Ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, կարող եք ապավինել մեզ․ Լատվիայի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

07/05/2026 schedule18:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը։

66689_b.jpg (554 KB)

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Լատվիային՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու մեր թեկնածությանն աջակցելու համար, և դա իսկապես պատմական իրադարձություն էր Հայաստանի համար։ Տեղի ունեցավ նաև Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը, որը նույնպես շատ կարևոր էր։ Եվ իհարկե, մենք տեսնում և զգում ենք Լատվիայի աճող աջակցությունը մեր ժողովրդավարությանը, բարեփոխումների օրակարգին և ԵՄ-ի հետ մեր համագործակցության խորացմանը»,- ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ամենը, և ընդգծել, որ Էդգարս Ռինկևիչսի այցը երկկողմ և բազմակողմ հարաբերությունների խորացման ևս մեկ համարձակ դրսևորում է։

66686_b.jpg (680 KB)

Լատվիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ դեռևս 2015-ին ժամանել է Հայաստան՝ որպես Արտաքին գործերի նախարար։ «Բայց ես զարմացա, երբ իմացա, որ նախագահի մակարդակում սա առաջին այցն է 2009 թ.-ից ի վեր, այսինքն՝ 17 տարի անց։ Թույլ տվեք ասել, որ մենք Հայաստանին տեսնում ենք որպես շատ լավ ընկեր ու գործընկեր, թե՛ երկկողմ համագործակցության առումով, թե՛ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Մենք ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, և իհարկե, կարող եք ամբողջովին ապավինել մեզ»,- ասել է Էդգարս Ռինկևիչսը և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Լատվիայի վարչապետի ջերմ ողջույնները։

66683_b.jpg (648 KB)

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը, տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, կրթության բնագավառներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական հարաբերությունների զարգացմանը։ Այդ առումով, երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի անցկացումն ու վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Լատվիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի նաև երկկողմ զբոսաշրջային կապերի ընդլայնմանը։

66682_b.jpg (547 KB)

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
925 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել