Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը

15/03/2026 schedule13:30

ՌԴ մայրաքաղաք Մոսկվան մարտի 14-ից ենթարկվում է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվային մոտենալիս խոցվել է 95 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հարձակումների ֆոնին Մոսկվայի բոլոր օդանավակայանները սահմանափակումներ են հայտարարել ինքնաթիռների վայրէջքների և թռիչքի վերաբերյալ։ 

Ինչ է հայտնի անօդաչուների հարձակումների մասին

Անօդաչու թռչող սարքերի խոցման մասին առաջին հաղորդագրությունները Սոբյանինի սոցիալական ցանցերի էջերում հայտնվել են մարտի 14-ի կեսօրին։ Մոսկվայի ժամանակով ժամը 12:27-ին (Երևանի ժամանակով 13:17) հաղորդվել է երկու անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, իսկ 20 րոպե անց՝ ևս երկուսի։

Հարձակումները շարունակվել են անընդհատ։ Մոսկվայի ժամանակով ժամը 14:28-ին (Երևանի ժամանակով 15:28) Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 16 անօդաչու թռչող սարք, իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 19:00)՝ 31 անօդաչու թռչող սարք։

Մարտի 15-ի ժամը 11:29-ի դրությամբ Մոսկվայի մարզում ոչնչացվել է 95 անօդաչու թռչող սարք։

Գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցվել է 170 անօդաչու թռչող սարք։ Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Սմոլենսկի, Տուլայի, Ռոստովի, Վոլգոգրադի և Սարատովի մարզերում ակտիվացվել են ՀՕՊ համակարգեր։

Մինչ այդ՝ մարտի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մինչև 21:00-ը, Ռուսաստանի երկնքում, այդ թվում՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզի երկնքում, ոչնչացվել է մոտ 280 անօդաչու թռչող սարք։

Օդանավակայաններում սահմանափակումներ

Հարձակումների հետևանքով սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի բոլոր օդանավակայաններում։ Թռիչքների արգելքներ են մտցվել Դոմոդեդովոյում, Շերեմետևոյում, Վնուկովոյում և Ժուկովսկում։ Բոլոր սահմանափակումները վերացվել են Մոսկվայի ժամանակով ժամը 11:51-ին (Երևանի ժամանակով 12:51)։

Մարտի 15-ի առավոտյան թռիչքների արգելքը տարածվել է նաև տարածաշրջանային օդանավակայանների վրա։ Նիժնի Նովգորոդի և Յարոսլավլի օդանավակայանները մնացել են փակ։

Կալուգայի և Կրասնոդարի օդանավակայաններում մարտի 14-ին սահմանված սահմանափակումները վերացվել են Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին (Երևանի ժամանակով 13:10)։

Տուժածների և զոհերի մասին հայտնի չէ

РБК-ն հայտնում է, որ չնայած առանց ընդհատումների աշխատում են Հակաօդային պաշտպանության համակարգերը, այնուամենայնիվ զոհերից խուսափել չի հաջողվել: Անօդաչու թռչող սարքերի անկման վայրերում առկա են սարքերի դետալներ, փշրվող հատվածներ, որոնց վնասազերծման ուղղությամբ աշխատում են հատուկ խմբերը:

Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: Նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում Մոսկվան կրկին ենթարկվել էր դրոնների խոշորամասշտաբ հարձակման. այդ օրերին հայտնի էր դարձել Մերձմոսկվայում 3 զոհի մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2151 դիտում

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի բաժնետոմսերը, 864 հազար դոլարի ավանդ, 13 մլն դրամ

Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ. լուսանկարներ

Անձրև, ամպրոպ, կարկուտ ու թաց ձյուն. առաջիկա օրերը որոշ շրջաններում կլինեն տեղումնառատ՝ քամու ուղեկցությամբ

Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոցում հանդես եմ գալիս ելույթով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշխատանքներին. տեսանյութ

Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը հյուրընկալվել է Քննչական կոմիտեում

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի. Ալիև

Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը

Պարո՛ն Պապոյան, մեծացնենք աջակցությունը. վարչապետն այցելել է Արագածոտնում հիմնված դեղձի և կեռասի ինտենսիվ այգի

Էն թիվը, որ քննարկել ենք, չեն տալիս, տալիս են 3000 դրամ, 2 պեռաշկի, Կոլա կամ ջուր. նոր ձայնագրություն

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել

Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին

Հիմնանորոգվում է Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը. վարչապետ

Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը. տեսանյութ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի՝ դատախազության գործունեության գնահատման զեկույցը ԶԼՄ-ները սխալ են ներկայացրել

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները կնվազեն մինչև 40%-ով. Պետրոսյան

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, Թեհրանը սա որակել է որպես խորամանկություն. անորոշությունն աճում է

Նախատեսվում է 200 նոր 18-մետրանոց էլեկտրական ավտոբուսների և 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում. Փաշինյան

Արայիկ Հարությունյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին

2 միկրոավտոբուս լինի, հերիք է, որ կից համայնքներից տեղափոխի երեխաներին. Ալագյազում նոր մանկապարտեզ է գործում

Հիմա ո՞վ է հիշում՝ ինչպիսին է եղել այն նախկինում. վարչապետը ցույց է տվել Երնջատափ գյուղի նորակառույց ճանապարհը

Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին

Ամենաարագը կլինի երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

Սիզրանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր և տուժածներ

Գալյանը, Ավանեսյանն ու Մանասյանն այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Ըստ Heritage-ի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանն աշխարհի 176 երկրի շարքում 52-րդն է

Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին Հայաստանը մեկ մասնակից ունի

Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ ավտոճանապարհը

Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է. այցելել է վարչապետը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք

Բռնել ենք անունը ընտրակաշառք ենք դրել, դու մի ասա՝ ընդամենը ծննդյան նվերներ են, այն էլ՝ նախորդ տարվա. Չախոյան

10 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 մլն 665 հզր դրամ. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Խոստացել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշն ապահովել ենք 7,6 տոկոսով․ վարչապետ

Միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը․ սա պատմական փոփոխություն է Հայաստանում․ վարչապետ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել

Ներկայացվել են ՀՀ 2024-40թթ․ ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները