Շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանում՝ կասկածելի հանգիստ․ սովորական վիճակ չէ

02/03/2026 schedule20:33

«Հայաստանը հասել է մի հանգրվանի, երբ կարողանում է պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից»:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։

«Շատ կարևոր է, որ մենք, նաև դիվանագիտական ծառայությունը պաշտպանենք այն ձեռքբերումները, որն այս տարիներին աշխատանքի, այդ թվում՝ ձեր աշխատանքի արդյունքում մենք ունեցել ենք: Շատ կարևոր է, որ գնահատենք այն խաղաղությունը, որը մենք ունենք: Շատ կարևոր է, որ մենք գնահատենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որը մենք ունենք։

Հայաստանի տնտեսական զարգացումն ավելին է, քան կանխատեսվում է, այդ թվում՝ դիվանագիտական գործունեության հաշվին, կարևոր է այդ ձեռքբերումները պաշտպանել կարողանալը:

Կարծում եմ, որ մենք իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից: Բայց սա էլ մենք չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան: Սա աշխատանքի արդյունք է, սա հետևողական և գիտակցված աշխատանքի արդյունք է։

Այսօր շատերին անհանգստացնում է այն, որ աշխարհում անհանգիստ է, Հայաստանի շուրջ և Հայաստանում կասկածելի հանգիստ է: Ես հասկանում եմ նաև անհանգստությունները, որովհետև դա ոչ սովորական իրավիճակ է: Դա մեզ համար սովորական վիճակ չէ, դա կարող է նաև օբյեկտիվ անհանգստություններ առաջացնել: Այն, ինչ մենք տեսնում ենք, իրականությանը համապատասխանում է, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա երաշխավորված չէ: Եվ դրա շարունակականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք և առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայությունից ու դիվանագետներից»:

Ըստ վարչապետի՝ Հայաստանի դիվանագիտական ծառայությունն ունի այդ կարողությունները՝ իր և ՀՀ-ի ձեռքբերումները խնամելու, պաշտպանելու, պահպանելու ու զարգացնելու։

«Եթե որևէ նվաճում, որևէ ձեռքբերում հետագա զարգացում չի ստանում ավելի մեծ և ավելի կարևոր մի բան դառնալու ուղղությամբ, անպայման կորցնում է իր ընթացիկ նշանակությունը: Եվ ես համոզված եմ, որ մենք այս տրամաբանությամբ էլ կշարժվենք առաջ, այն գիտակցությամբ, որ փոփոխվող աշխարհում մենք ինքներս պետք է փոխենք մեր մտահորիզոնի շրջանակն ու ծավալը, պետք է կարողանանք ավելի բարձրից նայել աշխարհին, իսկ ավելի բարձրից նայելու համար մենք պետք է կարողանանք բարձրանալ, իսկ բարձրանալու ճանապարհը կրթությունն է, շարունակական կրթությունը: Մեզնից որևէ մեկը չպետք է մտածի, որ ինքն արդեն գիտի ամեն ինչ»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1602 դիտում

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան