Երևան
12 °C
Հանրահավաքների համար ոչ այնքան բարենպաստ ամառային այս սեզոնում Հայ ազգային կոնգրեսի երեկ հրավիրած հանրահավաքը Ազատության հրապարակում կայացավ: Հերթական այս հանրահավաքը կարեւոր էր նրանով, որ նշմարվեցին Կոնգրեսի առաջնորդի մոտեցումները նախագահական ընտրություններին ընդառաջ` քաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ: ՀԱԿ առաջնորդը իր ելույթի առաջին մասը նվիրել էր Ղարաբաղի թեմային, իսկ երկրորդ հատվածում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստանին»: ««Բարգավաճ Հայաստանը» թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել եւ նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետեւում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները եւ վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, եւ երկրորդ` հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել (...)։ Նախեւառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, եւ Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ Եւ երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որեւէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե շարունակվում է Սերժ Սարգսյանի ռեժիմի քաղաքական հենարանի մեկուսացման գործընթացը: «Ստեղծվել է շատ ռեալ հնարավորություն` ԱԺ-ում ռեժիմի դեմ միավորելու բոլոր ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը եւ միասնաբար ակտիվացնել ժողովրդի հանրահավաքային պայքարը: Հայ ազգային կոնգրեսը միակ ուժն է, որ կարող է ստանձնել երկրում քաղաքական փոփոխությունների լոկոմոտիվի դերը: Կոնգրեսը շարունակում է մնալ այն քաղաքական ուժը, որին անվերապահ վստահում է ժողովուրդը, որը իշխանության դիմադրության պարագայում կարող է հազարավոր մարդկանց մոբիլիզացնել, որը չունի որեւէ կաշկանդվածություն կամ վախ իշխանությունների հետ հարաբերվելիս: Աշնանը մենք պիտի պատրաստ լինենք բախտորոշ որոշումներ կայացնել` երկրում քաղաքական գործընթացների համար ողջ պատասխանատվությունը ստանձնելու եւ ռեժիմին մահացու հարված նախապատրաստելու նպատակով»,- հայտարարեց Զուրաբյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ, հիշեցնելով, որ իրենք չէին երդվել խորհրդարանում, պատգամավորի երդման տեքստը կարդաց Ազատության հրապարակում: «Մենք չենք երդվել գողերի առաջ, չընտրվածների առաջ, մենք երդվում ենք ժողովրդի առաջ, այն մարդկանց, ովքեր հավատում են մեզ, ովքեր այս երկրի ժողովրդավարության զինվորներն են, ովքեր այս երկրում արդարության ու անկախության կողմնակիցներն են»,- ասաց Արամ Մանուկյանը: Նիկոլ Փաշինյանը իր ելույթում շեշտեց, որ Կոնգրեսը միակ քաղաքական ուժն է, որ այս ընթացքում հետապնդում է Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտման հարցը. «Կոնգրեսի մենությունն այս հարցում տարօրինակ եւ ցավալի իրողություն է (...): Կոնգրեսը ինչպես եղել, այնպես էլ մնալու է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների եւ Մարտի 1-ի բացահայտման պահանջատեր: Միանշանակ է եւ աներկբա, որ բոլոր հանցագործները ստանալու են օրենքով ու Սահմանադրությամբ իրենց հասանելիք պատիժը: Հայաստանում հաստատվելու է օրենքի գերակայություն եւ իրավունքի իշխանություն, եւ բեսպրեդելի վերջը անպայմանորեն գալու է: Հենց սրանում է Հայ ազգային կոնգրեսի պատմական առաքելությունը, որ նա իրագործելու է անմնացորդ եւ մինչեւ վերջ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում21 գույք և 1 տրանսպորտ. ամփոփ՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ
Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 հազար 490-ով․ Պապոյան
Դաշնակներին ու եկեղեցական տարրերին իշխանություն վերադարձնելու փորձը ոչնչացավ 70-անց կնոջ ոտքերի տակ. Սիմոնյան
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները
Տարատեսակ բլոգերների, ակտիվիստների անվան տակ պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածներն են. Ադամյան
Արարատի մարզում տղամարդը, հացատանը մատուցողուհուց մերժում ստանալով, շշերով հարվածել է նրան և կին տնօրենին
Որքան ընտրությունները մոտենան, խուլիգանությունը, «ռազբորկաները» ավելի շատ են լինելու մեր կյանքում. Դալլաքյան
ՌԴ նախագահի աշխատակազմը ակտիվացրել է տեղեկատվական աշխատանքը ՀՀ-ի 2026 թ-ի ընտրությունների հետ կապված. Մկրտչյան
Քյամրան Ալիևը կրկին կնշանակվի Ադրբեջանի գլխավոր դատախազ
Կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման, այլև ինքնադրսևորման աղբյուր է. ԱՍՀ նախարար
Հզոր ավազե մրրիկը հարվածել է Եգիպտոսի հյուսիս-արևմուտքին. տեսանյութ
Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ավտովթար Երևանում․ կան տnւժածներ
Աշխատող քաղաքացու հուսալի ձեռքերով է ձևավորվում, ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահ
ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրեցին օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. ի՞նչ է ստանալու կողմերից յուրաքանչյուրը
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես անձնական բարեկեցությունը, այնպես էլ պետության. նախագահ
ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ
Ջայլամային դիվանագիտություն, կամ երբ հարմար չէ, կույր ու խուլ ենք. ինչո՞ւ է Կալլասը Բաքվում լռել կարևորի մասին
Հավասար և անվտանգ պայմաններում բոլորիս մաղթում եմ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք. ՀՀ ՄԻՊ
Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ ՀՀ վարչապետի ուղերձը
Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա կկալանավորվի
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Շրջափակել, ինչ-որ ձայներ են հանել. սրա քաղաքական պատասխանը ստանալու եք. Ալեքսանյանը՝ մոր հետ կատարվածի մասին
Փաշինյանը «կուլ տվող» լիներ՝ Քոչարյանը ֆիզիկապես էդ մտքերն արտահայտելու հնարավորություն չէր ունենա. Չախոյան
Որոնվող 43-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ
Վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է. Պուտին
2020-ի պատերազմը եղավ, քանի որ չէինք ցանկանում այլևս ստրուկ լինել, ինչպես Քոչարյանի տարիներին. տեսանյութ
Արմավիր քաղաքում մոտ 40 թափառող շան են թունավորել. կենդանիների մի մասը սատկել է
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
ՍՊԸ-ի տնօրենն ապօրինի արդյունահանում է իրականացրել. պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս. տեսանյութ
Պուտինի հույսը Գարեգին Բ-ն է իր «կռուգ»-ով․ կաթողիկոսի համար սա լինելու է «հոգևոր ինքնասպանություն»․ Սաֆարյան
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել
Հունաստանի վարչապետը մայիսին կմեկնի Թուրքիա
Բեռնատարը բախվել է գազատար խողովակին, պոկել այն. Փարպիում երթևեկությունը կաթվածահար է եղել
Կարևորվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը
Նույնականացման քարտերի տպագրության օրական ծավալը կկրկնապատկվի․ ապրիլի 30-ի դրությամբ 96 900 դիմում է ստացվել
Նոր Նորք վարչական շրջանում կատարվածն ակնհայտ սադրանք է, քայլ է ՀՀ պետականության դեմ. «Հանրապետություն»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՍՀ նախարարի հետ. տեսանյութ
Ադրբեջանը կրակո՞ւմ է, թե՞ ոչ. ի՞նչ իրավիճակ է Սյունիքում. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT