Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդում իրականացված վերանորոգման աշխատանքներին։
Տեսանյութը վարչապետը վերնագրել է «Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց դնողների մասին» և խոսել վերանորոգման աշխատանքների ընթացքում տարբեր շրջանակների կողմից կեղծ լուրեր տարածողների մասին։
«Սիրելի՛ քաղաքացիներ, համոզված եմ՝ շատերդ այսօր եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և տեսել եք Կառավարության ներկայացրած նորոգման աշխատանքների արդյունքները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի երեք մույթերում, և տեսել եք չնորոգված մույթերի՝ դուրս պրծած քարերը, որոնք վախ են առաջացնում, թե այցելուների վրա կընկնեն:
Հույս ունեմ՝ հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ: Նրանց նպատակն այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փլուզվեր, առնվազն մասնակի քար ընկներ, որպեսզի իրենք իրենց 3 մանեթանոց լացուկոծը դնեին և շարունակեին: Բայց մենք կանխեցինք դա։
Իրականացրեցինք երեք ամենավատ վիճակում գտնվող մույթերի անհետաձգելի նորոգումը և ինչպես տեսնում եք՝ ապրիրի 24-ին նույնպես նրանց կանխատեսած որևէ իրադարձություն, որի շուրջ նրանք ավանսով ողբում էին, տեղի չունեցավ։
Նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի շահագործման պահից ի վեր, թանգարանի տան տանիքը կաթում էր և այդ ընթացքում տանիքի առնվազն մի մեծ հատվածը ամբողջությամբ նորոգվել և բերվել է այնպիսի տեսքի, որը պատշաճ է թանգարանին։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիները պատերազմի եռագլուխ կուսակցության այս էժան գործելակերպից հետևություններ են արել , որովհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նրանց համար ոչ այլ ինչ է, քան երեք մանեթանոց լացի հարթակ»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ Ծիծեռնակաբերդի՝ փակ լինելու շահարկումների մասին։
«Պետությունն ունի արարողակարգեր, ունի պարտավորություններ, ունի ընթացակարգեր և Հայաստանի Հանրապետությունն այսօր ամենաբարձր մակարդակով , ինչպես նախորդ ողջ շրջանում, պետք է հարգանքի տուրք մատուցի Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Եթե այդ արարողակարգային միջոցառումները տեղի չունենան, դա ևս մեկ լրացուցիչ աղմուկի պատճառ կդառնա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT