Վրացական երազանքը

04/10/2012 schedule12:03

Սերժիկ Սարգսյանը եւ Հեյդար Ալիեւը մնացին իրենց գեղական կառքին կառչած, որքան էլ ամպագոռգոռ խոսքեր շռայլեն իրենք եւ իրենց կողմնակիցները` նրանց կարծեցյալ «հզորության» մասին: Վրաստանը հոկտեմբերի 2-ին վերջնականապես դուրս եկավ Սովետական Միության կազմից: Վրաց հասարակությունը դեռ հազար ու մի խնդիր ունի եւ կունենա, որոնք կարող են եւ անլուծելի մնալ տարիների ընթացքում, բայց դրանք արդեն ա՛յլ պատմական փուլի խնդիրներ են:

Արդյո՞ք չեմ չափազանցում: Վերապահումներ, իհարկե, շատ կարող են լինել: Միգուցե, ինչպես շատերն են ենթադրում, Սահակաշվիլին ինչ-որ «խորամանկ» ծրագիր ունի: Եթե այդպես է՝ մենք մոտ ապագայում դա կտեսնենք: Մյուսներն ասում են, թե նա իր խղճի մտոք չի գնացել այդ քայլին, այլ ամերիկացիների ճնշմամբ: Սա էլ իրականում այդքան էական չէ, որի մասին, սակայն, այս պահին ծավալվելու տեղ չունեմ: Մյուս կողմից էլ շատերի մոտ մտահոգություն կա, թե ընտրություններում հաղթած ուժը, որը շատ խայտաբղետ կազմ ունի, եւ ասում են, թե ընդգրկում է նաեւ ռեւանշիստական եւ քրեական տարրեր, կարող է ի չիք դարձնել Վրաստանի վերջին շրջանի ձեռքբերումները, եւ Սահակաշվիլու «սխալը» չկրկնի, այսինքն՝ իշխանությունից խաղաղ կերպով չհեռանա: Այս վերջին զարգացման դեպքում Վրաստանի այսօրվա նախագահի պատմական յուրահատուկ սխրանքն, իհարկե, կարող է կորցնել իր նշանակությունը: Ինչեւէ, այս վարկածն էլ այս պահին ստուգելի չէ: Այնուամենայնիվ, այլ հավասար պայմաններում եւ բոլոր «ստրախովկաներով» հանդերձ, կարծում եմ, որ իմ պաթոսն արդարացված է: Ի՞նչն է, ուրեմն, հարցը:

Հարցը նույնիսկ ֆորմալ դեմոկրատիան չէ, որի տեսական հիմնավորումները միշտ չէ, որ համոզիչ են, իսկ գործնական կիրառումը չափազանց տարակուսելի` նույնիսկ առավել զարգացած երկրներում: Ի վերջո, ցայսօր էլ ժողովրդի իրական իշխանությունը ամենուր էլ մնում է ավելի շուտ երազանք, քան իրականություն, քանի որ իշխում են վերնախավերը: Բայց սա առանձին խնդիր է: Հարցն իշխանության խաղաղ փոխանցումն է, որն իրական եւ տեւական կայունություն, ինչպես նաեւ մրցակցություն, հետեւաբար՝ զարգացման արտոնյալ պայմաններ կարող է ապահովել որեւէ հասարակության: Ցանկացած քիչ թե շատ զարգացած հասարակության մեջ միշտ կլինեն ներքին շահերի բախումներ եւ դրանց շուրջ ձեւավորվող խմբեր, որոնք կձգտեն իշխանության: Եթե իշխանությունը մենաշնորհված է խմբերից մեկի կողմից, ապա դա պարբերաբար հանգեցնում է ուժային լուծումների, արյունալի ցնցումների: Որպեսզի անխուսափելիորեն ձեւավորվող հակասական շահերի կրող խմբերը ոչ թե սպանեն, ծեծեն, ձերբակալեն միմյանց` հանուն գաղափարների, շահերի եւ ռեսուրսների, այլ քիչ թե շատ խաղաղ մրցակցեն՝ առաջարկելով հասարակությանն այլընտրանքային ծրագրեր, անհրաժեշտ են խաղի կանոններ: Հենց այդպիսի խաղի կանոն է, ի վերջո, դեմոկրատիան` իր քաղաքական ընտրության մեխանիզմով, որը թույլ է տալիս, որպեսզի նույն հասարակության անդամները վստահ լինեն, որ իրենք էլ կարող են հաղթել մրցույթում: Իհարկե, թերիներն էլ շատ-շատ են, բայց ընդհանուր շահումը կարծես գերազանցում է այդ կորուստները, որոնք այլ տարբերակներում էլ, ի դեպ, ամենեւին էլ բացառված չեն: Առանց այդ մեխանիզմի հասարակությունը տատանվում է երկու ծայրահեղ կետերի՝ ճահճացման եւ բռնությամբ ուղեկցվող ցնցումների միջեւ, իսկ հասարակության առավել գործունյա, հավակնոտ հատվածը, որը նաեւ հաճախ այլընտրանքային տեսակետների կրողն է, ստիպված է արտագաղթել կամ հեղափոխականացվել: Այս ամենը մանավանդ շեշտվում է, եթե հաշվի առնենք, որ մեր՝ հետսովետական բռնապետությունները ոչ թե գաղափարական դիկտատուրաներ են, այլ ապագաղափարական քրեական վարչակարգեր: Ահա այսպիսի իրականությունից վերջնականապես դուրս գալու հնարավորություն ստեղծեց իր երկրի համար Միխեիլ Սահակաշվիլին՝ մարդ, որը, եթե չիրականանան իմ կողմից նշված բոլոր «ստրախովկաները», հիրավի, արժանի է առավելագույն հարգանքի եւ մեծարանքի:

Ուստա Հրանտ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
816 դիտում

«Թեժ լեռ» տանող ճանապարհը՝ հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է