Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք

09/03/2026 schedule14:00

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կատարած աշխատանքները:

Գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և դատախազության ստորաբաժանումների՝ այս ոլորտում կատարած աշխատանքի մասին խոսելիս Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարության հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում արձանագրված տվյալների համաձայն՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025 թվականի ընթացքում նվազել է 23.2%-ով, իսկ առանց հանկարծամահության դեպքերի՝ 25.7%-ով: Նվազումն արձանագրվել է ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 2025 թվականի ընթացքում 36.7%-ով նվազել են առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2025 թվականին՝ 737 դեպք, 2024 թվականին՝ 1164 դեպք): 57 դեպքով նվազել է առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը (2025 թվականին՝ 221 դեպք, 2024 թվականին՝ 278):

2025 թվականին դատարաններում դատախազության ստորաբաժանումների՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով ավարտվել է 769 գործ՝ 872 անձի վերաբերյալ, կայացվել է 619 մեղադրական դատավճիռ՝ 679 անձի վերաբերյալ:

Անդրադառնալով 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և այս ոլորտում դատախազության մյուս ստորաբաժանումների կատարած աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2025 թվականի ընթացքում 2024 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 13.7%-ով նվազում (2025 թվականին՝ 10.400 դեպք, 2024 թվականին՝ 12.050), Երևանում դեպքերը նվազել են 653-ով կամ 8.9%-ով:

80.jpg (40 KB)

Հաշվետու ժամանակահատվածում Գլխավոր դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից անմիջական դատավարական հսկողություն իրականացվող քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 1 միլիարդ 49 միլիոն 597 հազար դրամը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասից վերականգնվել է 32 միլիոն 475 հազար դրամը: Բացի այդ՝ 2025 թվականին բավարարվել է 2024 թվականին քրեական վարույթով դատարան ներկայացված 127 միլիոն 118 հազար դրամի գույքային հայցը:

Ներկայացնելով պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում 2025 թվականին կատարված աշխատանքները՝ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականին կատարել է 298 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 390 իրավախախ­տում, ներկայացվել է 9 միջնորդագիր, հարուցվել է պետական շահերի պաշտպանության 236 հայց, ներկայացվել է հանցանքի մասին 60 հաղորդում, որոնցով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է 13 միլիարդ 934 միլիոն դրամ:

2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին է վերադարձվել և Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել 30 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 5 միլիարդ 870 միլիոն դրամ:

2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցերով կայացված 15 վճիռներով պետության սեփականության իրավունքն է գրանցվել՝

  • Արմավիրի մարզում՝ 6 հա, Գեղարքունիքի մարզում՝ 1.5 հա, Տավուշի մարզում՝ 3 հա, Լոռու մարզում՝ 4 հա, Կոտայքի մարզում՝ 3.8 հա «հատուկ պահպանվող» և «բնապահպանական» գործառնական նշանակության հողատարածքների նկատմամբ,
  • Երևանում՝ Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող «անտառային, բնակավայրերի» նպատակային նշանակության շուրջ 6 հա մակերեսով 6 հողամասերի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Նուբարաշենում՝ 2 հողատարածքների նկատմամբ,
  • Ընդհանուր 1 միլիարդ 640 միլիոն դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, հյուրանոցի, և այլ կառույցների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեի 0.04 հա հողամասի նկատմամբ:

Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ դատարանի 3 վճիռներով համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզում գտնվող 1.66 հա «գյուղատնտեսական», «բնակավայրերի»  նշանակության 4 հողամասերի, Լոռու մարզում՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Բացի այդ՝ դատարանի 9 բավարարված հայցերով և կիրառված դատախազական ներգործության միջոցներով Տավուշի մարզի Իջևան համայնքում 10 հողամասեր՝ ընդհանուր 4.164 քմ մակերեսով, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2 հողամասեր՝ ընդհանուր 16.591 քմ մակերեսով, Սյունիքի մարզի Կապան համայնքում 1 հողամաս՝ 4.16 հա մակերեսով, կառուցապատման իրավունքի դադարեցմամբ վերադարձվել են համայնքներին:

81.jpg (56 KB)

2025 թվականին պետական, համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում առաջընթաց է արձանագրվել նաև դատախազության մյուս ստորաբաժանումների կատարած աշխատանքներում: Մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում մարզերի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունները կատարել են 242 ուսումնասիրություն, պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 29 անձ, ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է 22 հաղորդում և միջնորդագիր, հարուցվել է պետական շահերի պաշտպանության 114 հայց՝ ընդհանուր 998 միլիոն 391 հազար դրամ բռնագանձելու պահանջով, ներկայացվել է հանցանքի մասին 32 հաղորդում:

«Ամփոփելով նշեմ, որ դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով և կիրառված դատախազական ներգործության միջոցներով 2025 թվականին պետության, համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել, ինչպես նաև պետության, համայնքի փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»,- նշել է Լիլիթ Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
597 դիտում

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև