Երևան
12 °C
Մեղրիում մեկնարկել է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 20 արհեստագործ վարպետ Հայաստանից և 24 վարպետ ԱՊՀ անդամ երկրներից, Վրաստանից ու Իրանից: 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրին երկօրյա միջոցառումների ծրագրի ընթացքում կդառնա ավանդական արհեստների, երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր:
Փառատոնի բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։
Նախարարն առանձնակի կարևորել է փառատոնը Հայաստանի ամենահարավային քաղաքում՝ Մեղրիում անցկացնելու հանգամանքը․
«Ուրախ եմ, որ այս առիթով Մեղրիում են նաև տարբեր երկրների մեր գործընկերները՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Սա լրացուցիչ հնարավորություն էր նաև բոլորիս համար՝ առանձնակի բացահայտելու Սյունիքի տարբեր բնակավայրերի և հատկապես Մեղրիի արվեստագետներին ու ստեղծագործողներին։ Սա ցույց է տալիս, որ այսօրինակ միջոցառումները յուրահատուկ հարթակներ են ճանաչելու ստեղծագործողներին ու այս դեպքում արհեստներով զբաղվող մարդկանց՝ միաժամանակ բնակավայրերը դարձնելով շարժուն նոր միջավայրեր թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»։
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ Մեղրիի պոտենցիալը բացահայտելու և մշակութային, զբոսաշրջային ռեսուրսները գործուն դարձնելու անհրաժեշտություն կա, ինչի ուղղությամբ էլ համայնքի հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում։
Փառատոնի այցելուները ծանոթացել են հայկական խոհանոցի ավանդույթներին, բացահայտել մարզին բնորոշ բացառիկ խոհարարական հմտությունները:
Փառատոնի շրջանակում Մեղրիում ներկայացված են հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն, ազգային երգ ու պար, վարպետաց դասեր, ցուցահանդես-վաճառք:
Փառատոնի գլխավոր նպատակն է ձևավորել ստեղծարար համայնք՝ Մեղրի համայնքի մշակութային ինքնատիպության և ստեղծարար ներուժի աշխուժացմամբ՝ միավորելով Մեղրիի և Հայաստանի տարբեր մարզերից և ԱՊՀ երկրներից հրավիրված մասնակիցներին մեկ մշակութային հարթակում։
Առանձին գոտիներից բաղկացած տաղավարներում կազմակերպվել են նաև կրթական, մշակութային, ժամանցային հետաքրքիր միջոցառումներ՝ ստվերների թատրոն, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթների ընթերցումներ՝ լի անակնկալներով և աննկարագրելի վառ զգացողություններով։ Տեղի է ունեցել նաև լարախաղացության ներկայացումը:
Փառատոնն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT