Երևան
12 °C
2025-2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան:
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից.
9-րդ դասարանի ավարտական քննությունները կազմակերպվելու են ուսումնական հաստատություններում։
2025-2026 ուստարվա ավարտին 9-րդ դասարանում «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը կիրականացվի էսսեի ձևաչափով երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով: Էսսեի ձևաչափի ներդրման անհրաժեշտությունը բխում է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից և նախատեսում է սովորողների գիտելիքների ընդլայնմանը զուգահեռ զարգացնել նրանց վերլուծական և քննադատական մտածողությունը, պատճառահետևանքային կապերը տեսնելու, սեփական մտքերը կառուցողականորեն գրավոր ձևակերպելու հմտությունը, ինչպես նաև միջառարկայական կապերը կիրառելու կարողությունը:
Սովորողները ներկայացնում են թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ հիմնվելով ուսումնասիրված գրական ստեղծագործությունների և պատմական իրադարձությունների վրա, ինչը թույլ է տալիս գնահատել նրանց համապարփակ մտածողությունը և տարբեր առարկաների միջև կապեր կառուցելու կարողությունը, ինչը ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչ է:
Սովորողը կատարելու է մեկ ինտեգրված գրավոր աշխատանք, որը կգնահատվի համապատասխան մասնագետների՝ գրականության և պատմության ուսուցիչների կողմից առանձին 20-միավորանոց համակարգով։ Երկու գնահատականների միջինացված միավորը կհամարվի ինտեգրված քննությունից սովորողի վերջնական միավորը՝ ապահովելով աշխատանքի գնահատումը երկու առարկաների մասնագիտական տեսանկյունից և ձևավորելով սովորողի ընդհանուր պատրաստվածության առավել ճշգրիտ պատկեր:
Քննական էսսեի տեքստում հայոց լեզվի քերականական կամ ուղղագրական գիտելիքների առանձին ստուգում չի իրականացվում՝ հաշվի առնելով, որ նույն սովորողի կողմից թեստային պարտադիր քննություն է նախատեսված: Էսսեի ստուգման ժամանակ կարևորվում է թեմայի բովանդակությունը հասկանալու, դրա շուրջ փաստեր ու գաղափարներ ներկայացնելու, գրական և պատմական նյութերը համադրելու և վերլուծելու ուղղությամբ սովորողի կարողությունը։ Էսսեի քննական թեմաները մշակում են կրթության պատասխանատու մասնագետները և տրամադրում դպրոցներին՝ քննության անցկացման համար։
2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի բոլոր սովորողները բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող են հանձնել նաև ուսումնական նախագծի ձևաչափով՝ միաժամանակ պահպանելով քննության թեստային եղանակը։ Գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգով։
Նախագծային աշխատանքի միջոցով քննություն հանձնելու մոտեցումը ներդրվել է՝ հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցների 1-11-րդ դասարաններում արդեն ներդրված են Հանրակրթության պետական չափորոշչի վրա հիմնված նոր ուսումնական ծրագրերը, որոնք առաջնահերթ կարևորում են բնագիտական կրթության ոլորտում չափորոշչով սահմանված վերջնարդյունքների ապահովումը, ձեռք բերված գիտելիքների կիրառական բնույթը, հետազոտական մտածողության զարգացումը և միջառարկայական կապերի ձևավորումը։
Այս մոտեցումը թույլ է տալիս սովորողներին կիրառել տարբեր բնագիտական առարկաներից ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, խթանում է հետազոտական աշխատանքի իրականացումը, տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, հիմնավորված եզրակացությունների ձևակերպումը, ինչպես նաև տարբեր առարկայական ոլորտների միջև բովանդակային կապերի բացահայտումն ու կիրառումը՝ ապահովելով չափորոշչով նախատեսված կարողունակությունների ձևավորումը։
Նախագծային աշխատանքը կարող է իրականացվել «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից սովորողի ընտրությամբ։ Նախագիծը պետք է ներառի առնվազն երկու բնագիտական առարկաների համադրություն և համապատասխանի 7-9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի բովանդակությանը։
Նախագծերի թեմաների ցանկը հրապարակում է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը։ Դպրոցներում ուսուցիչներն ու սովորողները միասին ընտրում են թեման, կազմում նախագծի պլանը և ներկայացնում հաստատման սահմանված կարգով։
Նախագծերի իրականացումը դպրոցներում սկսվում է մարտ ամսին, իսկ նախագծերի պաշտպանությունը կազմակերպվում է մայիսի վերջին շաբաթվա ընթացքում։ Պաշտպանության ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը, ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները։
Նախագիծը գնահատվում է 20-միավորանոց համակարգով մի քանի բաղադրիչների հիման վրա, որոնք նախատեսված են նախագծային ուսուցման հայեցակարգով։ Գնահատումն իրականացնում են նախագծի իրականացմանը մասնակցած ուսուցիչները, և նրանց գնահատականների միջինացված արդյունքը համարվում է սովորողի վերջնական գնահատականը։
Սովորողը ցանկության դեպքում կարող է հրաժարվել նախագծային աշխատանքից և մասնակցել նույն առարկայի ավարտական քննությանը թեստային ձևաչափով։ Նա նաև հնարավորություն ունի մասնակցելու թեստային քննությանը՝ ավելի բարձր արդյունք ստանալու նպատակով․ այս դեպքում առավել բարձր ստացված միավորը կհամարվի սովորողի ավարտական քննության վերջնական գնահատականը։
2025-2026 ուսումնական տարում ՀՀ դպրոցների 12-րդ դասարանի շրջանավարտները պետական ավարտական քննությունները հանձնելու են նախորդ տարիների քննությունների տրամաբանությամբ և բովանդակությամբ. որևէ նոր մոտեցում սահմանված չէ: Բացառություն են կազմում միայն Տավուշի մարզի դպրոցները, որտեղ արդեն 2-րդ տարին է՝ սովորողները 3 անգամ են հանձնում պետական ավարտական քննություններ՝ հունվարին և հունիսին հին չափորոշչի բովանդակությամբ, իսկ հուլիսին՝ ՀՊՉ նոր բովանդակությամբ:
2026-2027 ուստարում արդեն 12-րդ դասարանն ավարտող շրջանավարտներն ավարտական և միասնական քննություններ հանձնելու են Հանրակրթության պետական նոր չափորոշչի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթե քաղաքական ասելիք չունեք, պարտադիր չէ ձեր ժելեած դատարկ գլուխներդ գիշանգղի նման մտցնեք մարդկանց վերքերի մեջ
«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ոստիկանության գվարդիայի ավտոբուսին․ ուր էին ուղևորվում ծառայողները
Շնորհակալ ենք խաղաղության, մեր պայմանների, ամեն ինչի համար․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Վանաձորում է
Վթարի ժամանակ վարչապետը եղել է Երևանում. մահվան վաճառականների ակնհայտ կեղծիքը․ Չախոյան․ տեսանյութ
Սահմանին զոհ չի լինում, ընդդիմությունը ստիպված անգղի նման ավտովթարի զոհերին է վերածում քաղաքական կապիտալի
Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի դիզելային վառելիք նոր խմբաքանակ
7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետի ավտոբուսին
Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը
«Գազպրոմ»-ի աշխատակիցներին պարտադրո՞ւմ են մասնակցել Սամվել Կարապետյանի հանրահավաքին. ինչո՞վ են սպառնում
Մենք հպատակից դարձել ենք պետություն. ընտրություններում պետք է տեր կանգնել խաղաղությանը․ ՔՊ-ն Տաշիրում է
ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների
Դեսպան Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-Հայաստան օրակարգը
Նախաճաշեցինք «Գնթունիքում», նաև լուսանկարվեցինք․ վարչապետ
Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները․ վարչապետ
Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
Խոստացել էինք, որ կվերադառնանք․ գնում ենք Լոռու մարզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և «Նիսսան»-ը․ զոհ կա և 12 տուժած
Կամարիսում անասնագոմ է այրվել
Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում․ Իսպանիայի վարչապետ
Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի․ բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ․ Վարդանյան
Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա
Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը
Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Հունաստան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք
Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար
Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները
ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը․ Գրիգորյանն ընդունել է ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարին
Պատվերների համար վճարել են հուշանվեր թղթադրամներով․ խարդախության դեպքեր են բացահայտվել
Ոռնոցներ ենք լսում Պուտինի շանտաժից հետո. բերաններդ չափավորեք, դուք ով եք, որ մեր ընտրությունները քննարկեք
Նայում ես ընդդիմության նախընտրական ցուցակներին՝ ոչ սկիզբն է հասկանալի, ոչ վերջը, ոչ էլ՝ մեջտեղը․ Ազարյան
Ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է և մի մեծ ընտանիք իր տունն ունի․ Ավինյանն այցելել է Աբրահամյաններին․ տեսանյութ
«Խաղաղության կամուրջ»․ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
Պորտալարով կապվածները ուզում են մեզ համոզել, որ իրար հետ կապ չունեն. Արթուր Հովհաննիսյան․ տեսանյութ
Կալուգայի Սամոն նախկինների հետ գործ չունի՞, իրո՞ք. Վահագն Ալեքսանյան․ տեսանյութ
Ովքեր են Շիրակի ողբերգական ավտովթարի զոհերը․ մահացածներից 5-ը նույն ընտանիքից են
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման․ պատիժը կկրի խիստ ռեժիմով
Հրավիրում եմ Ձեր ավտոմեքենաներով, գնում ենք սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու․ գրանցվեք․ վարչապետ
Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած 3 երեխա է տեղափոխվել Երևան. չափահասներից մեկին տեղափոխել են ուղղաթիռով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT