Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան

29/05/2026 schedule21:00

Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը համոզված է՝ ՀՀ զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակը բավականին բարձրացել է, զինվորը ջարդված ու կռացած մեջքով չէ, և կարող ենք ասել, որ պատերազմից հետո այսօր ունենք ամուր բանակ:

«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ձեռք բերված նոր զինատեսակներին՝ վերջինս նկատում է. «Զորահանդեսով ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ մեր ունեցածի վերաբերյալ խոսքերը միֆ չէին, պլաստմասս չէ, թեպետ ընդդիմությունը կուրորեն չի ուզում տեսնել, մաղձ են թափում, բայց այդ ամենը բոլորիս աչքի առաջ անցավ հրապարակով: Տղաներն ասում են՝ կամանդիր, այ սա էր մեզ բացակայում 20 թվին, հետո կատակով ասում են՝ բայց լավ էր, որ չկար, թե չէ կարող ա վրեն բանտիկ փաթաթեին, հանձնեին այլ երկրներին: Շնորհակալություն եմ հայտնում Հանրապետության վարչապետին, ՊՆ-ին, որ կատարել են այս համալրումները: Սա խաղաղությունը պահող գրավականն է լինելու»:

Խուդավերդյանը համոզմունք է հայտնում, որ հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերը կաշխատեն ճշգրտությամբ: Նա նաև դրական է գնահատում բանակի համազգեստի և զինանշանի փոփոխությունները:

«20 թվականին երանի էինք տալիս, որ ունենայինք ԱԹՍ, հիմա դա մեզ համար ողջունելի իրականություն է: Զորահանդեսը ցույց տվեց մեր նախկին ու ներկա բանակի ճեղքը՝ տարբերությունը: Իսկ նախկինում ունեինք այն, ինչ ուներ ՌԴ-ն, Ռուսաստանի ամենացածր որակի տեխնիկաները՝ 4-րդ, 5-րդ սորտի, օգտագործված, ժանգոտած, սվարկա արած ավտոմատներով էինք կռվում, որ երկար աշխատելուց սվարկաները պոկվում էին: Համեմատության եզրեր չեմ տեսնում այսօրվա և նախկին մեր բանակների միջև: Թող Քոչարյանը չասի, թե մեր բանակն այն ժամանակ ամենահզորն է եղել, մենք ենք հզոր եղել մեր դուխով: Բանակին վերաբերվում էին որպես օտարի զավակի, թող հիմա չասեն, թե բանակի համար եսիմ ինչ են արել: Պատերազմին հակառակորդի մոտ 300 հրթիռակոծմանը գնում էր մոտ 3-5 պատասխան»,- ասում է նա:

Միաժամանակ Խուդավերդյանը նկատում է. «20 թվականին զինվորը պարտվեց դավաճաններին, ռազմաքաղաքական ղեկավարությունը լքեց զինվորին»:

Նախկին զինվորականը անտրամաբանական է համարում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի այն հայտարարությունը, թե եթե իրենք լինեն իշխանության, զենքը ոչ թե գնելու են, այլ նվիրելու են Հայաստանին. «Թող ձևեր չթափի ոչ մեկը: Ինչ է նշանակում՝ այս կամ այն երկրները զենք կտան, տեռորիստական գրուպիրովկա՞ ես, բանակն ունի միջազգային ստանդարտներ՝ զենք գնելու, զենքի թույլտվություն ունենալու, հեքիաթներ թող չպատմեն: Նախընտրական շոու են անում, թե ով ավելի լավ կխաբի, ցեխ են շպրտում գնացողի ձիու վրա, որն ամեն ինչ անում ա երկիրը մի սմ առաջ տանելու, անբարո է: Թող ժողովուրդը տեսնի ու հասկանա՝ վաղվա օրը ով ինչ կբերի»:

Խուդավերդյանը շեշտում է. «Հայ ժողովուրդն ուզում է անկախ Հայաստան ունենա, չենք ուզում լինել Ռուսաստանի կոշիկի տակի նալը, պետք է դուրս գանք վախի մթնոլորտից:

Նրա խոսքով՝ արմատական ընդդիմադիր ուժերը ծառայում են Ռուսաստանին և նպատակ ունեն ոչնչացնել ՀՀ պետականությունը:

«Մտածում են՝ ուժը կուտակած փողն ու ոսկիներն են, ասում են՝ պերեվառոտ կանենք, նենց պերեվառոտ կանենք, որ ուղնուծուծով չեք մոռանա պերեվառոտ բառը, մտածո՞ւմ եք՝ Նիկոլը մենակ ա, ամբողջ ազգն ա հետը: Գիտենք, որ պարտադրանք են դրել վրեքներդ Հայաստանը կործանելու, գիտենք, թե որ մեկիդ ինչ է հանձնարարվել ոռնալ: Եթե Անդրանիկ Թևանյանի կերպարն ունենային ՌԴ-ում, թևերը չէի՞ն կտրի տապոռով, սա պետություն է, դավաճանն իր տեղում պետք է լինի»,- ասում է Խուդավերդյանը:

Նախկին հրամանատարը կարծում է, որ հունիսի 7-ի ընտրությունները սոսկ քաղաքական գործընթացներ չեն, այլ զոհասեղանին դրված է Հայաստանի պետականության լինել-չլինելու հարցը:

«Ժողովուրդը պետք է մասնակցի ընտրություններին և իր ձայնը տա Նիկոլ Փաշինյանին, որը մեր պետության զարգացման միակ երաշխիքն է: Իսկ ընդդիմությունը պլինտուսից ներքև ձայն է հավաքելու, թող իմանան իրենց տեղն ու դերը: Ռուսաստանն էլ ճակատներից խփելու է, պրծնեն գնան»,- եզրափակում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7473 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ