Ֆրանսիան միշտ կլինի արդար պայքարի կողքին․ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ

04/05/2026 schedule22:56

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանում պետական այցի շրջանակում կազմակերպված պետական ընթրիքի ընթացքում ունեցած բաժակաճառի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան իր պարտքն է համարել և շարունակելու է համարել Հայաստանի կողքին կանգնելը՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։

Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար՝ անդրադառնալով նաև 2022 թվականի աշնան իրադարձություններին և տարածաշրջանում ստեղծված ծանր իրավիճակին։

«Այդ պահին կարծում եմ, որ Ֆրանսիան իր պարտքն է կատարել։ Շատերը Եվրոպայում և այլուր մեզ նայում էին՝ չհասկանալով, թե ինչու ենք մենք այդքան սատարում Հայաստանին։ Բայց մենք եղել ենք ձեր կողքին, որովհետև դա արդար էր, ուղղակի որովհետև արդարը դա էր»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պատմության ընթացքում բազմիցս պայքարել է իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար, և այդ պայքարը եղել է արդար։

«Մեզ համար անհրաժեշտ էր լինել այդ արդար պայքարի կողքին, որպեսզի միջազգային իրավունքը հարգվի»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան նման դիրքորոշում է ցուցաբերել անկախ քաղաքական կամ տնտեսական հաշվարկներից։ Ֆրանսիայի նախագահը նաև անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերությունների խոր պատմական արմատներին՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական կապը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան միշտ կարևորել է հայ ժողովրդի նկատմամբ աջակցությունը՝ սկսած պատմական ճգնաժամերի ժամանակներից մինչև մեր օրերը։

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի համար պատիվ է եղել ընդունել հայ գաղթականներին և ընդգծել է նրանց ներդրումը ֆրանսիական հասարակության մեջ՝ հիշատակելով մասնավորապես Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի դերը։

Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև Հայաստանի ընտրած զարգացման ուղին՝ այն բնութագրելով որպես խաղաղության, կայունության և եվրոպական արժեքների ընտրություն։

«Այն ընտրությունը, որ դուք կատարել եք՝ խաղաղության, կայունության, Եվրոպայի և բարգավաճության ընտրությունը, մենք գտնում ենք արդար և ճիշտ ձեր երկրի համար»,- նշել է նա։ Մակրոնը հայտնել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև նախատեսվող ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ երկկողմ հարաբերություններում՝ ամրապնդելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության և մշակույթի։

«Մենք ցանկանում ենք ձեզ հետ կառուցել այս պատմությունը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։ Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի ղեկավարության խիզախությունը խաղաղության ուղին ընտրելու հարցում։ «Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար, և այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի»,- ասել է Մակրոնը։

Ելույթի ավարտին Ֆրանսիայի նախագահը առաջարկել է բաժակ բարձրացնել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու երկրների համագործակցության հետագա զարգացման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1366 դիտում

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև

Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ

Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում