Երևան
12 °C
Գնորդը Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունն է, որը պարտավորվել է շենքը վերածել հյուրանոցի: Ընդ որում, ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, դա պետք է օգտագործվի «բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պահպանելով գույքի պատմամշակութային եւ արտաքին տեսքը»: Գործարքի արժեքը 51 միլիոն 271 հազար դոլար է: Սա պետք է համարել ՀՀ կառավարության հերթական մութ ու կեղտոտ գործարքը: Նախ, կառավարությունն այս հարցը նիստի օրակարգ է մտցրել հենց երեկ` նիստից կարճ ժամանակ առաջ: Երկրորդ` մինչ երեկ պետական պաշտոնյաները որեւէ կերպ պաշտոնապես չէին հաստատում, որ այդ շենքը վաճառվելու է, եւ բավարարվում էին միայն ակնարկներով: Երրորդ` ինչպե՞ս է որոշվել գինը: Չորրորդ` ինչպե՞ս է որոշվել գնորդը եւ այլն, եւ այսպես շարունակ: «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել «Տանգո» ՓԲԸ-ն` ... խնդրելով «Տանգո» ՓԲԸ-ին օտարել «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երեւան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները եւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի բաժնային մասը»,- այսպես է «պարզաբանում» ՀՀ պետական գույքի կառավարման (ՊԳԿ) վարչությունը գործարքի նախապատմությունը: «Տանգո» ՓԲԸ-ն հաստատ երեկ առավոտյան չի դիմել: Դիմել է վաղուց: Եթե գործարքը մութ չէ, ապա ինչո՞ւ գործարքը չի հանվել հանրային քննարկման: Ի դեպ, մի մեջբերում նույն այդ ՊԳԿ վարչության` կես տարի առաջ արած մի հայտարարությունից. «Տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել ՀՀ ԱԳ նախարարության շենքը վաճառելու մասին, ընդ որում, նշվել է նաեւ վաճառքի գինը: Տեղեկացնում ենք, որ նման որեւէ գործարք չի եղել եւ չէր էլ կարող լինել՝ առանց հանրային ծանուցման եւ հրապարակային տեղեկատվության...»,- դեռ այս տարվա մարտին այսպիսի սրտաճմլիկ խոսք էր ասում այն նույն գերատեսչությունը, որը երեկ բառացիորեն գաղտագողի վաճառքի ներկայացրեց ԱԳՆ շենքը: Հիմա ի՞նչ է սա` անմեղսունակությո՞ւն, թե՞ հանցագործություն: Երկուսից մեկը: Ցավոք, երրորդ տարբերակը չկա: Ինչպե՞ս է որոշվել գինը: Ի՞նչ արժե, առանց չափազանցության, հայկական ճարտարապետության այդ բացառիկ կոթողը: Ո՞վ ասաց, որ այդ շենքը հնարավոր չէր վաճառել, ասենք, մի 500 միլիոն դոլարով: Որպեսզի որոշվի նման կառույցի գինը, նախ` դա պետք է դնել միջազգային մրցույթի: Ընդ որում, մրցույթը պետք է տեւեր մի քանի տարի, պետք էր բանակցել աշխարհի ամենահայտնի ընկերությունների հետ... Չի արվել: Պարզապես մեկը դիմել է, ասել է` 51 միլիոն դոլար տալիս եմ, կառավարությունն էլ ծափ տալով համաձայնել է: Իրավունք ունե՞նք մտածելու, որ իրականում ավելի բարձր գին են «խոսացել», պարզապես գնի մի մասը պաշտոնական է, մյուս մասը մի քանի հոգի դնելու են իրենց գրպանը: Ոչ միայն իրավունք ունենք, այլեւ պարտավոր ենք, քանի որ գործարքը կատարվել է գաղտագողի: Եթե վաճառողները փող գրպանելու խնդիր չունենային, հարցը կհանեին բաց քննարկման, մրցույթներ կկազմակերպեին եւ այլն: Մանավանդ, որ այդ շենքում տեղավորված նախարարությունները դեռ երեք տարի մնալու են իրենց տեղում` մինչեւ Վազգեն Սարգսյան փողոցի վրա, նախկին արդարադատության նախարարության այրված շենքի տեղում չկառուցվի նոր շենք: Այդ շենքը պետք է կառուցի էռնեկյանին պատկանող մեկ այլ ընկերություն` «Սալսա Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն: Վերջինս շինարարական աշխատանքները ավարտելուց հետո իր բաժնետոմսերով եւ նոր շենքով պետք է դառնա Հայաստանի կառավարության սեփականությունը:
Հ.Գ. Կառավարության մեր աղբյուրները հաղորդում են, որ շենքի վաճառքն այսպես հապճեպ կազմակերպելը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ գումարը պետք է ուղղվի ՀՀ արտաքին պարտքի սպասարկմանը: Թե ինչով են սպասարկելու 2013 թվականի արտաքին պարտքը, կարելի է տարբերակներ քննարկել. ասենք, մի 30 միլիոն դոլարով կվաճառեն օպերան, մի 20 միլիոնով... Վա՛յ, էլ բան չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիան իր աջակցությունն է հայտնել Պակիստանին
Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին
Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև hակամարտnւթյnւնն արագ կավարտվի
Հնդկաստանն ու Պակիստանը փոխադարձ հրթիռային հարվածներ են հասցրել. ինչ է հայտնի
Հրշեջ-փրկարարական խմբեր Գյումրու քաղաքապետարանում. ինչ ահազանգ է ստացվել. լուսանկարներ, տեսանյութ
Վիտալի Բալասանյանը «կապիկություն» է անում, ռուսները խաբեցին, էլի թավալվում են ոտքերի տակ. Մելքոնյան. տեսանյութ
Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործի նախաքննությունն ավարտվել է, այն կուղարկվի դատարան. Արթուր Նահապետյան
Իմպիչմենտի գործընթացը ևս մեկ անգամ կամրապնդի վարչապետի դիրքերը. Ստեփանյան. տեսանյութ
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Գնա՞լ Մայիսի 9-ին Մոսկվա, թե՞ ոչ. կրեմլյան շքերթին մասնակցելու և չմասնակցելու մարտահրավերները. տեսանյութ
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ նոր բացահայտում
Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում. ժամանակացույց
Իմ սիրտ. Անդրեն դստեր հետ տեսանյութ է հրապարակել
Քրեական հեղինակություն Կանևսկոյին և նրա հետ գտնված անձանց ոստիկանները փողոցից տեղափոխել են գլխավոր վարչություն
Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև
Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել
ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով մասնակցել է Աթենքի պաշտպանական ցուցահանդեսին
Պուտինն ու Նեթանյահուն տարածաշրջանային արդիական հարցեր են քննարկել
Սուրեն Պապիկյանը Հունաստանում մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացմանը
Ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը. Արայիկ Հարությունյան
ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկել
Երևան-Երասխ ճանապարհին 4 մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են
Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Պապոյան
Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի կանցլեր. քվեարկության երկրորդ փուլն ավարտվել է
19 և 16 տարի ժամկետով ազատազրկում սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ. կայացվել է մեղադրական վերդիկտ
Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարվում են դադարած. արձանագրություն
ԱՍՀ նախարարն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ
Վարչապետը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի արդիականացման աշխատանքներին. տեսանյութ
Ագրոտեխնոլոգիայի խմբակի աշակերտները մասնակցում են գործնական դասընթացին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում. «Իմ քայլը»
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Առաջին կադրերը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի եվրատեսիլյան փորձից. լուսանկարներ
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է
Անտառտնտեսության տնօրենի և անտառապետների կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է
Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀԸԳՀ իրագործման ընթացքը. Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Էթիկան և դուք իրարից այնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանն ու Մոնիկա Բելուչին. ինչո՞ւ է ՔՊ-ն դեմ քվեարկել
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետ Հրայր Կարապետյանը դատապարտվել է ազատազրկման
Gallup-ը համոզում է, որ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է, իսկ Gallup-ի վարկանիշից ի՞նչ կա. Չախոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT