Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով

17/05/2026 schedule21:00

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը լրջորեն մտածում է հրաժարական տալու մասին, սակայն նա ցանկանում է հեռանալ իր սեփական պայմաններով։

Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականի մասին լուրերը միջազգային ու բրիտանական առաջադեմ լրատվամիջոցներում տարածվում են արդեն օրեր շարունակ: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Սթարմերը իսկապես մտադիր է հրաժարական տալ, բայց դա կանի ոչ թե ստիպված, այլ իր պայմաններով, հաղորդում է Daily Mail-ը։

Սրան զուգահեռ բրիտանական քաղաքական կուլիսներում մեղադրանքներ են հնչում դավաճանության, գաղտնի բանակցությունների, Դաունինգ սթրիթում խուճապի և անսպասելիորեն վերահսկողությունից դուրս եկած իրավահաջորդության համար պայքարի մասին։

Ինչ է ծրագրել Սթարմերը՝ արժանապատիվ հեռանալու համար

Լրատվամիջոցի անանուն աղբյուրի համաձայն՝ Քիր Սթարմերն արդեն տեղեկացրել է իր ընկերներին և ընտանիքին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին և նույնիսկ ուրվագծել է իր հեռանալու կարգավորված ժամանակացույցը։

Նախարարներից մեկը նշել է, որ Սթարմերը հասկանում է քաղաքական իրականությունը և ընդունում աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու բարդությունը:

«Նա հասկանում է, որ ներկայիս քաոսը անկայուն է։ Նա պարզապես ցանկանում է հեռանալ արժանապատվորեն և իր ձևով»։

Հրատարակությունը շեշտում է, որ գործող վարչապետը տեղյակ է երկրի քաղաքական իրավիճակից։ Այնուամենայնիվ, նա ցանկանում է արժանապատվորեն հեռանալ պաշտոնից։

Փետրվարի 11-ին Politico-ն հրապարակել էր հարցման արդյունքներ, որոնց համաձայն՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 52%-ը, կարծում է, որ գործող վարչապետը պետք է լքի իր պաշտոնը։ Հարցվածների ևս 19%-ը կարծում էր, որ Սթարմերը պետք է մնա պաշտոնում, բայց նրա խորհրդականները պետք է հրաժարական տան։

Մայիսի սկզբին վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ վաղաժամկետ լքել իր պաշտոնը։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կաբինետը իսկապես մի շարք սխալներ է թույլ տվել։ Չնայած դրան՝ Սթարմերը մտադիր է ղեկավարել Լեյբորիստական կուսակցությունը մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները։

Սթարմերին մոտ կանգնած երկրորդ աղբյուրի համաձայն՝ դեռևս պարզ չէ, թե երբ է վարչապետը հայտարարելու իր հրաժարականի մասին։ Սթարմերի որոշ ավագ դաշնակիցներ կոչ են անում նրան ձեռնպահ մնալ որևէ հայտարարություն անելուց մինչև առաջին հարցումների արդյունքների հրապարակումը և Մեյքերֆիլդի լրացուցիչ ընտրությունների ձայների հաշվարկը։ 

Սթարմերի մտերիմներից մեկը նշել է, որ նա չի սպասի ընտրությունների արդյունքներին, քանի որ դա մեծ անձնական նվաստացում կլինի։

Քիր Սթարմերի հրաժարականի մասին հայտարարությունը կարող է խաթարել Մանչեստրի քաղաքապետի՝ Վեսթմինսթեր վերադառնալու փորձը։ Բըրնհեմի ճամբարը ցանկանում է, որ Սթարմերը մինչև հունիսի 18-ը որևէ հայտարարություն չանի և մնա քվեաթերթիկում։

Միաժամանակ վարչապետի կողմնակիցները պնդում են, որ Սթարմերը մտադիր չէ սպասել միջանկյալ ընտրությունների արդյունքներին և չի ցանկանում հետաձգել որոշումը։

Ինչու է նման կերպ դասավորվել իրավիճակը

Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուրջ հարված են հասցրել իշխող Լեյբորիստական կուսակցությանը: Սթարմերը բախվել է ներքին կուսակցական ճգնաժամի տեղական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության կրած մի շարք ծանր պարտություններից հետո։ Լեյբորիստական կուսակցության ավելի քան 80 պատգամավոր հրապարակավ պահանջել է նրա հրաժարականը կամ կոչ արել ժամանակացույց սահմանել նրա հեռանալու համար։

Կուսակցության ներսում ճգնաժամը սրվել է Անգլիայում, Ուելսում և Շոտլանդիայում տեղի ունեցած աղետալի ընտրություններից հետո։ Լեյբորիստական կուսակցությունը կորցրել է ավելի քան 1400 տեղ Անգլիայի տեղական խորհուրդներում: Նայջել Ֆարաջի գլխավորած աջակողմյան պոպուլիստական «Ռեֆորմ UK» կուսակցությունը գրանցել է ամենամեծ հաջողությունները՝ նվաճելով ավելի քան 300 տեղ։

Նախկինում հաղորդվել էր, որ Սթեյմերը բախվել է ներքին կուսակցական ճգնաժամի տեղական ընտրություններում Լեյբորիստական կուսակցության կրած մի շարք ծանր պարտություններից հետո։ 

Ինչպես նշել է AP գործակալությունը, Սթարմերի վարկանիշը զգալիորեն նվազել է 2024 թվականի հուլիսին՝ նրա իշխանության գալուց ի վեր թույլ տրված մի շարք քաղաքական սխալ քայլերից հետո: Կառավարությունը դժվարությունների է բախվում հիմնական խոստումները կատարելու հարցում՝ տնտեսական աճի ապահովում, հանրային ծառայությունների բարեփոխում և կենսապահովման ճգնաժամի լուծում:

Իրավիճակն էլ ավելի է բարդացել Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցով նավթի մատակարարման խափանումների պատճառով:

Տատանվող աթոռն ու հրաժարականների շարքը

Անցած շաբաթվա ընթացքում Սթարմերի և նրա հիմնական դաշնակիցների շուրջ իրավիճակը քանիցս տատանվել է։

Երկուշաբթի՝ մայիսի 11-ին, հրաժարականների ալիքը ցնցել է կառավարությունը: Իրար հետևից հրաժարականներ են ներկայացրել մի շարք նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:

The Times-ի համար բացառիկ հոդվածում Սթարմերի դաշնակիցներից մեկը խոսել է Լեյբորիստական կուսակցության կողմից վարչապետին հասցեագրված փաստացի բոյկոտի մասին ու հայտարարել, որ դժվար է հավատալ, թե վարչապետը ի վիճակի է կարգավորել կառավարության ներսում մոլեգնող ճգնաժամը:

Սթարմերին արդեն փոխարինո՞ղ կա

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Ուես Սթրիթինգը մայիսի 16-ին հայտարարել է, որ կառաջադրվի Լեյբորիստական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում, եթե կուսակցության ներսում պայքարի մասին հայտարարվի։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հիշեցնելով, որ Սթրիթինգի հայտարարությունը հնչել է կառավարությունում նրա հրաժարականից ընդամենը մի քանի օր անց, երբ ներկայիս վարչապետ Քիր Սթարմերին նա հրապարակավ կոչ էր արել սահմանել իր հեռանալու հստակ ժամանակացույց։

«Մեզ անհրաժեշտ են իրական ընտրություններ լավագույն թեկնածուներով, և ես կառաջադրվեմ»,- ասել է Սթրիթինգը «Առաջընթաց» խմբի՝ Լեյբորիստական կուսակցության կողմնակիցների խմբի համաժողովում, որոնք իրենց համարում են կուսակցության արդիականացնող թևի կողմնակիցներ։

Խմբին դիմելով՝ Սթրիթինգը Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու որոշումը անվանել է «աղետալի սխալ»։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ձգտի վերամիավորվել ԵՄ-ին։

Սթարմերը դեմ էր Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալուն, սակայն որպես վարչապետ՝ նա մերժել է ԵՄ-ին վերամիանալու կամ ներգաղթի նման հարցերում էական զիջումների գնալու փորձերը։

Թե ինչ է լինելու ներկուսակցական, ներքաղաքական և ներպետական այս խժդժությունների արդյունքում, դեռևս անհայտ է, բայց կանխատեսելի:

Մինչ այդ, հիշեցնենք, Լեյբորիստական կուսակցության կանոնները պահանջում են, որ յուրաքանչյուր մրցակից ապահովի կուսակցության անդամների առնվազն 20%-ի աջակցությունը խորհրդարանում նախքան ղեկավարի ընտրություններ սկսելը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1820 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ