Երևան
12 °C
Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանում Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ներկա էին ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի Անվտանգության ոլորտի կառավարման և բարեփոխումների ծրագրի պատասխանատու Ռուզաննա Բաղդասարյանը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ Քարտուղարության ղեկավարի տեղակալ Քեթրին Ֆերոնը (առցանց), Արինսայթս հետազոտական ընկերության հիմնադիր և հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը, ԵԱՀԿ Ծրագրի ազգային համակարգող Դիանա Անանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արփինե Սարգսյանի խոսքով՝ արդեն երկրորդ անգամ իրականացվող հետազոտության արդյունքների բաց և թափանցիկ ներկայացումը ՆԳ նախարարությունը դիտարկում է որպես հանրության հետ կապի կարևոր խողովակ։ Արդյունքները հնարավորություն են տալիս ոչ միայն արձանագրել ձեռքբերումները, այլև բացահայտել այն ուղղությունները, որտեղ լրացուցիչ աշխատանքի կարիք կա։
ՆԳ նախարարը, կարևորելով նման հարցումների պարբերաբար իրականացումը, անդրադարձել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներին, ըստ որի՝ հարցվածների 61%-ը լիովին կամ հիմնականում գոհ է Ոստիկանության աշխատանքից։
Նրա խոսքով՝ հետազոտությունը կարևոր գործիք է ազդեցության գնահատման, հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև հետագայում քաղաքականության մշակման համար։
Արինսայթս անկախ հետազոտական ընկերությունը համանման հետազոտություն է իրականացրել նաև 2024 թվականին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, ինչը հնարավորություն է տվել 2026 թվականի արդյունքները ներկայացնել 2024 թվականի հետ համեմատությամբ։
Հետազոտության շրջանակում անդրադարձ է կատարվել ներքին ապահովության և անվտանգության, Ոստիկանության և դրա ստորաբաժանումների նկատմամբ վստահության մակարդակի և վերաբերմունքի, գործառույթների իրականացման արդյունավետության, գոհունակության, կանանց ներգրավվածության և մի շարք այլ ընկալումներին։
Հարցմանը մասնակցած 1812 անձանց 69,1%-ը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ, ինչը 2024 թվականին արձանագրված 65․2% ցուցանիշի համեմատ աճել է 3,9%-ով։ 92,1%-ը նշել է, որ ցերեկային ժամերին միայնակ փողոց դուրս գալիս իրեն ապահով է զգում, իսկ գիշերային ժամերին ապահովության զգացողության ցուցանիշն աճել է 2,6%-ով՝ կազմելով 77,4%։ Հարցվածների 52,8%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է Ոստիկանությանը․ հանրագումարային ցուցանիշն աճել է 7,5%-ով․ 21,8%-ը Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը չեզոք է գնահատել։ Միևնույն ժամանակ նվազել է Ոստիկանությանը չվստահող քաղաքացիների թիվը՝ կազմելով 21,2%։
ՆԳ նախարարն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ հարցվածների 74,6 %-ը վստահում է Ոստիկանությանը կամ ունի չեզոք վերաբերմունք:
ՆԳ նախարարության նկատմամբ վստահության ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է՝ 12.8%-ով՝ 41,5%-ից հասնելով 54.3%-ի։ 63,9%-ը նշել է, որ դրական վերաբերմունք ունի Ոստիկանության նկատմամբ․ 2024 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 6,8%-ով։ Պարեկային ծառայության նկատմամբ դրական վերաբերմունքն աճել է 3,7%-ով Համայնքային ոստիկանության նկատմամբ՝ 7,9%-ով։ Քրեական ոստիկանութան նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցվածների 52.4%-ը, Ոստիկանության գվարդիայի նկատմամբ՝ 48%-ը։ Հարցվածների գերակշիռ մասը՝ 66․6%-ը, համաձայն է, որ Ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին․ 2024 թվականի համեմատ թիվն աճել է 8,3%-ով։ 61.1%-ը գտնում է, որ Ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք, 60,3%-ը համաձայն է, որ Ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ և բարեվարք։ 51,5%-ը նշել է, որ Ոստիկանությունը ֆիզիկական ուժ կիրառում է համաչափ և իրավաչափ. 2024 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 7,3%-ով։
2026 թվականի՝ Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության ընկալումները, համանման են 2024 թվականին արձանագրված պատկերի հետ։
Անդրադառնալով հետազոտության արդյունքներին՝ նախարար Սարգսյանը կարևորել է բազմաթիվ ուղղություններով արձանագրված դրական աճը, մասնավորապես ընդգծել Ներքին գործերի նախարարության նկատմամբ վստահության բարձրացումը, ինչը վկայում է ենթակա մարմինների աշխատանքի, նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների և մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետության մասին։
ՆԳ նախարարը շեշտել է, որ նախարարությունը հետազոտության արդյունքները դիտարկում է որպես հերթական նշաձող և շարունակելու է հետևողական քայլերով ապահովել նոր առաջընթաց։
Հետազոտությունը պատվիրակել է ԵԱՀԿ-ն ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում և Փրկարար Ծառայութունում» (AEGIS) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT