Երևան
12 °C
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ:
«Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Այս օրը ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:
Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։
Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։
Սիրելի՛ երեխաներ,
Ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։
Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT