Իրադրությունը, որ արտաքին քաղաքական միջավայրի առումով այսօր ունենք ՀՀ-ում, բավական մեծ ձեռքբերում է. վարչապետ

02/03/2026 schedule22:24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար և ընդգծել, որ չափազանց կարևոր է դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերի և նշանակության գիտակցումը մեր երկրի զարգացման գործում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերին պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ անվտանգություն ասելիս սովորաբար միշտ հասկացել ենք բանակ. «Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգությունը կապում բանակի հետ, այդքան նշանակում է՝ անվտանգության պակաս կա, կամ անվտանգության իրադրությունը կամ վիճակը բարվոք չէ, և ընդհակառակը՝ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, ինչպես ընդունված է ասել, նշանակում է՝ անվտանգության ավելի հուսալի մակարդակ կա»։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհը, պրոցեսները, տեղի ունեցող փոփոխությունները և իրադարձությունների պատճառահետևանքային կապը ճանաչելը թույլ է տալիս միջավայրն ավելի կանխատեսելի և կառավարելի դարձնել։

«Եվ այս առումով, իհարկե, այն իրադրությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում արտաքին քաղաքական միջավայրի առումով, կարծում եմ, բավականին շոշափելի և մեծ ձեռքբերում է: Բայց նաև չպետք է մոռանանք, ի վերջո, մեր դիվանագիտական գործունեության, արտաքին հարաբերությունների ոլորտում մեր գործունեության ամենակարևոր նպատակը. այդ նպատակը մեր երկրի պետական շահը, այն է՝ մեր երկրի տնտեսական զարգացումն ապահովելն է, որովհետև դա էլ է խնդիր, երբ այդքան շատ կենտրոնացած ենք անվտանգության վրա, ինչը, իհարկե, կենսական անհրաժեշտություն է, բայց ինչքան անմիջական է մեր լարվածությունը և անվտանգության մեր կարիքը, այդքան նշանակում է, որ ուղղակի հեռու ենք տնտեսական զարգացման տրամաբանությունից»,- նշել է վարչապետը։

63631_b.jpg (706 KB)

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Պետք է արձանագրել, որ վերջին տարիների պրոցեսները և այն, ինչի մասին հրապարակային խոսում ենք, ակնհայտորեն վկայում են իրադրության դիտանկյունի փոփոխության մասին, երբ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ խոսելիս, ասում ենք, որ կարծես տնտեսությունը վազանցում է քաղաքական պրոցեսներին, ինչը միանշանակ դրական է։ Դա նշանակում է, որ մեր դիվանագիտական ջանքերն ավելի են կենտրոնացած տնտեսական զարգացման տրամաբանության վրա: Ինչքան մենք կենտրոնացած ենք տնտեսական զարգացման տրամաբանության վրա, նշանակում է՝ այնքան ավելի հեռացած ենք զուտ լարվածության և էսկալացիայի տրամաբանությունից և շրջանակից»։

Իր ելույթում երկրի ղեկավարը խոսել է նաև այս տարիների ընթացքում ձեռք բերված խաղաղության մասին. «Շատ կարևոր է, որ մենք գնահատենք այն խաղաղությունը, որ ունենք: Շատ կարևոր է, որ գնահատենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող ապաշրջափակումը, որն ունենք»։ Վարչապետը շեշտել է՝ Հայաստանի տնտեսական զարգացումն ավելին է, քան կանխատեսվում էր, այդ թվում՝ դիվանագիտական գործունեության հաշվին. «Այդ ձեռքբերումները պետք է կարողանանք պաշտպանել, որովհետև կարծում եմ, որ իսկապես հասել ենք մի հանգրվանի, երբ կարողանում ենք պաշտպանվել փոթորիկներից, կարկուտներից և բազում աշխարհաքաղաքական աղետներից: Բայց սա էլ չպետք է ընդունենք որպես ինքնին հասանելի մի բան: Սա աշխատանքի արդյունք է, հետևողական և գիտակցված աշխատանքի արդյունք է»:

63626_b.jpg (1.17 MB)

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չափազանց կարևոր է շարունակական կրթությունը ձեռքբերումների պահպանման և հետագա զարգացման գործում. «Ես համոզված եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն ունի այդ կարողությունները խնամելու, պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու իր և Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, որովհետև պահպանելու, պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը զարգացումն է, որովհետև եթե որևէ նվաճում, որևէ ձեռքբերում հետագա զարգացում չի ստանում ավելի մեծ և ավելի կարևոր ինչ-որ մի բան դառնալու ուղղությամբ, այն անպայման կորցնում է իր ընթացիկ նշանակությունը: Ես համոզված եմ, որ մենք այս տրամաբանությամբ էլ կշարժվենք առաջ, այն գիտակցությամբ, որ փոփոխվող աշխարհում ինքներս պետք է փոխենք մեր մտահորիզոնի շրջանակը և ծավալը: Մենք պետք է կարողանանք ավելի բարձրից նայել աշխարհին, իսկ ավելի բարձրից նայելու համար պետք է կարողանանք բարձրանալ, իսկ բարձրանալու ճանապարհը միանշանակ և աներկբա է՝ կրթությունն է, շարունակական կրթությունը»:

Ամփոփելով ելույթը՝ վարչապետն արձանագրել է, որ այսօր գնում ենք ավելին իմանալու ճանապարհով, որովհետև դա նշանակում է օբյեկտիվ, ոչ միայն էմոցիոնալ, գործնական հնարավորություն՝ ավելին անելու մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության համար: «Շնորհակալ եմ բոլոր դիվանագետներին՝ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար ավելին անելու պատրաստակամության և ամենօրյա աշխատանքի համար»,- եզրափակել է երկրի ղեկավարը:

Հաջորդիվ տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երդմնակալության արարողությունը, որի շրջանակներում մի շարք դիվանագետներ Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել են դիվանագետի վկայականներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1087 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել