«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ներկայացրեց ինտեգրված առողջապահական և ապահովագրական հոլդինգի ռազմավարությունը

19/03/2026 schedule17:49

Մարտի 18-ին «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հատուկ ներդրումային միջոցառման շրջանակում ներկայացրեց իր գործունեության մոդելը, ռազմավարական առաջնահերթությունները և առողջապահության ինտեգրված էկոհամակարգի զարգացման տեսլականը։ Այս միջոցառումը խմբի առաջին հրապարակային ներկայացումն էր ներդրողների համայնքին։

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը միավորում է «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը և «Բոնուս Ասիստանս» ասիստանս ընկերությունը։ Հոլդինգի բիզնես-մոդելն ուղղված է առողջապահության ավանդական համակարգում առկա տարանջատման հաղթահարմանը, որն ընկերությունը մտադիր է լուծել` մեկ թափանցիկ կառավարվող համակարգի ներքո միավորելով ապահովագրությունը, բժշկական ծառայությունները և բուժառուի աջակցությունը։

54.jpg (87 KB)

Միջոցառման ընթացքում ներդրողները ծանոթացան խմբի գործող կառուցվածքին, հոլդինգում կենտրոնացված ընդհանուր գործառույթներին և միասնական էկոհամակարգի զարգացման ծրագրերին։ Հոլդինգի ապագա զարգացման պլաններում է միասնական թվային հարթակի ստեղծումը, հեռաբժշկության ծառայությունների զարգացումը, տվյալների վերլուծության Data & Analytics Hub-ի ձևավորումը, ինչպես նաև բուժառուների իրավական պաշտպանության ծառայության ներդրումը՝ բժշկական օմբուդսմենի մոդելով։

«Մեզ համար կարևոր է պահպանել բաց և թափանցիկ երկխոսություն մեր ներդրողների հետ։ Այս միջոցառումը հնարավորություն է տալիս ներկայացնելու ընկերության գործունեությունը և այն հիմնական գործոնները, որոնք ապահովում են ներդրումների կայունությունն ու պաշտպանվածությունը երկարաժամկետ հեռանկարում», — նշել է հոլդինգի տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:

53.jpg (62 KB)

Հոլդինգի առաջին պարտատոմսերի թողարկումը

Միջոցառումը նաև նշանավորում էր «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի պարտատոմսերի առաջին թողարկումը։ Առաջին փուլի թողարկման ընդհանուր ծավալը կազմում էր 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ պարտատոմսերի տեղաբաշխողը Ամերիաբանկն էր։

Պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը հայկական կապիտալի շուկայում առանձնացավ իր բարձր ակտիվությամբ․ թողարկման ամբողջ ծավալը հաջողվեց տեղաբաշխել ընդամենը 4 օրվա ընթացքում, ինչը շուկայում առանձնահատուկ արդյունք է։ Ներդրողների շուրջ 90 տոկոսը ֆիզիկական անձինք են, որն էլ վկայում է ինչպես նախագծի նկատմամբ բարձր վստահության, այնպես էլ Հայաստանում ներդրումային մշակույթի աճի մասին։

52.jpg (65 KB)

««Ինթելիջենթ մենեջմենթ»-ի պարտատոմսերի առաջին խմբաքանակի արագ տեղաբաշխումն ու մանրածախ ներդրողների ակտիվ մասնակցությունը վկայում են կապիտալի շուկայի հասունացման մասին։ Սա մեզ համար ևս մեկ ազդակ է, որ մեր ներդրողներն ու Հայաստանի կապիտալի շուկան պատրաստ են և սպասում են ամենատարբեր ոլորտներից նոր ընկերությունների մուտքին: Լիահույս ենք, որ այս օրինակը ոգևորիչ կլինի մեր տնտեսության մյուս մասնակիցների համար և կխթանի նաև նոր ընկերությունների ներգրավումը շուկայում»,- նշել է Ամերիաբանկի ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը։

«Ուրախ եմ ողջունել այս նախաձեռնությունը, որը միավորում է առողջապահության և ֆինանսական ոլորտների զարգացումը մեկ հարթակում։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի առաջին պարտատոմսերի թողարկումը կարևոր քայլ է ոչ միայն ընկերության, այլ նաև Հայաստանի կապիտալի շուկայի համար։

51.jpg (55 KB)

Այսպիսի հաջող օրինակները ցույց են տալիս, որ Հայաստանում ձևավորվում է ներդրումային նոր մշակույթ, որտեղ ներդրողները վստահում են տեղական ընկերություններին և պատրաստ են մասնակցել նրանց երկարաժամկետ զարգացմանը», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է աջակցել նման նախաձեռնություններին՝ ապահովելով թափանցիկ, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան շուկայի միջավայր։

Ներգրավված միջոցներն ուղղվել են հոլդինգի ռազմավարական զարգացման ծրագրերին, մասնավորապես՝ «Վարդանանց–Քըրք Քըրքորյան» առողջության և երկարակեցության բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցմանը։

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մոտ ապագայում պլանավորվող նոր պարտատոմսերի թողարկմանը, որի մասին հոլդինգը սահմանված կարգով հանդես կգա հայտարարությամբ։

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Բոնուս Ասիստանս» ասիստանս և լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
846 դիտում

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ

Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել

Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ

Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը

Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով

Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը

Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել

Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի

Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ