ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը

10/06/2026 schedule12:50

ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը. դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը 0,272 հա հողամասի հետ միասին 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված պայմանագրով ապօրինի օտարվել են ֆիզիկական անձի ընդամենը 4 միլիոն 572 հազար դրամով։ Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ օտարման պահին գույքի կադաստրային արժեքը կազմել է 33 միլիոն 246 հազար 992 դրամ, այսինքն՝ վերոնշյալ գույքերը վաճառվել են կադաստրային արժեքից բազմակի ցածր գնով։ Ներկայում գույքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 134 միլիոն 250 հազար դրամ է։

Դատախազությունում ստացված տվյալների համաձայն՝ օտարման գործընթացում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մարտունու քաղաքապետը քաղաքի բնակչության պահանջով համայնքի ավագանու անդամների անունից դիմել էր այդ ժամանակ գործող ՀՀ վարչապետին՝ խնդրելով քաղաքի միակ կինոթատրոնի շենքը հանձնել համայնքին՝ մշակութային կյանքն ու երիտասարդության ժամանցը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքներով պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հանցանքի մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բացի այդ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 25-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը։

Հայցադիմումով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 66 հասցեում գտնվող հասարակական նշանակության «Մուշ» կինոթատրոնը վաճառվել է շուկայական և կադաստրային արժեքներից էականորեն ցածր գնով՝ խախտելով ինչպես գույքի գնահատման, այնպես էլ պետական սեփականության օտարման ժամանակ գործող օրենսդրական պահանջները։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունիսի 1-ի վճռով Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու քաղաքացու միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը ճանաչվել է անվավեր։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը և 0,272 հա հողամասը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
648 դիտում

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը