Երևան
12 °C
Իրանը պատրաստվում է երկրի պատմության մեջ գերագույն առաջնորդի համար կազմակերպված ամենամեծ պետական հուղարկավորությանը։
Արտասահմանյան պատվիրակությունները, համաշխարհային դեմքեր և այրեր հավաքվում են Թեհրանում, որտեղ հուլիսի 3-ին տեղի կունենա Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին նվիրված միջազգային արարողություն։
Շատերը չգիտեին, որ 2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի իրականացրած օդային հարվածի հետևանքով սպանված այաթոլլայի մարմինը 4 ամիս հողին չի հանձնվել, մինչև Իրանի իշխանությունները պաշտոնապես չհայտարարեցին երկրի պատմության մեջ ամենամեծ պետական հուղարկավորության մասին։
Հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-8-ը Իրանի և Իրաքի մի քանի քաղաքում, որտեղ գտնվում են երկրի ամենասուրբ շիաների սրբավայրերը, իսկ հուղարկավորությունը նախատեսված է հուլիսի 9-ին նրա հայրենի Մաշհադում։
Այս անդրադարձում դուք կկարդաք՝
Իրան են ուղևորվել պատվիրակություններ 90 երկրից. ովքեր են մասնակցելու հրաժեշտի արարողություններին
Իրանի ներքին գործերի փոխնախարար և հուղարկավորության անձնակազմի ղեկավար Ալի Աքբար Փուրջամշիդյանը հայտարարել է, որ հուլիսի 3-ին Թեհրանում կսկսվի արարողություն, որին կմասնակցեն օտարերկրյա առաջնորդներ, պաշտոնյաներ և հոգևորականներ: Այն տեղի կունենա Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի անունով կոչված Մոսալլահ մզկիթում, որտեղ անցկացվում են պետական սգո արարողություններ:

Թեհրանը պնդում է, որ ավելի քան 30 երկրից պատվիրակություններ և ավելի քան 90 կրոնական գործիչներ հայտնել են մասնակցելու իրենց պատրաստակամությոան մասին։
Fox News-ի տվյալներով՝ Իրաքի նախագահ Նիզար Ամիդին և վարչապետ Ալի ալ-Զաիդին կմասնակցեն հուղարկավորության արարողություններին։ Այս երկիրը նույնպես կհյուրընկալի հուղարկավորության արարողությունների մասնակիցներ։
Խամենեիի մարմինը հուլիսի 8-ին մեկ օրով կբերվի Իրաքի Նաջաֆ, այնուհետև Քարբալա քաղաքներ։
«Այս միջոցառումը ներկայացվում է որպես շիական կրոնական արարողություն, բայց այն Բաղդադի կառավարությանը դնում է նուրբ քաղաքական և դիվանագիտական դիրքի մեջ»,- հայտարարել է արաբալեզու Alhurra հեռուստաալիքը։
Բանն այն է, որ Իրաքի վարչապետի առաջին այցը Միացյալ Նահանգներ (այն երկիրը, որը միացել է Իրանի դեմ պատերազմին և դեր է խաղացել Ալի Խամենեիի սպանության մեջ) նախատեսված է հուլիսի կեսերին։
Ալ-Զեյդիի գրասենյակի աղբյուրները կարծիք են հայտնել, որ Իրանի իշխանությունները դիտավորյալ կազմակերպում են հուղարկավորությունը ուղևորությունից ընդամենը մի քանի օր առաջ՝ «իրաքյան նոր կառավարության համար անհարմարություն ստեղծելու և ցույց տալու համար, որ Իրաքը մնում է Իրանի ազդեցության ոլորտում»։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Ալ-Զեյդին պաշտոնը ստանձնել է վերջերս՝ մայիսին, Իրաքի շիական և սուննի քաղաքական կուսակցությունների միջև լարված բանակցությունների ֆոնին։ Այժմ Իրաքի նոր կառավարությունը կանգնած է «այս միջոցառումը կազմակերպելու մարտահրավերի առջև՝ առանց Թեհրանի և Վաշինգտոնի հետ հավասարակշռված հարաբերությունների իր քաղաքականությանը վնաս հասցնելու»։
Հաստատվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Իրանին սահմանակից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Իրանում կայանալիք արարողությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ առավոտյան ժամանել է Թեհրան, բուն արարողություններից զատ՝ հասցրել նաև հանդիպում ունենալ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Հարավային Կովկասի մեկ այլ հարևան հանրապետություն՝ Ադրբեջանը, որտեղ բնակչության մեծամասնությունը դավանում է իսլամի շիական ճյուղը, հրաժեշտի արարողությանը պատվիրակություն է ուղարկել, որի մեջ են մտնում Միլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Սահիբա Գաֆարովան, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Ջաբար Մուսաևը և այլ պաշտոնյաներ։
Պակիստանը, որն ունի Իրանից հետո ամենամեծ շիա սփյուռքը, Թեհրան է ուղարկում անձամբ վարչապետ Շեհբազ Շարիֆին, որը Թեհրանի և Վաշինգտոնի միջև գլխավոր միջնորդն էր։
Ըստ Fox News-ի՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անձամբ է հրավիրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ևս, սակայն Նյու Դելին կուղարկի «ավելի ցածր մակարդակի պատվիրակություն»։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ դրա կազմում կլինեն փոխարտգործնախարար Պաբիտրա Մարգարիտան և Բիհարի նահանգապետ Սայեդ Աթա Հասնայինը։
Չինաստանը կներկայացնի Հե Վեյը՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական կոմիտեի փոխնախագահը (Չինաստանի խորհրդարանի փոխխոսնակ)։
Թեհրանում սպասվում են պատվիրակություններ Կատարից, Լիբանանից, Սիրիայից, Վենեսուելայից, Բելառուսից և Հյուսիսային Կորեայից։ Սպասվում են նաև ՀԱՄԱՍ-ի, Հըզբոլլահի, Եմենի հուսիթների և Իրաքի շիական աշխարհազորայինների ներկայացուցիչներ։
Ռուսաստանը Թեհրանում կայանալիք արարողությանը կներկայացնի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես պաշտոնապես հաստատել են քարտուղարությունը և Կրեմլը։ Մոսկվայում Իրանի դեսպան Ջալիլիի խոսքով՝ հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար Իրան կմեկնեն նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Ռուս ուղղափառ եկեղեցու և մուսուլման հոգևորականության՝ սուննի մուֆթիների և շիա աստվածաբանների պատվիրակությունները։ RTVI-ն հայտնել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը կգլխավորի Բիշքեկի և Ղրղզստանի եպիսկոպոս Սավվատին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի դեմ ռազմական գործողությունը աջակցող երկրները չեն հրավիրվել հուղարկավորությանը։
Նրա խոսքով՝ Եվրամիության առաջնորդները «պատիվ չեն ունենա» մասնակցելու, քանի որ չեն դատապարտել Խամենեիի սպանությունը և երկրին պատճառած հարվածը։ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան նույնպես հրավիրված չեն եղել, ինչպես, իհարկե, Միացյալ Նահանգները և Իսրայելը:
Միևնույն ժամանակ իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա, Իրանի Խաթամ ալ-Անբիա ոստիկանության կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին զգուշացրել է ամերիկացիներին և իսրայելցիներին չխանգարել հուղարկավորության արարողություններին՝ սպառնալով «իրանցի ազգի որդիների կողմից կոշտ պատասխաններով»։
Ինտրիգներ ու սպասում անգամ հուղարկավորության ժամանակ. կերևա՞ հանրությանը Խամենեիի որդին՝ նոր այաթոլլան
Առաջիկա հուղարկավորության արարողության հիմնական ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք սպանվածի որդին և իրավահաջորդը՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին, կհայտնվի հանրության առջև։ Նա Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել մարտի 8-ին, բայց այդ ժամանակվանից մինչ հիմա հանրության առջև չի հայտնվել։

Հաղորդագրություններ կային, որ նա, ինչպես իր հայրը, ծանր վիրավորվել է՝ կորցնելով մեկ կամ նույնիսկ երկու ոտքը և գտնվում է կոմայի մեջ։ Լուրեր էին շրջանառվում, որ նրան տեղափոխել են արտասահման՝ բուժման, հնարավոր է՝ Ռուսաստան։ Այս բոլոր լուրերի իսկությունը ո՛չ հերքվել է, ո՛չ հաստատվել է:
Մարտի վերջին Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը ասել է, որ Մոջթաբա Խամենեին գտնվում է Իսլամական Հանրապետությունում, բայց անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանրության առջև չի հայտնվում։
Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում հաստատել է, որ Խամենեի կրտսերը վիրավորվել է, բայց ըստ Իսլամաբադի՝ «ապաքինվում է»։
«Եթե Մոջթաբա Խամենեին կենդանի է և ակտիվ, նա կլինի Իսրայելի ամենակարևոր թիրախներից մեկը։ Ցանկացած խոշոր հրապարակային պոռթկում կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել նրա անվտանգության համար»,- հայտարարել է Լոնդոնում գործող պարսկերենով հեռարձակվող «Iran International» հեռուստաալիքը։
Չի թաղվել, չի փոխանցվել. ինչ է պատահել Խամենեիի մարմնի հետ
Ռահբարի հուղարկավորության ուշացումը բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տվել, այդ թվում՝ այն մասին, որ նա արդեն գաղտնի թաղվել էր Ֆաթիմա Մասումեի (12 իմամներից մեկի դուստրը, որը սուրբ է համարվում) դամբարանում՝ Ղոմում, որը Իրանի ամենասուրբ շիա քաղաքներից մեկն է։
Այսպիսով, պետական հուղարկավորության արարողությունները վերահսկող հանձնաժողովը ստիպված եղավ հուլիսի սկզբին հերքում հրապարակել։
Հանձնաժողովի խոսնակ Իման Աթթարզադեի խոսքով՝ աճյունները «գտնվում են խիստ հսկողության տակ՝ պահպանելով բոլոր կրոնական և իրավական արձանագրությունները»։
«Առաջին անգամ մենք հայտարարում ենք, որ մեր նահատակ իմամի և նրա ընտանիքի անդամների սրբազան աճյունները չեն թաղվել, նվիրաբերվել կամ փոխանցվել»,- վստահեցրել է գործակալության խոսնակը։
«Iran International»-ը հիշեցրել է, որ ավելի քան 100 օր անց երկիրը երեք տասնամյակից ավելի ղեկավարած մարդը մնում է չթաղված։
«Հետաձգումը դարձել է Իրանի հետպատերազմյան անցումային շրջանի ամենաանսովոր և քաղաքականապես զգայուն պահերից մեկը, սակայն հակամարտության ընթացքում զոհված բարձրաստիճան զինվորական հրամանատարներն ու պաշտոնյաներն արդեն թաղված են։ Երկարատև հետաձգումը անտեղի է շիական կրոնական ավանդույթի համար, որը սովորաբար պաշտպանում է մահացածների արագ թաղումը»,- նշել է հեռուստաալիքը։
Ավելին՝ սա բորբոքել է լուրերը Խամենեիի մնացորդների վիճակի մասին։ Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տվել, որ Ալի Խամենեիի հետ սպանված այլ իրանցիների մարմինները «զգալի վնասներ են կրել», և նրանց մնացորդները հայտնաբերվել են միայն շաբաթներ անց և նույնականացվել ԴՆԹ թեստի միջոցով միայն:
Ինչպես Fox News-ին տված հարցազրույցում նշել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հակաահաբեկչական փորձագետ Մոհամմեդ Օմարը, հավանական է, որ Ալի Խամենեիի մնացորդները պահպանվել են, բայց քիչ հավանական է, որ դրանք հրապարակայնորեն ցուցադրվեն։
«Հնարավոր է, որ շատ քիչ մնացորդներ են մնացել հանրային ցուցադրության համար: Նրանք գրեթե անկասկած օգտագործել են սառնարանային պահեստավորում զմռսման փոխարեն, քանի որ իսլամն արգելում է քիմիական զմռսումը»,- բացատրել է Մոհամմեդ Օմարը։
Նրա խոսքով՝ շիական օրենքը թույլ է տալիս բացառիկ դեպքերում հետաձգել թաղումը և սառնարանում պահելը, և հոգևորականներից Գերագույն առաջնորդի համար թույլտվություն ստանալը դժվար չէ։
«Մարմիններն արդեն ամիսներով պահվում են իրանական դատաբժշկական դիահերձարաններում, ուստի չորս ամիս սառցարանում պահելը ոչ մի արտառոց բան չէ»,- եզրափակել է Fox News-ի աղբյուրը։
5 քաղաք 6 օրում. ինչպիսին է հուղարկավորության ժամանակացույցը, և ինչու է այն կազմակերպվել հիմա
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Իրանի իշխանությունները, հավանաբար, օգտվել են Միացյալ Նահանգների հետ կնքված փխրուն հրադադարից՝ վերջապես այաթոլլային թաղելու համար: Հուղարկավորությունը խոստանում է աննախադեպ լինել, ինչպես Ռահբարի սպանությունը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Մոսալլա մզկիթի (պետական սգո արարողությունների հիմնական վայրը) բակում տեղադրվել է մեծ հարթակ՝ Ալի Խամենեիի և հարձակման ժամանակ զոհված մյուսների դագաղները տեղադրելու համար։
Հարթակի շուրջը տարածքը շրջափակվել է բետոնե բլոկներով, և տարածք մուտքը խստիվ սահմանափակված է: Մզկիթի բակում տեղադրվել է սառեցման համակարգ. Թեհրանում ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, այս օրերին կհասնի 45°C (113°F), ուստի սառեցման համակարգի տեղադրումը խիստ անհրաժեշտություն է ամիսներ շարունակ սառեցված դիերի համար:
Հուլիսի 3-ին հենց այնտեղ կկայանա միջազգային հիշատակի արարողություն, որին կմասնակցեն պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և կրոնական առաջնորդներ։
Հիմնական միջոցառումները նախատեսված են հաջորդ 6 օրերի ընթացքում:
Հուլիսի 4-ին՝ շաբաթ օրը՝ ժամը 6:00-ին, նույն Մոսալլա մզկիթում կսկսվեն «հանրային հուղարկավորության արարողությունները», ներառյալ «լռության րոպե և ցավակցություն»: «Սուրբ մարմնին հրաժեշտը» կշարունակվի կիրակի օրը։
Թեհրանում հուղարկավորության արարողությունը նախատեսված է երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, որը կձգվի մոտավորապես տասը կիլոմետր (Իմամ Հոսեյնի հրապարակից մինչև Ազադի (Ազատության) հրապարակ)։
Բասիջ աշխարհազորը պատասխանատու է լոգիստիկայի համար, մինչդեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անմիջականորեն պատասխանատու է «ամբոխի վերահսկողության» համար։
Միայն Թեհրանում սպասվում է մինչև 20 միլիոն սգացող, իսկ ամբողջ երկրում՝ մոտ 35 միլիոն անձի մասնակցություն:
Հուլիսի 7-ին հուղարկավորության արարողությունը կտեղափոխվի Ղոմ քաղաք, որը Իսլամական Հանրապետության հիմնական կրոնական և մշակութային կենտրոններից մեկն է։ Հուլիսի 8-ին Խամենեիի դագաղը կտեղափոխվի Իրաք, որտեղից այն կտարվի Նաջաֆ և Քարբալա՝ շիաների ամենասուրբ սրբավայրերը։ Հնարավոր է նաև, որ արարողությանը կներառվի նաև Իրաքի մայրաքաղաք Բաղդադը։
Վերջապես, հինգշաբթի՝ հուլիսի 9-ին, Իրանի գերագույն առաջնորդը կհուղարկավորվի Իմամ Ռեզայի դամբարանում՝ Մաշհադում, այն քաղաքում, որտեղ 1939 թվականին ծնվել էր ապագա այաթոլլան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT