Երևան
12 °C
Գոնե Վահե Ավետյանի ողբերգական մահն այն դեպքը չէ, որ մարդ կարողանա սառնասրտորեն լսի հիմարությունների այն շարանը, որը հնչում է Հանրապետական պատգամավորների եւ որոշ «փորձագետների» շուրթերից: Դրանցից ոմանք պարզապես իրենք իրենց գերազանցեցին այս օրերին: Նախերգանքն, ինչպես հաճախ, տվեց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Պարզվում է, Հարսնաքարում եղած դեպքի մեղքի բաժինն ընկնում է նաեւ սերիալների վրա: Այն, որ հայկական սերիալները աղբ են, ու այն, որ նրանք ծառայում են մարդկանց ուղեղն աղբացնելու նպատակին եւ յուրահատուկ թմրամիջոց են չունեւորների համար, անվիճելի է: Բայց, ա՛յ որ Նեմեցը ու նրա «ախրանան» սերիալ նայելուց են գազազել-կատաղել կենցաղային վեճի հետեւանքով մարդուն դաժանաբար ծեծել-սպանելու աստիճան, նորություն էր եւ, կարծում եմ, հայ եւ միջազգային հոգեբանական մտքի նոր նվաճում, Նոբելյան մրցանակի արժանի գյուտ: Խեղճ Նեմեց, ասեք, թող սերիալներ քիչ նայի, իրա թիկնապահներին էլ արգելի: Սա երեւի այն է, ինչ հայաստանյան գազար կրծող նապաստակների մոտ կոչվում է հարցը չքաղաքականացնել: Իհարկե, որեւէ քաղաքական աստառ չի կարող լինել այն բանում, որ իշխող ուժի ներկայացուցիչ, մեր ոչ բարով-խերով նախագահի լավ ախպեր Նեմեցի «օբեկտում» նրա թիկնապահները մարդ են սպանում, ու հասարակությունն էլ հիմնավոր կասկածներ ունի, որ սա կվերածվի իշխանություն եւ փող ունեցողի անպատժելիությունը հաստատող հերթական դեպքի: Չկա ոչ մի քաղաքական տարր: Սերիալներն են մեղավոր, կամ թեկուզ` նաեւ սերիալները, ինչո՞ւ ոչ: Բայց սա ընդամենը նախերգանքն էր, որովհետեւ բոլորին այսօր տվեց-անցավ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Ընկերներս ասում են` ինչի՞ ես նրա նմաններին ուշադրություն դարձնում, անցիր կողքով գնա: Համաձայն եմ ու, կարծեմ, 2008-2009-ից այն կողմ շատ հազվադեպ եմ անդրադարձել իմաստության այս եւ իր նման մի քանի իշխանամետ ակունքներին, բայց, իմ կարծիքով լկտիության սահման կա, որը չի կարող նորից ու նորից զարմանք ու զայրույթ չառաջացնել այնտեղ, ուր, թվում էր, այդ հույզերի համար տեղ այլեւս չկա: Պետական սույն այրը արդարացում է գտել «հանցաքարի» դեպքի համար, ասում է, թե Վահե Ավետյանն ու իր ընկերները հարբած են եղել, թիկնապահներն էլ, որով էլ խորհուրդ է տալիս բոլորիս, որ քիչ խմենք, որ ռեստորաններում 5-6 բաժակից ավելի չդատարկենք, որովհետեւ մենք «ասիացի ենք»: Միշտ զարմացել եմ մեկ-երկու նախադասության մեջ այս չափի հիմարություն խցկելու որոշ մարդկանց տաղանդին՝ հիմարության «գերդոզա», որի հերքման համար կարող ես մի ամբողջ գիրք գրել: Ես այս հանճարեղաբանությանը սպառիչ պատասխան տալուն չեմ հավակնում, բայց թույլ տամ ինձ մի քանի հարց ու մի քանի բարի խորհուրդ տալ հեղինակին: Նախ, եթե նույնիսկ այդ մարդիկ հարբած են եղել, ո՞վ է ասել, որ խմած մարդուն ծեծելով սպանում են, դա ի՞նչ արդարացում է: Երկրորդ՝ ռեստորանը կարո՞ղ է գիրք կարդալու տեղ է: Բա որտե՞ղ մարդիկ խմեն, եթե ոչ ռեստորանում. գրադարանո՞ւմ, փողոցո՞ւմ... Ասիացին ի՞նչ կապ ունի: Պարոն Զոհրաբյանը տեսե՞լ է, արդյոք, հարբած եվրոպացիներին: Եթե տեսել է, ապա` արդյո՞ք այդ հարբած եվրոպացիները ակադեմիական պահվածք էին դրսեւորում: Մեր մեջ ասած, ես որքան փորձ եմ ունեցել խմել եվրոպացիների հետ, նկատել եմ միայն, որ նրանք հարբում են ցանկացած հայից տասնապատիկ բեթար, եւ որքան ավելի զուսպ ու սառն են սթափ ժամանակ, այնքան ավելի իրենց կորցնում են խմելուց հետո: Աշխարհի բոլոր ռեստորաններում էլ մարդիկ խմում են, հաճախ էլ՝ հարբում, եւ դա որեւէ տեղ չի կարող խնդիր լինել: Հանրապետական պատգամավորը խորհուրդ է տալիս մեզ` խմելու մշակույթ ձեռք բերել: Իմ փորձը վկայում է, որ հենց այդ մի կետում հայերս շատ ավելի «մշակութային ենք», քան բազմաթիվ այլ ազգեր: Իմ փորձը, համենայն դեպս, հուշում է, որ հայերն ամենաուշ հարբող ազգերից են: Զոհրաբյանը, ռուսերեն ասած` «слышал звон, да не знает где он», այսինքն՝ մի բան լսել է, բայց ինքն էլ չի հասկացել` ինչ: Ասիացներն իրոք ավելի արագ են ենթարկվում ալկոհոլի ազդեցությանը, քան եվրոպացիները, բայց խոսքը ոչ թե մեր տարածաշրջանի, այլ մոնղոլոիդ ցեղի ժողովուրդների մասին է, որոնց օրգանիզմում բացակայում է կամ այլ կերպ է աշխատում գեներից մեկը, որ, կոպիտ ասած, պատասխանատու է ալկոհոլի արագ «մարսման» համար: Հայերին դա բացարձակ չի վերաբերում: Ճիշտ հակառակը. ապրելով մի տարածքում, ուր ալկոհոլի օգտագործումը հազարամյակների պատմություն ունի եւ ունենալով նվազագույն մոնղոլոիդ խառնորդ մեր արյան մեջ, մեր օրգանիզմը լիովին հարմարեցված է ալկոհոլի ավելի մեծ չափեր յուրացնելու համար: Սա` ի գիտություն տնայնագործ փիլիսոփայությամբ զբաղվող պատգամավորների: Բայց ինձ ավելի զայրացնում է այս ամենի ենթատեքստը: Ի՞նչ է նշանակում` քիչ խմեք: Կարծես ասել ուզի, թե խմելն էլ իրենց՝ «վիպերի» արտոնությունն է: Իսկ մենք պետք է զգուշանանք, որ խմելուց մեզ ոտքի տակ չգցեն ու չսպանեն անզգույշ ասած բառի համար: Յանի` դուք ո՞վ եք, որ խմեք, սուս-փուս նստեք տեղներդ, գլուխներդ կախ աշխատեք, որ մեզ հարստացնեք: Կյանքի հաճույքները մենակ իրենց նման «լավ տղերքի» համար է: Կարո՞ղ է մի օր էլ ասեն` քեֆ մի արեք, սեղան մի՛ նստեք, գիշերներն ուշ դուրս մի՛ եկեք: Ի՞նչ կա որ. բա որ իրենցից մեկի «ախրանայի» քեֆը լավ լինի ու պատահմամբ գլխներիդ տա, ավելի լավ չի՞ շառից-փորձանքից հեռու տնից էլ դուրս չգանք: Է՞լ ինչ չանենք: Քիչ խմեք դո՛ւք, հասկացա՞ր, հոպար ջան: Քի՛չ խմեք, քի՛չ ուռեք, քի՛չ ծակվեք, որպեսզի ամբախ-զամբախ դուրս չտաք: Իսկ մենք մեր խմածի տերն ենք: Բայց ձեր վերջը տալուց` խոստանում ենք լրիվ սթափ լինել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT