Երևան
12 °C
Թուրքիան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Politico-ն հաղորդում է, որ միջոցառմանը նախապատրաստվելիս Անկարան արգելել է զանգվածային հավաքույթները, քննությունները, մամուլի ասուլիսները և պաստառների ցուցադրումը։
Միաժամանակ հուլիսի 7-8-ը՝ Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, շարունակվում են քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների անդամների զանգվածային ձերբակալությունները։
Թուրքական Haber Global պորտալի փոխանցմամբ՝ Անկարան ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովից առաջ ուժեղացված անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել։
Արգելվում է խմբով հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել
Մանրամասնելով նշվում է, որ հունիսի 28-ից հուլիսի 10-ը Թուրքիայի մայրաքաղաքում արգելվելու են հավաքները, ցույցերը, մամուլի ասուլիսները, հանրահավաքները, տաղավարների, վրանների տեղադրումը, թռուցիկների և պաստառների տարածումը։ Ավելին՝ արգելքը կվերաբերի նաև անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ օդից նկարահանող դրոնների շահագործմանը առանց կառավարության թույլտվության։
Անկարայի նահանգապետարանի տվյալներով՝ անվտանգության միջոցառումները կուժեղացվեն գագաթնաժողովի գոտիներում, պատվիրակությունների տեղավորման գոտիներում և տարանցիկ երթուղիներում։ Այդ գոտիներ չարտոնված մուտքը նույնպես արգելվելու է։
Ոչ իշխանական կազմակերպության անդամ են՝ ուրեմն ահաբեկիչ են
Haber Global-ի փոխանցմամբ՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ Թուրքիայում իրականացվել է հակաահաբեկչական խոշոր գործողություն։
Իշխանությունները հայտնում են, որ դատարանը ձերբակալման օրդեր է տվել ահաբեկչական կազմակերպություններին մասնակցելու համար կասկածվող 241 անձի համար։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ արդեն իսկ ձերբակալվել է նշվածից ավելի շատ մարդ։
Ձերբակալվածների թվում են 30 կասկածյալ ԻՊ-ի («Իսլամական պետություն»), ձախակողմյան արմատական DHKP-C կազմակերպության 23 կողմնակից, արգելված կոմունիստական TKP/ML խմբավորման 22 անդամ և Թուրքիայում արգելված այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսպես է հայտարարվել պաշտոնապես, սակայն ոչ պաշտոնապես տարբեր աղբյուրներ հայտնել են, թե ձերբակալվածների մեծ մասը կապ չունի նման կազմակերպությունների հետ, պարզապես նրանք ոչ իշխանական շրջանակներից են ու «սև ցուցակներում» հայտնված անձինք:
Գործողությունները համակարգել է դատախազությունը ոստիկանության մասնակցությամբ: Մնացած կասկածյալների որոնումները շարունակվում են:
Արգելված է նաև ԶԼՄ-ների աշխատանքը
Ակտիվիստները պահանջում են, որ ՆԱՏՕ-ն և կառույցի առանձին երկրները բացատրեն, թե ինչու լրագրողներին մերժվել է մուտք գործել դաշինքի առաջնորդների հանդիպմանը։
Թուրքիայի իշխանությունները հարյուրավոր ձերբակալություններ են իրականացրել, սահմանափակել են լրատվամիջոցների ազատությունը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին։ Մարդու իրավունքների պաշտպանները մեղադրում են կառավարությանը միջոցառումը որպես պատրվակ օգտագործելու համար՝ քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար։
Ընթացիկ շաբաթվա ընթացքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 225 մարդու, այդ թվում՝ գիտնականների, ուսուցիչների և ակտիվիստների, ծայրահեղական խմբավորումների հետ կապերի կասկածանքով։ Ձերբակալվածների թվում են նաև տարեցներ, բնապահպան-ակտիվիստներ։
Մայրաքաղաքում կարգուկանոն պահպանելու համար տեղակայվել է 40 հազար ոստիկան։ Միևնույն ժամանակ ըստ լրագրող և Միջազգային մամուլի ինստիտուտի (IPI) ազգային կոմիտեի անդամ Ուրազ Կասպարի՝ «տասնյակ» անկախ թուրք լրագրողների մերժվել է հուլիսի 7-8-ը նախատեսված առաջնորդների գագաթնաժողովի հավատարմագրումը առանց բացատրության։
Հավատարմագրման համար մերժվածների թվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող հրատարակությունների աշխատակիցներ։
Մեղադրանքներ ու արդարացումներ
Հունիսի 25-ին ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը հայտարարել է, որ դաշինքը «հիմնվում է ընդունող երկրի ոչոշման վրա՝ իրենց երկրից լրագրողներին հավատարմագրելու հարցում»։ Նա հավելել է, որ դաշինքը «կապի մեջ է թուրքական իշխանությունների հետ այս հարցի շուրջ» և ընդգծել, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունենան անձամբ լուսաբանել խոշոր իրադարձությունները։
Այնուամենայնիվ, ակտիվիստները մեղադրում են դաշինքին պատասխանատվությունից խուսափելու համար։
Հունիսի 26-ին Միջազգային մամուլի ինստիտուտը՝ IPI-ն, մամուլի ազատության պաշտպանության 14 կազմակերպությունների հետ միասին նամակ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեին՝ կոչ անելով վերանայել հավատարմագրման որոշումները։
«Եթե ընդունող կառավարությունները կարող են արդյունավետորեն արգելել լրագրողներին մասնակցել միջազգային միջոցառումներին, դա պետք է հրապարակայնորեն հայտարարվի»,- նշել են լրագրողները, որոնց հավատարմագրումը մերժվել է։ Նրանք անհասկանալի ու անտրամաբանական են որակել որոշումները, ըստ որոնց՝ մի լրատվամիջոցի աշխատակից կարող է տեղում աշխատել, մյուսը՝ ոչ:
«Լրագրողների անբացատրելի բացառումը սահմանափակում է մամուլի ազատությունը և, վերջին հաշվով, խախտում է հանրության իրավունքը՝ ստանալու անկախ տեղեկատվություն ՆԱՏՕ-ի աշխատանքի մասին»,- ասվում է բողոքում:
Human Rights Watch-ի եվրոպական բաժնի փոխտնօրեն Բեն Ուորդը հայտարարել է. «ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պետք է հստակ ասեն, որ դաշինքը, որը դավանում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները, չի կարող հանդուրժել թուրքական իշխանությունների խիստ բռնաճնշողական մոտեցումը գագաթնաժողովի նախապատրաստման շրջանում»։
ՆԱՏՕ-ում ոչ միանշանակ են արձագանքել թուրքական կողմի որոշումներին
Թուրքիայի միջոցառումները նաև անհարմարություն են առաջացնում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում։
«Գագաթնաժողովը չպետք է ծառայի որպես պատրվակ լարվածությունը խստացնելու համար»,- POLITICO-ին ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը անանուն մնալու պայմանով։
«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին և պարբերաբար բարձրացնում ենք այս հարցերը մեր երկկողմ շփումներում»,- ավելացրել է ՆԱՏՕ-ի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ նույնպես խնդրելով չհրապարակել իր անունը։
Քննադատությանը ի պատասխան՝ դաշինքը կապ է հաստատել թուրք պաշտոնյաների հետ՝ վերանայելու հավատարմագրված անձանց ցուցակը՝ ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրի։
«Այս անգամ գագաթնաժողովը հյուրընկալում է ավտորիտար պետություն, և լրատվամիջոցների հավատարմագրումը տրամադրվում է կամայականորեն։ Ավելի քան 200 մարդ ձերբակալվել է ենթադրյալ «կանխարգելիչ» գործողության ընթացքում»,- սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի հարցերով Եվրախորհրդարանի առաջատար պատգամավոր Նաչո Սանչես Ամորը։
Թուրքիայի կառավարությունը չի արձագանքել POLITICO-ի՝ պաշտոնական մեկնաբանության խնդրանքին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT