Երևան
12 °C
Հայաստանի դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Մենք չպետք է մոռանանք մեր դիվանագիտության և դիվանագիտական գործունեության՝ արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը: Այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է՝ մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է: Դա էլ է խնդիր, որ մենք այդքան կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը, իհարկե, կենսական անհրաժեշտություն է: Բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը և մեր կարիքն անվտանգության, այդքան նշանակում է, որ մենք հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից, այնքան քիչ ժամանակ ու ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացմանը»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ վերջին տարիների պրոցեսներն ու այն, ինչի մասին հրապարակային խոսում են, ակնհայտորեն վկայում են իրադրության դիտանկյունի փոփոխության մասին:
«Երբ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս ասում ենք, որ կարծես տնտեսությունը վազանցում է քաղաքական պրոցեսներին, դա միանշանակ դրական է: Դա նշանակում է, որ մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա, որովհետև ինչքան մենք կենտրոնացած ենք տնտեսական զարգացման տրամաբանության վրա, նշանակում է՝ այնքան ավելի հեռացած ենք զուտ լարվածության և էսկալացիայի տրամաբանությունից ու շրջանակից»,- նշեց վարչապետը:
Ըստ վարչապետի՝ պետք է դիվանագիտությանը և դիվանագիտական ծառայության դերին երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում ավելի ուշադիր լինենք:
«Իրականության՝ մի փոքր աղճատված գիտակցության արդյունք է, որ մենք անվտանգություն ասելիս սովորաբար միշտ առաջին հերթին հասկացել ենք բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ։ Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այնքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա, այդքան նշանակում է, որ անվտանգության վիճակը բարվոք չէ: Եվ ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, նշանակում է՝ անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա»,- ասաց Փաշինյանը:
Նա դիվանագիտական ծառայությունը համեմատեց ավտոմեքենաներից հայտնի climate control-ի հետ:
«Դիվանագիտական ծառայության ամբողջ իմաստն ու նշանակությունն այն է, որ արտաքին միջավայրում և դրա ազդեցությամբ, նաև ներքին միջավայրում եղանակը լինի հնարավորինս բարենպաստ՝ ձմեռները՝ հնարավորինս տաք, ամառները՝ հնարավորինս զով, անձրևները՝ հնարավորինս մեղմ։
Եվ կարծում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով: Սրա համար պետք է ավելի ու ավելի լավ ճանաչել աշխարհը, ավելի ու ավելի լավ ճանաչել պրոցեսները, ավելի ու ավելի լավ տեսնել այն փոփոխությունները, որ տեղի են ունենում աշխարհում և վերափոխվել այդ փոփոխություններին զուգահեռ: Զարգացումը փոփոխման պրոցես է, որովհետև եթե տեղի չի ունենում փոփոխություն, նշանակում է՝ տեղի չի ունենում զարգացում: Եթե մենք այսօր այսպիսին ենք, ինչպիսին էինք 20 տարի առաջ, նշանակում է՝ մենք մնացել ենք նույն կետում, նշանակում է լճացում է տեղի ունեցել: Մենք պետք է փոխվենք: Փոխվել առաջին հերթին նշանակում է ընդլայնել մեր գիտելիքի և իմացության շրջանակը, խորությունը և ծավալը: Եվ ես կարծում եմ, որ հիմա մենք այդ ուղղությամբ ենք գնում և պետք է շարունակենք գնալ այդ ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Նա կարևորեց ավելի շատ իրադարձություններ, իրադարձությունների փոխադարձ կապվածությունն իմանալը:
«Նույնիսկ այսօր մեր տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք պատճառահետևանքային կապերը մենք միանգամից չէ, որ տեսնում ու նկատում ենք: Բայց լավ լուրն այն է, որ մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք տեսնում ու նկատում: Դա նշանակում է, որ ավելի շատ գործիքների ենք տիրապետում մեր շուրջ միջավայրը, մեր շուրջ կլիման մեզ համար ավելի կանխատեսելի ու կառավարելի դարձնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT