Ճանաչե՛նք, պահպանե՛նք, ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

18/04/2026 schedule11:38

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Պատմամշակութային հուշարձանների hարգելի՛ պահապաններ, հուշարձաններն ուսումնասիրող և վերականգնող հնագետներ, ճարտարապետներ և շինարարներ, հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 18-ն աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը բոլորիս ևս մեկ անգամ պարտավորեցնում է հիշել, գնահատել ու պահպանել անցյալի արժեքները, որոնք ձևավորում են մեր ազգային ինքնությունը։

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված շուրջ 25 հազար պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների թվին ամեն տարի ավելանում են ևս մի քանի տասնյակ նորահայտ հուշարձաններ։ Պետությունը վերջին տարիներին անհամեմատ ավելացրել է հուշարձանների վերականգնման ծավալները, և տարեկան արդեն խոսում ենք ավելի քան 20 պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասին, ինչն աննախադեպ է Հայաստանի պատմության համար: Այսպիսով, ՀՀ պետական բյուջեից 2025 թվականին հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, որը 2022 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 542 %-ով, իսկ վերականգնվող հուշարձանների թիվն ավելացել է 14-ով:

Յուրաքանչյուր տարի պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվում և հանրահռչակվում են նոր հուշարձաններ: Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով պետությունը ոչ միայն դրանք ամրակայում, նորոգում և վերականգնում է, այլ նաև հանրահռչակում՝ որոշներն ընդգրկելով տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցանկերում: Հատկանշական է, որ 2024-2025 թվականներին 29 տարվա դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում է գրանցվել 3 հուշարձանախումբ՝ Տիրինկատարի վիշապաքարերն ու մշակութային լանդշաֆտը, Երևանի ուրարտական ժառանգությունը և Գառնու հնագիտական համալիրն ու «Բազալտե երգեհոն սյունաձև բազալտներում» բնության հուշարձանը: Սա թերևս միջազգային հարթակներում մեր պատմամշակութային հուշարձանները հանրահռչակելու քաղաքականությունն ակտիվացնելու կարևոր քայլ է:

Շատ ենք կարևորում երիտասարդ սերնդի ընդգրկվածությունը հուշարձանների պահպանության գործում: Այս ուսումնական տարվանից յուրաքանչյուր դպրոցի կցվել են իրենց տարածքի հուշարձանները՝ պահպանության և հոգածության նպատակով: Նպատակն է ինչպես հուշարձանի պահպանությանն աջակցումը, այնպես էլ համապատասխան հանրային վարքականոնի ձևավորումը: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ սերունդը ևս քաջ գիտակցի դարերի խորքից եկած ու իրենց հասած ժառանգության պահպանության կարևորությունը:

Հատկանշական է, որ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ծրագրի շրջանակում 3-րդ տարին անընդմեջ հայաստանյան թիմերը հաղթում են համաեվրոպական հարթակում, ինչը նշանակում է, որ մեր երեխաները դաստիարակվում են ճիշտ արժեքներով և գաղափարներով:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հոգածությունը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է: Հուշարձանների պահպանությունը մշակութային կրթության կարևոր ուղղություններից է, որում կարևոր են յուրաքանչյուրիս ներդրումն ու ջանքը: Սերունդները պետք է ճանաչեն իրենց անցյալը, արժևորեն ներկան ու փոխանցեն հարուստ ժառանգությունն իրենց հաջորդներին:

Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
781 դիտում

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ