Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է. ՄԻՊ

08/03/2026 schedule10:34

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։

Մարտի 8-ը միայն շնորհավորանքների և գեղեցիկ խոսքերի օր չէ։ Այն կարևոր հիշեցում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունն ու հավասար հնարավորությունների ապահովումը մեր հասարակության զարգացման առանցքային գրավականներից են։

Այս օրը ևս մեկ հնարավորություն է՝ գնահատելու կանանց ձեռքբերումներն ու ներդրումը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադառնալու այն մարտահրավերներին, որոնք դեռ առկա են կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին։

Հայաստանում կանայք մեծ նվիրումով և պատասխանատվությամբ մասնակցում են հանրային, տնտեսական և համայնքային կյանքի զարգացմանը։ Միևնույն ժամանակ շարունակում են առկա լինել խնդիրներ՝ կապված կանանց նկատմամբ բռնության, խտրականության, ինչպես նաև աշխատանքի, կրթության և որոշումների կայացման գործընթացներում հավասար մասնակցության ապահովման հետ։

Կանանց նկատմամբ բռնության և խտրականության ցանկացած դրսևորում անընդունելի է և պահանջում է հետևողական կանխարգելում ու արդյունավետ արձագանք։ Այս մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն պետության, հասարակության և յուրաքանչյուրիս համատեղ ու հետևողական ջանքերով։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Պաշտպանի աշխատակազմը շարունակաբար արձանագրում և բարձրաձայնում է կանանց իրավունքների խախտման դեպքերը, ներկայացնում առաջարկություններ օրենսդրական և համակարգային բարեփոխումների վերաբերյալ, իրականացնում մշտադիտարկումներ և իրազեկման ծրագրեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ընտանեկան բռնության կանխարգելմանը, սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հասարակական և քաղաքական կյանքում կանանց մասնակցության ընդլայնմանը։

Կանանց իրավունքների լիարժեք իրացումը իրավական և ժողովրդավարական պետության կայացման կարևոր գրավականներից է։ Իրավահավասար և արժանապատիվ միջավայրի ձևավորումը հնարավոր է միայն հետևողական և համատեղ ջանքերով։

Սիրելի՛ կանայք,

մաղթում եմ ձեզ ներդաշնակություն, ինքնաբավություն, ուժ և վստահություն ձեր իրավունքների պաշտպանության և ինքնաիրացման ճանապարհին։ Յուրաքանչյուրիդ ներուժը կարևոր է մեր երկրի զարգացման և հասարակական կյանքի առաջընթացի համար։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է լինել կանանց իրավունքների հետևողական պաշտպանն ու աջակիցը տարվա յուրաքանչյուր օր։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ»,- ասվում է ուղերձում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
777 դիտում

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ