Երևան
12 °C
Իրանական պատերազմը Կարմիր ծովում հասել է կարմիր գծին՝ սպառնալով լայնածավալ համաշխարհային էներգետիկ ճգնաժամով։
Այս շաբաթավերջին՝ Իրանի հետ Իսրայել-ԱՄՆ պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց, Եմենում Իրանի դաշնակիցները՝ հութիները, վերջապես մտել են հակամարտության մեջ։ Առայժմ նրանց գործողությունները նախազգուշական կրակոցներ են՝ ուղղված Իսրայելին, բայց հութիները ցանկացած պահի կարող են հարձակումներ գործել Սաուդյան Արաբիայի նավթատարի և Կարմիր ծովում գտնվող նավթային տերմինալի վրա։
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ մարտի 28-ի գիշերը՝ շաբաթ օրը, Եմենից արձակված հրթիռ են որսացել։ Արձակումը տեղի է ունեցել հութիների կողմից Իրանի վրա հարձակումները շարունակելու դեպքում հակամարտության մեջ մտնելու սպառնալիքից հետո։
Սա խմբավորման առաջին մասնակցությունն է Իսրայել-ԱՄՆ պատերազմին Իրանի դեմ, որը սկսվել է մեկ ամիս առաջ՝ փետրվարի 28-ին։
Այն բանից հետո, երբ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը՝ Պարսից ծոցից միակ ելքը, որի միջոցով համաշխարհային շուկա է մտնում նավթի 25%-ը և գազի 20%-ը, Սաուդյան Արաբիան այդ մատակարարումների մոտ մեկ երրորդը ուղղել է Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու ալ-Բահր տերմինալ տանող շրջանցիկ խողովակաշարային երթուղի, որը կառուցվել էր անցյալ դարի վերջին Իրան-Իրաք պատերազմի ժամանակ։
Այս մատակարարումները հանգեցրել են նավթի համաշխարհային գների ավելի քիչ աճի, քան այլ դեպքում կարող էր լինել, քանի որ Սաուդյան Արաբիան՝ աշխարհի երեք խոշորագույն նավթ արտահանողներից մեկը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին պատերազմից առաջ Հորմուզի նեղուցով օրական մոտ 6 միլիոն բարել էր տեղափոխում, բայց այժմ 5 միլիոն բարել է արտահանում Յանբու ալ-Բահրով անցնող այլընտրանքային ճանապարհով։
Այս նավթի մեծ մասը Ասիա է ուղարկվում Բաբ էլ-Մանդեբ նեղուցով, որը երկու տարի շարունակ շրջափակված է Եմենի շիական խմբավորում հութիների կողմից, որոնք վերահսկում են երկրի զգալի մասը և աջակցություն են ստանում Իրանից։
Ուշագրավ է, ԱՄՆ-Իրան պատերազմի սկսվելուց ի վեր հութիները լռություն են պահպանել, և միայն նախորդ շաբաթավերջին նրանք սկսել են կրակել։
BBC-ն գրում է, որ մարտի 28-ին նրանք հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ և սպառնացել շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի հետ պատերազմը շարունակվում է։ Այդ երեկոյան նրանք ևս մեկ հարձակում են ձեռնարկել:
Նման զարգացումները կանխատեսելի էին: Հութիները, չնայած Իրանի աջակցությանը, անկախ ուժ են և մարտական գործողությունների կմասնակցեն միայն այն դեպքում, երբ Իրանը մահացու վտանգի տակ լինի, և այդ պատերազմին միջամտելու կամ ռազմական գործողություն սկսելու ցանկացած որոշում կկայացվի Եմենում, այլ ոչ թե Թեհրանում:
Հիմա իրավիճակը լի է անկանխատեսելի զարգացումներով: Հորմուզի նեղուցի փակ լինելու դեպքում Կարմիր ծովում նավագնացության վրա հարձակումները թույլ կտան հութիներին առավելագույն ճնշում գործադրել համաշխարհային էներգետիկ շուկաների և նավագնացության վրա։ Այս սցենարը հատկապես կանխատեսելի է՝ հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան մեծացնում է նավթի արտահանումը Կարմիր ծովով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։
«Իսլամական հեղափոխություն եմենական երանգով»
BBC-ի փոխանցմամբ՝ հութիների պատերազմին մասնակցելու որոշումը համընկել է ամերիկյան USS Tripoli դեսանտային նավի Ճապոնիայից Մերձավոր Արևելք ժամանման հետ, որը տեղափոխում էր հազարավոր ծովային հետևակների, որոնք, ըստ ենթադրությունների, կարող էին գրավել Խարգ կղզին՝ Իրանի նավթային կենտրոնը։
Իսլամական Հանրապետությանը իր առաջնորդների ռմբակոծությունների և սպանությունների միջոցով կապիտուլյացիայի ենթարկելու մեկամսյա անարդյունք փորձերից հետո Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ ինքը մտադրություն չունի զինվորներ ուղարկել Իրան ցամաքային գործողության համար։ Նա նաև հավելում է, որ նույնիսկ եթե դա աներ, նախապես ոչ մեկին չէր ասի։
Այժմ համաշխարհային իսլամական հեղափոխության մեջ Իրանի դաշնակիցները՝ հութիները, Իրանի անունից արձագանքել են ամերիկյան սրացմանը։ Նրանց սպառնալիքը լուրջ է. եթե Սաուդյան Արաբիան կորցնի նավթի արտահանման իր այլընտրանքային ուղին, համաշխարհային պակասը կհանգեցնի գների հետագա աճի, որոնք պատերազմի 1 ամսվա ընթացքում արդեն իսկ աճել են՝ մեկ բարելի համար 70 դոլարից հասնելով 115 դոլար։
Հութիները հայտարարել են, որ պատերազմի մեջ են մտնում և անմիջապես էլ հրթիռ են արձակել Իսրայելի վրա։ Սակայն գլխավոր հարցն այն է, թե արդյոք նրանք կթիրախավորե՞ն Յանբու ալ-Բահր նավթային տերմինալը կամ Սաուդյան Արաբիայի Արևելք-Արևմուտք խողովակաշարը։ Եթե վերջինիս աշխատանքը դադարեցվի, նավթի պակասը օրական 10 միլիոնից կհասնի 13-15 միլիոն բարելի:
Ոչ միայն հութիները, այլև Իրանը տեսականորեն ունակ են ոչնչացնել և՛ խողովակաշարը, և՛ տերմինալը, գտնում են փորձագետները: Բայց նույնիսկ եթե Իրանը ձախողվի և պարտվի Ամերիկայի և Իսրայելի հետ պատերազմում, հութիները կմնան տարածաշրջանում ապակայունացնող ուժ։
Հութիները վերահսկում են Եմենի հյուսիս-արևմուտքի մեծ մասը 2014 թվականից ի վեր, երբ նրանց կողմից մայրաքաղաք Սանայի գրավումը և միջազգայնորեն ճանաչված կառավարության տապալումը հանգեցրել էր ավերիչ քաղաքացիական պատերազմի։
Նրանք նախկինում ցուցադրել են Եմենից շատ հեռու գտնվող թիրախներին հարվածելու և Արաբական թերակղզուց նավագնացությանը լուրջ խոչընդոտելու կարողություն, ինչպես դա եղավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին ցուցաբերած աջակցության դեպքում։
2023 թվականի նոյեմբերից ի վեր հութիները պարբերաբար հարձակվում են տարածաշրջանում գտնվող նավերի վրա, ինչն արդեն լուրջ ազդեցություն է ունեցել առևտրային նավագնացության վրա. անօդաչու թռչող սարքերից, հրթիռներից, նավակներից ու ուղղաթիռներից հարձակումների սպառնալիքի պատճառով շատ ընկերություններ ստիպված են եղել շրջանցել Կարմիր ծովը Աֆրիկան Բարի Հույսի հրվանդանով, ինչը մեծացնում է նավագնացության ժամանակն ու ծախսերը։
2023 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի սկիզբը հութիները Կարմիր ծովում նավերի վրա իրականացրել են գրեթե 200 հարձակում՝ վնասելով ավելի քան 30 նավ և գերի վերցնելով առնվազն մեկը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT