Երևան
12 °C
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նավթի մատակարարման հետ կապված որոշակի երկրների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու իր որոշման մասին՝ գները վերահսկելու նպատակով։
«Մենք վերացնում ենք նավթի հետ կապված մի շարք պատժամիջոցներ՝ գները իջեցնելու համար։ Մենք պատժամիջոցներ ունենք որոշակի երկրների նկատմամբ, և մենք շարունակելու ենք դրանք վերացնել, մինչև իրավիճակը բարելավվի»,- ասել է Թրամփը։
Նա չի մանրամասնել, թե որ երկրներին նկատի ունի։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն կարող է չվերականգնել այս պատժամիջոցները։ Նա նաև նավթի գների աճը անվանել է արհեստական։
Մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ որոշումը վերաբերում է նաև ՌԴ-ին, որի նկատմամբ դեռ Բայդենի օրոք պատժամիջոցներ էին սահմանվել:
Թրամփը նման որոշում է կայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, զրույցը որակել է որպես լավ՝ նշելով, որ Ուկրաինայի վերաբերյալ երկխոսությունը դրական է եղել։ Նա նաև նշել է Ռուսաստանի առաջնորդի ցանկությունը՝ նպաստել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանը։
Մարտի 9-ի երեկոյան Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Ուկրաինայում խաղաղության գործընթացը և Վենեսուելան: Պետության ղեկավարը կոչ է արել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առկա տարաձայնությունները և գովաբանել ԱՄՆ միջնորդական ջանքերը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար: Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրը բարձրացել են 119 դոլարից բարձր 2022 թվականի հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին: Ամերիկացի առաջնորդի կողմից Իրանում գործողությունը շուտով ավարտելու մասին հայտարարությունից հետո նավթի գինը շտկվել է մինչև 90 դոլար։
Նախորդ օրը Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է նավթի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա մեղմացումը վառելիքի գների աճի ֆոնին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսերը, 864 հազար դոլարի ավանդ, 13 մլն դրամ
Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ. լուսանկարներ
Անձրև, ամպրոպ, կարկուտ ու թաց ձյուն. առաջիկա օրերը որոշ շրջաններում կլինեն տեղումնառատ՝ քամու ուղեկցությամբ
Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոցում հանդես եմ գալիս ելույթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը ծանոթացել է Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխատանքներին. տեսանյութ
Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեում
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև
Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը
Պարո՛ն Պապոյան, մեծացնենք աջակցությունը. վարչապետն այցելել է Արագածոտնում հիմնված դեղձի և կեռասի ինտենսիվ այգի
Էն թիվը, որ քննարկել ենք, չեն տալիս, տալիս են 3000 դրամ, 2 պեռաշկի, Կոլա կամ ջուր. նոր ձայնագրություն
«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել
Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին
Հիմնանորոգվում է Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը. վարչապետ
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը. տեսանյութ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ դատախազության գործունեության գնահատման զեկույցը ԶԼՄ-ները սխալ են ներկայացրել
ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները կնվազեն մինչև 40%-ով. Պետրոսյան
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, Թեհրանը սա որակել է որպես խորամանկություն. անորոշությունն աճում է
Նախատեսվում է 200 նոր 18-մետրանոց էլեկտրական ավտոբուսների և 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում. Փաշինյան
Արայիկ Հարությունյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին
2 միկրոավտոբուս լինի, հերիք է, որ կից համայնքներից տեղափոխի երեխաներին. Ալագյազում նոր մանկապարտեզ է գործում
Հիմա ո՞վ է հիշում՝ ինչպիսին է եղել այն նախկինում. վարչապետը ցույց է տվել Երնջատափ գյուղի նորակառույց ճանապարհը
Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին
Ամենաարագը կլինի երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին
Սիզրանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր և տուժածներ
Գալյանը, Ավանեսյանն ու Մանասյանն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Ըստ Heritage-ի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանն աշխարհի 176 երկրի շարքում 52-րդն է
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին Հայաստանը մեկ մասնակից ունի
Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ ավտոճանապարհը
Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է. այցելել է վարչապետը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք
Բռնել ենք անունը ընտրակաշառք ենք դրել, դու մի ասա՝ ընդամենը ծննդյան նվերներ են, այն էլ՝ նախորդ տարվա. Չախոյան
10 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 մլն 665 հզր դրամ. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
Խոստացել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշն ապահովել ենք 7,6 տոկոսով․ վարչապետ
Միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը․ սա պատմական փոփոխություն է Հայաստանում․ վարչապետ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Ներկայացվել են ՀՀ 2024-40թթ․ ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT