ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

04/07/2026 schedule13:50

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը:

Այս հարթակում հրապարակվում են հարցազրույցներ արհեստական բանականության (ԱԲ) ներդրման, կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում առաջատար դերակատարում ունեցող երկրների քաղաքականություն մշակողների և պետական ոլորտի ղեկավարների հետ:

Նախարարը հարցազրույցում ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը:

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի նպատակն է ԱԲ-ն դարձնել տնտեսական աճի, պետական կառավարման արդիականացման և հանրային ծառայությունների որակի բարձրացման կարևոր խթան։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համատեղ զարգացնել ժամանակակից թվային ենթակառուցվածքները, ընդլայնել հաշվողական ռեսուրսների հասանելիությունը, խթանել ԱԲ գրագիտությունը և պատրաստել նոր սերնդի մասնագետներ։

Հարցազրույցի առանցքային ուղերձներից մեկը վերաբերում էր ԱԲ գրագիտությանը, որը, նախարարի գնահատմամբ, պետք է դառնա ազգային առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայությունը բավարար չէ․ անհրաժեշտ է, որ պետական ծառայողները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, կրթական համակարգի մասնակիցներն ու քաղաքացիները ձեռք բերեն գիտելիքներ և հմտություններ, որոնք հնարավորություն կտան ԱԲ գործիքներն օգտագործել լիարժեք, արդյունավետ և պատասխանատու կերպով։

Անդրադառնալով պետական կառավարման ոլորտում ԱԲ կիրառման հնարավորություններին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն կարող է նպաստել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանրային ծառայությունների որակի բարելավմանը, խարդախությունների բացահայտմանը, ինչպես նաև տվյալահեն և առավել հիմնավորված որոշումների կայացմանը։

Միաժամանակ նախարարը կարևորել է ԱԲ կիրառման հետ կապված ռիսկերի կառավարումը՝ ընդգծելով, որ այդ տեխնոլոգիան կարող է մասշտաբավորել ոչ միայն արդյունավետությունը, այլև սխալները։ Նրա խոսքով՝ կողմնակալությունը, անձնական տվյալների պաշտպանության ռիսկերը, կիբեռանվտանգության մարտահրավերները, գեներացված բովանդակությունից չափազանց մեծ կախվածությունը և թափանցիկության պակասը կարող են բացասաբար անդրադառնալ հանրային վստահության վրա։ Այդ պատճառով պետական կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության համակարգում, անհրաժեշտ է ապահովել էթիկայի, մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետվողականության և արդյունավետ վերահսկողության սկզբունքների պահպանումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ apolitical.co հղումով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1179 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը