Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել փողերի լվացում․ գործը դատարանում է

06/06/2026 schedule10:15

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան։

Այս մասին հայտնել է դատախազությունը։

«Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել 2002-2018 թվականներին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ. Կ.-ի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավար Շ. Կ.-ն 2002-2018 թվականներին համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք, դրանց մի մասը ձևակերպել որդու անվամբ և նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել է փողերի լվացում:

Մասնավորապես Շ. Կ.-ն հափշտակել է՝

Համայնքապետարանի նախկին վարչական շենքը և դրան կից հողատարածքը,
Ամբուլատորիայի նախկին շենքը և դրան կից հողատարածքը,
0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
260 քմ մակերեսով բնակավայրի նշանակության հողատարածքը,
0,02 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը,
0,78 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
0,4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
33 հա մակերեսով հողամասը,
5,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
0,6 հա մակերեսով արոտավայրը,
8,11 հա մակերեսով վարելահողը,
60,9 հա մակերեսով արոտավայրը,
5,4 հա մակերեսով վարելահողը,
1,7 հա և 2,7 հա մակերեսով վարելահողերը,
7,2 հա մակերեսով վարելահողը,
0,22 հա և 0,195 հա մակերեսով արոտավայրերը,
0,1 հա և 0,15 հա մակերեսով հողամասերը,
3,7 հա և 0,23 հա մակերեսով հողամասը,
4,2 հա մակերեսով արոտավայրը,
0,3185 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը,
1,18 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
0,64 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
2,44 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը,
0,51 հա մակերեսով վարելահողը,
0,95 հա մակերեսով հողամասը,
0,36 հա մակերեսով վարելահողը,
0,36 հա մակերեսով վարելահողը,
0,3187 հա մակերեսով արոտավայրը,
0,1 հա մակերեսով վարելահողը,
Համայնքին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նվիրատվությամբ տրամադրված և որպես Նորակերտ համայնքի սեփականություն հաշվառված «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան,
«Նորակերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ին հանձնված «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան,
Համայնքապետարանի հաշվեկշռում հաշվառված Toyota Land Cruiser մակնիշի ծառայողական ավտոմեքենան:

Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում:

Նախաքննության ընթացքում Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով, և 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը: Նշված գույքերի նկատմամբ գրանցվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:

Առաջիկայում վերոնշյալ մյուս գույքերի վերաբերյալ հայցերը կներկայացվեն իրավասու դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3273 դիտում

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը