Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

12/05/2026 schedule15:51

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։

«Մեզ համար Ձեր նշանակումը շատ կարևոր է։ Ընդհանրապես ոչ ռեզիդենտ դեսպանների ներկայությունը ցանկացած երկու երկրների հարաբերություններում, իհարկե, կարևոր է։ Վստահ եմ, որ Ձեր նշանակումը, ինչպես նաև Ձեր երկրում մեր դեսպանի նշանակումը ավելի կակտիվացնեն Հայաստանի և Ալժիրի հարաբերությունները։

Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Ալժիրի և արաբալեզու երկրների հետ։

Մեր տնտեսական և նաև քաղաքական ներուժը մեծ է իրար հետ համագործակցելու, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով»,- ասել է նախագահը։

Դեսպան Թուֆիկ Ջուամայը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ իր ջանքերը կներդնի Հայաստանի և Ալժիրի ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդման, փոխվստահության խորացման և երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին և երկկողմ համագործակցության ակտիվացման հնարավորություններին։ Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության, տուրիզմի և առողջապահության ոլորտներում առկա համագործակցային ներուժի արդյունավետ իրացմանն առնչվող հարցեր։ Այդ համատեքստում ընդգծվել է գիտելիքահեն տնտեսության զարգացման, նորարարական լուծումների խթանման, փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ընդլայնման կարևորությունը։

Հանդիպմանը շեշտվել են նաև կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցության խորացումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում փոխադարձ հետաքրքրության աճին նպաստող նախաձեռնությունների խրախուսումը։ Անդրադարձ է կատարվել առողջապահության բնագավառում փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակում արդյունավետ փոխգործակցության շարունակական զարգացումը։ Կողմերը շեշտել են նաև բարձրաստիճան և տարբեր մակարդակներում փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը՝ որպես քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ հարաբերությունների հետագա խորացման կարևոր նախադրյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
698 դիտում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը