Երևան
12 °C
Խորհրդարանը քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողվի անդամի պաշտոնում Դավիթ Խաչատրյանի թեկնածության հարցը:
Նրա թեկնածությունն այս պաշտոնի համար առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Թեկնածուին խորհրդարանում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Դավիթ Խաչատրյանը ծնվել է 1982 թվականին Երևանում:
1999-2003-ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: Ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման, ֆինանսական, բանկային համակարգի և կորպորատիվ զարգացման ոլորտներում:
2003-2005թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, ունի լեյտենանտի կոչում: 2006-2016թթ. աշխատել է բանկային համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2017-2018-ին զբաղեցրել է SoftConstruct ընկերության կորպորատիվ զարգացման գծով տնօրենի պաշտոնը: 2019-2020թթ. զբաղեցրել է «Հայաստանի պետական հետաքրքրություններ ֆոնդ» ՓԲԸ-ի նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Իմ տուն» ՓԲԸ տնօրենը: 2018-2021թթ. «Իմ քայլը» դաշինքով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2020-2026թթ. զբաղեցրել է ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնը: Պաշտոնավարմանը զուգընթաց եղել է «Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամի» և «Նորք տեխնոլոգիական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: Մասնակցել է պետական թվայնացման ռազմավարական նախաձեռնությունների ձևավորմանը և համակարգմանը: 2024-ին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի կողմից պարգևատրվել է «ԵԱՏՄ-ն 10 տարեկան է» մեդալով՝ կենսաթոշակային ոլորտում ունեցած ավանդի համար: 2026-ին ավարտել է Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ի «Արհեսական բանականությունը և թվային փոխակերպումը կառավարությունում» կուրսը:
Իր ելույթի ժամանակ Դավիթ Խաչատրյանը կարծիք է հայտնել, թե Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը և Կառավարությունը, ի դեմս ոլորտային նախարարության, կարևոր դեր ունեն՝ ձևավորելու մոտեցումներ, մշակելու քաղաքականություններ և ուղեցույցներ պետական համակարգում արհեստական բանականությունը պատասխանատու կերպով կիրառելու համար:
«Մենք չենք կարող կանգնեցնել տեխնոլոգիական զարգացումը, բայց կարող ենք և պարտավոր ենք սահմանել խաղի այն կանոնները, որոնց շրջանակում այդ զարգացումը կծառայի մարդուն, իրավունքներին և հանրային վստահությանը:
ՀՀ-ում պետական կառավարման թվայնացման տեմպերը վերջին տարիներին էապես աճել են, բայց դրանց զուգահեռ չեն ձևավորել համարժեք կարգավորիչ, վերահսկողական և ռիսկերի կառավարման բավարար մեխանիզմներ: Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ թվային լուծումների արագ ներդրումն առաջ է անցել դրանց անվտանգության, կայունության և պատասխանատվության ինստիտուցիոնալ ապահովումից»,- ասել է նա:
Թեկնածուն նաև նեկայացրել է ոլորտային խնդիրները և դրանց վերաբերյալ իր պատկերացումները, ապա եզրակացրել. «Եթե ցանկանում ենք ունենալ ժամանակակից և մրցունակ պետություն, պետք է ունենանք անվտանգ և վստահելի թվային միջավայր: Եթե ցանկանում ենք ունենալ արդյունավետ կառավարում, պետք է ունենանք հաշվետու և պաշտպանված համակարգեր: Եթե ցանկանում ենք ունենալ քաղաքացիների վստահություն, պետք է ապահովեք արդար և պատասխանատու թվային լուծումներ, և հանձնաժողովի ստեղծումը կարևոր քայլ է այս ուղղությամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 մեքենա. կա 4 տուժած
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
Հայաստանում գնաճը պահպանվել է նպատակային միջակայքում՝ միջինը մոտ 3%. ԿԲ
Հայաստանը դուրս է եկել գոյատևելու ժամանակաշրջանից, եկել է ապրելու ժամանակը. Փաշինյան
Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները
Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես. վարչապետը կատակել է. տեսանյութ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են
Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին
Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում
«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ
Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը. Միքայելյան
Արփի գյուղի շուկայում վարչապետն ու ՔՊ թիմը բուկլետներ են բաժանել տեղի առևտրականներին ու անցորդներին
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը
ՔՊ բոլոր շտաբներում սկսվում է ակտիվ քարոզարշավը. մենք ուրախ ավտոբուսով կհասնենք տարբեր մարզեր. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. ՔՊ քարոզարշավը մեկնարկել է, թիմն ուղևորվել է Սյունիք
Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով
Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ
Ասում է՝ Մակրոնն եկավ զասոս արեց․ մոտները լրիվ խուճապ է, այլապես այսքան պլինտուզային մտքեր դժվար էր արտաբերել
Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է
Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը․ հետազոտություն
Կրեմլը հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին հայտնել է, որ անընդունելի է Զելենսկիին «ամբիոն» տրամադրելը
Կալուգացի օլիգարխը հաստատեց՝ ամիսներ շարունակ ստել են 300 հազար ադրբեջանցիների մասին. ապացույց չունեն․ Չախոյան
Սոցհարթակում ստեղծել է խումբ, վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը․ բացահայտվել է սպանության նախապատրաստությունը
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի մասնագետներին հարվածելու կասկածով մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ
Վստահ եմ՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը հաղթելու է․ վարչապետը նախագահին տեղեկացրել է իր արձակուրդի մասին
Երևանում վագոն-տնակ է այրվել․ կից շինության լոգարանում հայտնաբերվել է դի
Ստրո՞ւկ ենք ուզում լինել, ովքեր ուզում են, ճանապարհը բաց է. պատրա՞ստ ենք ևս մի քանի սերունդ զոհել
Սրանից հետո դուրս տալուց առաջ կմտածես, կալուգացի օլիգարխ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ Պետրոսյան․ տեսանյութ
Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է
Երևանում ավտոմեքենա է այրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT