այն վտանգները, որոնք մեր երկրներին սպառնում էին։
Այսօր կարող եմ նշել, որ հայ-լեհական հարաբերությունները, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները վերածվել են ընկերության առանց որևէ նախապայմանի: Մենք ունենք նմանատիպ նպատակներ: Լեհաստանում շատ են գնահատում հայերին:

Ես ուզում եմ մատնանշել հենց Ձեր կատարած աշխատանքը: Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու քաղաքական տեսլականը: Դուք պետք է օրինակ հանդիսանաք հենց այդ քաղաքական ուղու վարման համար։ Նաև պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը։ Խաղաղությունն առաջնահերթ կետ է, թեև դա բարդ ճանապարհ է և պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է և գնահատվում է իմ կողմից: Ցանկանում եմ հայ ազգին և անձամբ Ձեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։
Նաև ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին: Սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրամիության մեծ ընտանիքը։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ, երբ երեկ Իսլանդիայի վարչապետն էր այստեղ, մի երկիր, որը աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է, և շուտով իրենք հանրաքվե են ցանկանում կազմակերպել: Մենք զրուցում էինք և շատ ռեալիստական տեսլական էինք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ պրոցես, ընթացակարգ: Ասեմ, որ բոլորին էլ ձեռնտու է այն հանգամանքը, որ բոլորս միախմբված ենք աշխատում, տարբեր ձայներ ենք ստանում, տարբեր մտքեր են արտահայտում, բայց, այնուամենայնիվ, մենք հակված ենք ընդունելու այն բոլոր երկրներին, որոնք նույն արժեքների կրողներն են: Ուզում եմ մատնանշել հենց Ձեր ջանքերը, որ Հայաստանը հստակ այդ ուղին ներկայացնող ճանապարհով է գնում: Մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրամիությունն ընդլայնելու համար այն բոլոր երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Ես վստահ եմ, որ Ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում, և ուզում եմ ևս մեկ անգամ Ձեր մոտեցման համար խոր երախտագիտությունս հայտնել։

Նախարար Կոշինյակ-Կամիշը շատ է ներգրավվել այդ անվտանգության համագործակցության մեջ: Դա է վկայում այսօրվա հուշագրի ստորագրումը: Հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը: Գիտենք, որ երկու երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին, որպեսզի կայուն, անվտանգ անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովուրդներին։
Շատ շնորհակալ եմ, որ անցել եք այդ երկար ճանապարհը, և ուրախ եմ, որ ներկա պահին Ձեր երկիրը գտնվում է այն կետում, որ կետում գտնվում է: Կարծում եմ՝ կշարունակենք անվտանգության մեր համագործակցությունը»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Շնորհակալ եմ, մեծարգո պարո՛ն վարչապետ, հարգելի՛ ներկաներ, նախ թույլ տվեք արձանագրել, որ ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Լեհաստանում: Բավականին երկար ժամանակ Հայաստանի վարչապետի բարձր մակարդակով, ընդհանրապես բարձրագույն մակարդակով այց չի եղել Լեհաստան: Կարծում եմ՝ այս այցը մի նոր փուլի ազդարարում և արձանագրում է մեր երկկողմ հարաբերություններում: Բայց ինձ համար, պարո՛ն Տուսկ, առանձնակի պատիվ է հրավեր ստանալ և նման ջերմ ընդունելության արժանանալ Ձեր կողմից։
Այսօր մենք հանդիպում ենք Ձեզ՝ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը Ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի և շատ բարձր է գնահատում Ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետև Հայաստանը միշտ զգացել է Ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Եվ իսկապես նաև իմ անձնական փորձն այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել, և ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, նաև այն աջակցության համար, որ Լեհաստանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ամենատարբեր ուղղություններով և ոլորտներում, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում: Մենք այդ աջակցությունն զգացել ենք։

Ինձ համար և մեր պատվիրակության համար շատ կարևոր էր լսել Ձեր գնահատականները, մասնավորապես նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին և այն քաջալերող խոսքերը, որ Դուք ասացիք, իսկապես նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական և Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է:
Ես չեմ թաքցնի, և Դուք դա գիտեք, իհարկե, ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են: Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, մեղադրանքներ, և մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել և պաշտպանել սեփական անվտանգությունը: Եվ ես կարծում եմ, որ Լեհաստանն այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ և, իհարկե, ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։
Այս առումով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, և պիտի արձանագրեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և, իհարկե, խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում։

Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը, և ես Հայաստանում՝ մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության պատգամավորներից մեկն արձագանքեց հետևյալ կերպ՝ ասելով՝ Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծես Եվրոպայի մասին եք խոսում: Իմ արձագանքը հետևյալն էր․ ես ասացի՝ իսկ մենք համոզվա՞ծ ենք արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը: Եվ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է, և ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ, նաև խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ, ի վերջո, բերել է այն համոզման, որ, ինչպես դուք նշեցիք, խաղաղությունն իսկապես ամենակարևորն է, որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության: Բայց շատ կարևոր է ունենալ և կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության անայլընտրանք լինելը, ժողովրդավարության անայլընտրանք լինելը և ազատության անայլընտրանք լինելը: Եվ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանն անցել է, և ժողովրդավարության, ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը, իհարկե, մեզ համար օրինակելի են։


Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և, իհարկե, մեծ հաճույքով Ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT