Երևան
12 °C
«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթուղթ։
Այն վկայում է՝ Կարապետյանը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ՌԴ քաղաքացիություն է ունեցել։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ի երեկոյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից փաստաթղթեր հանրայնացրեց, որոնք վերաբերում են «Մոսպրոմէքսպլուատացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Էկրանապատկերներում, որոնք հրապարակել էր Սիմոնյանը, երևում է, որ Նարեկ Կարենի Կարապետյանը նշված ընկերության բաժնետեր է և ունի ՌԴ քաղաքացիություն։
Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտար պետության քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, ինչի հիմքով ՀՀ ՆԳՆ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ։
Նույն օրը Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր այդ պնդումները։ Որպես աջակցություն Կարապետյանին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նույնպես հայտարարել էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ և երբևէ չի ունեցել ՌԴ քաղաքացիություն։
Կարապետյանի այդ հայտարարությունից հետո, սակայն, Սիմոնյանը մեկ այլ ֆեյսբուքյան եթերով հայտնեց, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում Կարապետյանի վերաբերյալ հին տվյալները հեռացվել են, համապատասխան հղումը որոշ ժամանակ անհասանելի է եղել, ապա դրանց խմբագրված տարբերակն է հրապարակվել գրանցամատյանում։
Տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին։
Ինչի՞ մասին է վկայում փաստաթուղթը
FIP.am-ի տրամադրության տակ է հայտնվել 2026 թվականի մայիսի 19-ով թվագրված Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ փաստաթուղթ (էջ 3)՝ կնիքով և էլեկտրոնային ստորագրությամբ։

Արտապատկերումը՝ փաստաթղթից
Ռուսաստանում յուրաքանչյուր հարկ վճարող ունի հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), այդ թվում՝ օտարերկրացիները։ Կա առցանց ծառայություն, որը օգնում է որոշել ՀՎՀՀ-ն՝ հիմնվելով անձնական տվյալների վրա։ Դրա միջոցով որոշվել է Կարապետյանի ՀՎՀՀ-ն՝ 772836376910։ Հարցման արդյունքում համակարգը կտրամադրի այսպիսի փաստաթուղթ՝ էլեկտրոնային ստորագրությամբ (աղբյուրը՝ Ռուսաստանի Դաշնության պետական գործակալություն)։
Ռուսաստանը վարում է նաև իրավաբանական անձանց հատուկ միասնական պետական գրանցամատյան՝ EGRUL հարթակը: Ըստ պահանջի՝ այն տրամադրում է հարցվող իրավաբանական անձի ներկայիս կարգավիճակը:
2026 թվականի մայիսի 19-ին թվագրված փաստաթուղթը Իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանից ստացված իրական քաղվածք է, որը վավերացված է Դաշնային հարկային ծառայության (FTS) էլեկտրոնային ստորագրությամբ, որի ստուգման արձանագրությունը ևս մեր տրամադրության տակ է։

Ստորագրությունը հնարավոր է ստուգել egrul.nalog.ru հարթակում և կրկնակի ստուգել այն՝ օգտագործելով e-trust ծառայությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT