Երևան
12 °C
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ բացառիկ հարցազրույցում վստահեցնում է՝ Ներքին գործերի նախարարության նկատմամբ վստահության մակարդակը աճել է, իսկ դժգոհողների թիվը՝ նվազել:
Նա բնական է համարում նախընտրական շրջանում հատկապես հանցավորության թվի աճի վերաբերյալ մանիպուլյատիվ շահարկումները, քանի որ ըստ նրա՝ սա այն թեման է, որ կարելի է տարբեր էլեմենտներ վերցնել և անապահովության զգացում առաջացնել մարդկանց շրջանում:
«Նախընտրական շրջանում ենք, մենք գիտենք, թե ինչու է նույն դեպքը տարբեր կերպ ներկայացվում, կամ ավելի վաղ տեղի ունեցածը ներկայացվում այսօր: Պետք է շատ հանգիստ վերաբերվել այս իրավիճակին»,- ասում է Սարգսյանը և փաստեր բերում. «2025 թվականին մենք 3,2% հանցավորության թվի նվազում ունենք, սա իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է: Շատ հեշտ է քննադատել իրավապահ համակարգի 24/7 ռեժիմով աշխատանքը, սակայն երբ հարցնում ենք, թե ինչի հիման վրա են ասում՝ հանցավորության թիվն աճել է, ողջամիտ պատասխան չի տրվում»:
Պատրա՞ստ է արդյոք ՆԳՆ-ն սպասվող խորհրդարանական ընտրություններին և հետընտրական զարգացումներին, եթե այդպիսիք լինեն, կառույցի ղեկավարը նկատում է. «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում ազատ և անկախ ընտրությունների փաստն այլևս անշրջելի է, այս ընտրությունները ևս այդպիսին են լինելու, և եթե հետընտրական պրոցեսներ լինեն, դրանք լինելու են արհեստական»: Որոշակի նմանատիպ օպերատիվ տվյալներ ունենք, բնականաբար, իրավապահ համակարգը պատրաստ է դրան»:
Վերջինս շեշտում է՝ ՆԳՆ ոստիկանությունն ունի լեգիտիմ իրավունք՝ ուժ գործադրելու, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Խոսելով թմրամիջոցների շրջանառության և հատկապես դեռահասների շրջանում դրա տարածվածության պնդումների մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծում է՝ թմրամիջոցների շրջանառությունն ամբողջ աշխարհի համար է մարտահրավեր, և ՀՀ-ն միակ պետությունը չէ, որ առերեսվում է այս խնդրին: Միաժամանակ նա դիտավորյալ կամ մանիպուլյատիվ է համարում պնդումները, թե դեռահասների շրջանում այն մեծ տարածում ունի:
«Քրեական ոստիկանության ուժերը կենտրոնացրել ենք թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի վրա, որպեսզի մեծ խմբաքանակներ կարողանանք բացահայտել: Սա ռեալ արդյունք է տվել: 2025 թվականին արձանագրել ենք 6 դեպք, երբ անչափահասները ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության շրջանակներում, նախորդ տարիների կտրվածքով դեպքերը ևս չեն գերազանցում 1 տասնյակը, սակայն փորձում են էմոցիոնալ կապ տալ: Դիտավորյալ խոսակցություններ են, պիտակավորում են մի ամբողջ սերնդի»,- ասում է նա:
Գո՞հ է արդյոք ՆԳ նախարարը նորաստեղծ գվարդիայի աշխատանքից. Արփինե Սարգսյանի պատասխանը դրական է. «Ոստիկանության գվարդիան նոր է ձևավորվել, կարճ ժամանակահատվածում հանցավորության շուրջ 500 դեպք է բացահայտել»:
Ինչ վերաբերում է Պարեկային ծառայությանը, նախարարը համոզմունք է հայտնում՝ այնտեղ համակարգային կոռուպցիա չկա, ապա ընդգծում է՝ պարեկին կաշառք առաջարկող քաղաքացուն հենց նույն պարեկային ծառայողն է ձերբակալում. «Գաղափարական փոփոխություն կա. հանցավորության շուրջ 1/3-ը բացահայտում են պարեկները»:
Վերջինս չի հերքում, որ դեռ պրոֆեսիոնալ վարքագծի, հաղորդակցման հետ կապված հարցեր կան, որոնք կարգավորելու համար քայլեր են ձեռնարկում:
Ալկոհոլ օգտագործած և վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների դեպքում ներում կլինի՞. նախարարը խիստ մոտեցում ունի այս հարցում. «Օբյեկտիվ է. հարբած նստել են ղեկին, մեքենա են վարել, զրկվել են: Անցած տարի 5435 անձ զրկվել է վարորդական իրավունքից կոպիտ վարքագծի պատճառով: Եթե հանդուրժենք, չենք արձանագրի ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թվի էական նվազում: Վարչապետից ունեմ հանձնարարական՝ հարցը կրկին դիտարկելու՝ արդյոք կա՞ բալանսավորված լուծում: Ընտրական այս փուլում կարող էինք համաներման ճանապարհով գնալ, բայց այդպես խաչ կքաշենք մեր բոլոր սկզբունքների վրա, կյանքերի վրա»:
Ո՞ր փուլ է հասել վիազաների ազատականացման հարցը: Ըստ նախարար Արփինե Սարգսյանի՝ քայլեր են ձեռնարկվում հնարավորինս շուտ այն ավարտին հասցնելու համար:
«Այս պահին Եվրոպական Միության հետ սերտ գործընկերություն ունենք, որը երբեք չի եղել: Հայաստանը միակ պետությունն է, որ ԵՄ-ն ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցով: Մենք ստացել ենք այնպիսի գործողությունների ծրագիր, որը լիովին համահունչ է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին: Չկա մի գործողություն, որ պարտադրում է ԵՄ-ն, և չի բխում ՀՀ կառավարության ռեֆորմային օրակարգից կամ ՀՀ շահերից: Երկու կամ երեք տարվա կտրվածքով պետք է հարցը հանգուցալուծում ստանա, որ օր առաջ մեր քաղաքացիները կարողանան ազատ տեղաշարժվել Եվրոպայում, նույն օրը տոմսը ձեռք բերեն և մեկնեն»,- ասում է նա՝ միաժամանակ նկատելով. «Անկախ ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, որ մեր քաղաքացիները ավելի շատ են մուտք գործել ՀՀ, քան լքել են: 8660 ՀՀ քաղաքացի ավել շատ է եկել, այսինքն՝ մենք արդեն արձանագրում ենք ներգաղթ, և արտագաղթի մասին պնդումները մանիպուլյատիվ են: Ի տարբերություն շատ քաղաքական ուժերի և գործիչների, որոնք այս թեմայով իրար հակասող հայտարարություններ են անում, ՀՀ կառավարությունը գործում է»:
Իսկ ինչո՞ւ որոշվեց փոխել ՀՀ անձնագրերի դիզայնը: Արդյոք վիզաների ազատականացման գործընթացի շրջանակո՞ւմ է դա արվել: ՆԳ նախարարը դրական է արձագանքում, սակայն ընդգծում է՝ միակ շարժառիթը դա չէ:
«Այս ռեֆորմը մեզ մոտեցնելու է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում մեր ցանկալի կետին, բայց միաժամանակ անվտանգության հարցն ենք առաջնային համարել, որպեսզի անձի ինքնությունը ավելի բարձր ստանդարտով երաշխավորենք, կեղծումները բացառենք»,- ասում է նա, ապա մանրամասնում դիզայներական փոփոխությունները. «Մենք առաջնորդվել ենք նրանով, որ անձնագիրը հարազատության զգացում առաջացնի, ՀՀ պատմությունը ցուցադրող փաստաթուղթ լինի, և հասել ենք մեր նպատակին: ԵՄ ամբողջ տարածքում անձնագրի կազմի գույնը կարմիր երանգն է, առհասարակ ամբողջ աշխարհում կարմիրը գերակշռում է, շատ է տարածված, այսինքն՝ փորձել ենք համապատասխանեցնել եվրոպական ստանդարտին: Մենք ստեղծել ենք անձնագիր, որ լինի որակով և բոլոր երկրներում հուսալի»:
Արփինե Սարգսյանն ասում է՝ չեն պարտադրելու, որ քաղաքացիները փոխեն անձնագրերը և ստանան նոր անձնագիր, սակայն դիմող քաղաքացիները պետք է իմանան, որ կապույտ անձնագիրը վերադարձնելու են, և այն ճանաչվելու է անվավեր:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խոսել է նաև այլ հարցերի շուրջ, որը կարող եք դիտել ստորև հրապարակված տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT