Երևան
12 °C
«Իմ քայլը» հիմնադրամը տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ զգոնության կոչ անելով։
«Այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակվել է հոդված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության և առաջիկա ընտրությունների վերաբերյալ, որի կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզաբանում։ Ստորև ներկայացնում ենք փաստերի վրա հիմնված պարզաբանումը կետ առ կետ։
1. ««Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական բուռն գործունեություն է ծավալել։ Ընտրություններից առաջ նորանոր ծրագրեր է իրականացնում, փողեր է, որ բաժանում է»- գրված է հոդվածում:
Եթե լրագրողը ցուցաբերեր նվազագույն պրոֆեսիոնալ մոտեցում և ուսումնասիրեր հիմնադրամի պաշտոնական աղբյուրները, կտեսներ, որ նշված ծրագրերից որևէ մեկը նոր, առավել ևս նորանոր չէ։ Հիմնադրամի բոլոր ծրագրերն ու դրանց իրականացման մասշտաբները հաստատում է ամեն տարեսկզբին հոգաբարձուների խորհուրդը։
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրն իրականացվում է դեռևս 2022 թվականից, իսկ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը՝ 2024 թվականի գարնանից։ Հետևաբար խոսել «նախընտրական շրջանում նոր ծրագրերի մեկնարկի» մասին փաստերի լիարժեք չուսումնասիրման արդյունք է լրագրողի կողմից։
2. «Նաև լրագրողներին է կաշառում։ Այս վերջինը Աննա Հակոբյանի նոր նախաձեռնություններից է»,- գրված է հոդվածում:
«Հրապարակ»-ի լրագրողը քիչ թե շատ պրոֆեսիոնալիզմ ունենալու պարագայում նաև կբացահայտեր, թե լրագրողներին «կաշառելու» ծրագրերի մասին հիմնադրամի էջում առաջին հայտարարությունը երբ է եղել: Դեռևս անցած տարվա ապրիլի 2-ից ՀՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հայտարարված էր մրցույթ: Իսկ այս տարվա հունվարի 29-ին հայտարարել էինք Oxford Training Center-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակցության հնարավորության մասին: Ծրագիրն ունեցել է բաց և թափանցիկ հայտագրման գործընթաց, և ինչպես մեր մյուս բոլոր ծրագրերի դեպքում, շահառուներն ընտրվել են առանց որևէ խտրականության:
Օգտվելով առիթից՝ կոչ ենք անում «Հրապարակ» օրաթերթի, ինչպես նաև ՀՀ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել մեր նշված ծրագրին։ Հաշվի առնելով ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ նման նախաձեռնությունները կրում են երկարաժամկետ և համակարգային նշանակություն:
3. «Մարզերում կանանց ակումբներ է բացում, որտեղ անվճար յոգա են պարապում: Հավանաբար, այդ յոգայի սրահները շուտով ՔՊ քարոզչության ոչ պաշտոնական կենտրոններ կդառնան»,- գրված է հոդվածում:
Այս ձևակերպումը որևէ փաստական հիմք չունեցող ենթադրություն է։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմը շուտով ոչ պաշտոնապես կտեղակայվի Աննա Հակոբյանի՝ Հանրապետության հրապարակում գտնվող շենքի նախկին աշխատասենյակում։
4. «Արդյո՞ք «Կրթվելը նորաձև է»-ի և «Իմ քայլի» թվարկված կազմակերպության այս ծրագրերն ընտրակաշառք չեն»,- գրված է հոդվածում:
Եթե լրագրողը չնչին իսկ պրոֆեսիոնալիզմ ունենար, ինքն իր այս հարցին կպատասխաներ՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածին։
Նշված հոդվածի իմաստով ընտրակաշառք է համարվում ընտրողին գույք՝ ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը, բայց շատ կոնկրետ պայմանով՝ ընտրությանը մասնակցելու, ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով։
«Իմ քայլը» հիմնադրամի որևէ ծրագիր նման նպատակ չի հետապնդում և որևէ քաղաքական ընտրության հետ չի կապվում։
5. «Մեկ շաբաթ անց «Կրթվելը նորաձև է» շարժմանը իրավական կարգավիճակ տվեցին՝ գրանցելով այն որպես հասարակական կազմակերպություն»,- գրված է հոդվածում:
Եթե «Հրապարակ»-ին հաջողվի ապացուցել, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը գրանցվել է որպես ՀԿ, սիրով ամբողջ խմբագրակազմին կուղարկենք քաղցրավենիք և ծաղիկներ։
6. «Փաստորեն Աննա Հակոբյանին կարելի է ՀԿ գրանցել և զբաղվել բարեգործությամբ, իսկ, օրինակ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, «Վետերանների միավորում» ՀԿ ղեկավար Գոհար Ղումաշյանին՝ ոչ»,- գրված է հոդվածում:
Հոդվածում փորձ է արվում կապել Աննա Հակոբյանին քաղաքական գործընթացների և կուսակցական գործունեության հետ։ Եթե «Հրապարակ»-ին հաջողվի ապացուցել, որ Աննա Հակոբյանը որևէ ՀԿ է գրանցել, որևէ կուսակցության անդամ է, կամ բարեգործական ծրագրերի անվան տակ իրականացնում է քաղաքական քարոզչություն, ապա կրկնակի քաղցրավենիք և ծաղկեփնջեր կուղարկենք ամբողջ խմբագրակազմին։
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կամ այն քաղաքական ուժին:
Աննա Հակոբյանը բոլոր ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ընտրություն կատարելիս առաջնորդվել բացառապես սեփական համոզմունքներով, սկզբունքներով, ցանկություններով խղճով և մտքով: Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է, որ գտնվում է ՀՀ քաղաքացու ձեռքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT