Երևան
12 °C
«Համակարգի ուժը՝ վստահության մեջ»․ այս խորագիրն էր ընտրվել ՆԳ նախարարության ձեռքբերումների ու գրանցած արդյունքների, նոր ռազմավարական ուղղությունների շուրջ ապրիլի 10-ին կազմակերպված տարեկան համաժողովին։
Այս մասին տեղեկացնում է ՆԳ նախարարությունը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ներքին գործերի նախարարությունը կազմակերպում է տարեկան համաժողով՝ քննարկելու գրանցված հաջողությունները, համատեղ դիտարկելու առկա խնդիրներն ու նախանշելու դրանց լուծումները։
Ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, օրենսդիր և գործադիր մարմինների, ինչպես նաև ՆԳ նախարարության, միջազգային գործընկեր կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումն առաջնային նշանակություն ունի, քանի որ համակարգի ուժը վստահության մեջ է, վստահություն թե՛ սեփական անձի, թե՛ համակարգի, թե՛ ժողովրդի նկատմամբ և վստահություն ժողովրդից եկող։
Նրա խոսքով՝ բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին՝ ապահովելով շարունակական զարգացում և տեսանելի արդյունքներ։

Միաժամանակ անդրադառնալով փոփոխությունների ընթացքին՝ նախարարը նկատել է, որ խնդիրների լուծման գործընթացն ինքնին բերում է դրանց բնույթի փոփոխության․ երբ համակարգը սկսում է հաղթահարել խոշոր մարտահրավերները, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք նախկինում կարող էին աննկատ մնալ մեծ խնդիրների ստվերում։
Անդրադառնալով ծառայությունների մատուցմանը՝ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ որևէ հանգամանք չի կարող խոչընդոտել համակարգի անընդհատ աշխատանքը, իսկ գրանցված հաջողությունները թիմային համատեղ ջանքերի արդյունք են։

«ՆԳՆ համակարգը շարունակում է աշխատել և հետևողականորեն լուծումներ գտնել բարձրաձայնված խնդիրներին, նախանշել նոր հավակնոտ ուղղություններ և նշաձողեր»,- ասել է նախարարը։

Խոսելով կառուցվածքային և մտածողության փոփոխությունների մասին և կարևորելով այսպիսի ձևաչափով քննարկումները՝ նախարարը վստահեցրել է, որ համակարգն ունի առկա մարտահրավերներին դիմակայելու բավարար ներուժ, խնդիրները ախտորոշելու համարձակություն, փոփոխությունների գնալու փորձառություն և արդյունավետ լուծումներ առաջարկելու հանձնառություն։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ընդգծելով նրանց կարևոր դերակատարությունը համատեղ լուծումների ձևավորման և բարեփոխումների առաջմղման գործում։

Իր ելույթում Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել ՆԳ նախարարի և նախարարության թիմի առաջնորդությունը համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում՝ նշելով, որ տեսանելի է հանրային աճող վստահությունը և ծառայության արդյունավետության բարձրացումը։
Նա վերահաստատել է ՄԱԿ Զարգացման ծրագրի հանձնառությունը՝ աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին, հատկապես ներառականության և համակարգի դիմակայունության ամրապնդման ուղղություններով։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳ նախարարության իրականացրած լայնածավալ բարեփոխումները՝ ուղղված համակարգի զարգացմանը, կարողությունների հզորացմանը և ծառայությունների որակի բարձրացմանը։
Տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ կանանց առաջնորդության, համայնքային մասնակցության միջոցով հանրային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև կրթության, մասնագիտական զարգացման ու մարդկային կապիտալին վերաբերող հարցերի շուրջ, ծավալվել է ակտիվ քննարկում։

Համաժողովն անցկացվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «AEGIS» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի կողմից։


Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ
Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց
Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է
Հունգարիան վարչապետ է ընտրել
Դատախազությունը մոտ 66 միլիարդ 934 միլիոն դրամի գույք է վերադարձրել պետությանը 2025 թվականին․ տեսանյութ
Գորիս-Լծեն ճանապարհին բեռնատարներ են բախվել․ կան տուժածներ
ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին
Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության մասին կոնֆիդենցիալ փաստաթուղթ է բացահայտել
Հաքան Ֆիդան-Աբբաս Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Մեղրիի հետ կապված որևէ հարց չկա և չի կարող լինել. Փաշինյան
Աշխարհն այսօր նայում է Մեղրիին և սպասում, որ Մեղրին վերադառնա համաշխարհային խաչմերուկի իր կարգավիճակիճակին
Հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչներից է և պետության առաջնահերթություններից մեկը
700 մետր երկարությամբ պատմական կամուրջ Իրական Հայաստանում․ վարչապետը Մեղրիից տեսանյութ է հրապարակել
Քվեարկելու ենք ձեզ, սկի չկասկածեք, հալալ ա ձեզ, որ էդքան ուժեղ եք․ Ագարակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև, նաև կարկուտ կտեղա
Շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում․ առաջին անգամ այն անցկացվել է առանց ռազմական տեխնիկայի․ տեսանյութ
Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում․ տեսանյութ
Այսօրվա պահը պատմական է, ապագան մեր ձեռքերում է, ձեր խնդիրն է պինդ բռնել․ վարչապետը Ագարակի բնակիչներին
Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, Մեղրիի երկաթուղին գործելու է․ վարչապետ․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով վերջին օրերին ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են
Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը
ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ տեսանյութ
Մեր այսօրվա առաջին կանգառը Ագարակում է, հետո Մեղրի, Քաջարան, օրվա վերջում՝ Կապան․ վարչապետ․ տեսանյութ
Հարավային Կորեայում մարդանման ռոբոտ Գաբին ձեռնադրվել է որպես բուդդայական վանական․ տեսանյութ
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի երկրորդ օրը Կապանում է․ տեսանյութ
Ինչպես արտասանել հաղթարշավ բառը․ մայրենի լեզու. դաս առաջին․ վարչապետ
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի․ տեսանյութ
Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին․ վարչապետ
Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը․ մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը․ ՀՀ նախագահ
Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան
2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ վարչապետ
Երկրաշարժ Հայաստանում
Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ
Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար
ՀՀ երկկողմ հարաբերությունները Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը
Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ
Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT