Սգալով Մեծ եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը՝ պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ

24/04/2026 schedule20:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, որոնք ենթարկվեցին բռնի տեղահանության ու դաժան կոտորածների Մեծ եղեռնի ընթացքում։ Մենք անսասան համերաշխություն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին այս հիշատակի օրը, որը նվիրված է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձություններին, և որոնք մինչ այսօր շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ։

Մարդկության պատմության այս ծանր էջը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության առանցքում գտնվող հույսի վկայություն։

Մենք հարգում ենք այն ուժն ու վճռականությունը, որ հայ ժողովուրդը դրսևորեց՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը բնորոշվում է կայուն բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կանգնելու նրանց կողքին։

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին շարունակելու են իրենց ջանքերը՝ ուղղված ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելուն։

Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ ստեղծելով նշանակալի հնարավորություններ հայ ժողովրդի համար և նպաստելով Հարավային Կովկասում կայուն ու երկարատև կայունության հաստատմանը։ Եվ այժմ ամերիկացիներն ու հայերը կանգնած են կողք կողքի՝ Խաղաղության խորհրդի պատմական հարթակում, միավորված մեր ընդհանուր նպատակի շուրջ՝ բացելու խաղաղության նոր դարաշրջան։

Հայոց հիշատակի այս օրը, սգալով Մեծ եղեռնի ողբերգության ընթացքում անմեղ զոհերի կորուստը, մենք վերահաստատում ենք մեր սրբազան կոչը՝ պաշտպանելու անմեղներին, խթանելու խաղաղությունը բոլոր ժողովուրդների միջև և խորին ակնածանք տածելու Ամենակարող Աստծո հանդեպ, որը մեզ պահպանում է յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1471 դիտում

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով կզբաղվենք. Նիկոլ Փաշինյան

13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի 1 մլրդ 634 մլն դրամով. վարչապետը թվարկել է աշխատանքները

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Հանցավոր կազմակերպությունը խոշոր չափերով թմրամիջոցներ է իրացրել. մեղադրյալներից մեկը ՌԴ-ից տեղափոխվել է ՀՀ

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. հունիսի 21-ից ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կնվազի. Սուրենյան

Օլիգարխ Կարապետյանը որոշել է իր «Նոյյան տապան»-ը ստեղծել. նա առաջարկել է համախմբված ճակատով հանդես գալ

«Պալիտ եմ արե, վրից կռճել են», «100 եմ վեկալե», «արա, սրանով մի խոսա սենց բաներ». նոր ձայնագրություններ

Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

Վանաձորում գետն ընկած քույրերից ավագի որոնումները շարունակվում են

Արփինե Սարգսյանը ծանոթացել է ՆԳՆ կրթահամալիրի նոր կացարանի շինաշխատանքներին և շփվել ապագա պարեկների հետ

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն. ում են պատկանել դրանք

Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան

ԱՄՆ-ն և Իրանը նախնական խաղաղության համաձայնագիր են ստորագրել. հրապարակվել են հիմնական կետերը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում՝ ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է