Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

17/05/2026 schedule14:27

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 17-ին այցելել է Բաղաբերդի ամրոց: Նախարարության պատվերով մշակվել են ամրոցի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Նախապես իրականացվել են նաև հնագիտական պեղումներ: Աշխատանքները կմեկնարկեն համապատասխան փորձաքննություններից հետո:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանն ու Արթուր Մարտիրոսյանը շրջել են ամրոցի տարածքում, ծանոթացել իրականացված պեղումներին, քննարկել ամրոցի վերականգնման ու տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցմանն առնչվող հարցեր:

580.jpg (316 KB)

Վաղ միջնադարյան ժամանակաշրջանի կարևոր հուշարձաններից Բաղաբերդի ամրոցը կառուցվել է IV դարում և ժամանակի ընթացքում ստացել ռազմավարական կարևոր նշանակություն։ Բաղաբերդը եղել է Սյունիքի վերջին երկու թագավորների նստավայրը։

2024 թվականից Բաղաբերդի ամրոցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը ղեկավար պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյանի և վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի գլխավորությամբ իրականացնում է պեղումներ: Աշխատանքներն իրականացվել են ստորին բերդի մուտքի դիմաց և մուտքի ներքին հատվածում, պարսպի երկայնքով և հյուսիսային բոլորաձև աշտարակում։ Պեղվել են շուրջ 70 քառակուսի մետր մակերեսով տարածք և մինչև 1․2 մ հզորությամբ հողաշերտ։ Պեղումների արդյունքում ի հայտ են եկել մշակված ժայռերի վրա դրված պարսպապատի հիմքերը, մուտքից ներս գտնվող թեքահարթակի կրասվաղած հատակը, իսկ աշտարակում՝ մեծ հրդեհի հետևանքով առաջացած շերտը։

Ըստ ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված նախագծի՝ նախատեսվում է իրականացնել ամրոցի պարիսպների ու ներքին շինությունների ամրակայում ու մասնակի վերականգնում, ամրոցի աշտարակների արտաքին շերտի վերականգնում, ճեմուղիների ստեղծում։

Կապան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Բարաբաթում թաղամասում գտնվող 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով այստեղ իրականացվել են պեղումներ, ապա նաև վերականգնման ծավալուն աշխատանքներ։ Արդյունքում տասնամյակներով խոնարհված եկեղեցին կրկին դարձել է գործող։

Սյունյաց թագավորների ամրոցում հայտնաբերվել են նաև հողով ծածկված սենյակներ, մոնումենտալ կառույց, գտածոներից՝ կուժեր, կճուճներ, սպասքի նմուշներ և այլն: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են հիմնականում 13-14-րդ դարերին թվագրվող գտածոներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
848 դիտում

ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել