Տիկինը պնդում է՝ 150 տեղ չկա

10/02/2013 schedule08:57

Այս շաբաթ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Սերժ Սարգսյանը, ինչպես տեղեկացրել էինք, հայտարարել էր, թե Հայաստանում աշխատատեղերի խնդիր չկա: «Որովհետեւ ցանկացած հեռուստաալիք միացնում ես, արդեն աշխատողներ են փնտրում: Բայց, ցավոք, այդ աշխատանքը քիչ վճարվող աշխատավարձով աշխատանք է, եւ մարդիկ չեն ուզում աշխատել այլեւս 150 հազար դրամով, որեւէ մեկը չի ուզում գնալ եւ աշխատել»,- ասել էր Սարգսյանը: Ի դեպ, այս նույն հայտարարությունը նա արել էր նաեւ Չարենցավանում` կրկին իր քարոզարշավի շրջանակներում: Բայց, ի տարբերություն Չարենցավանի, Մալաթիայում այն բոլորովին այլ արձագանքի արժանացավ: Դահլիճում զարմանքի ալիք բարձրացավ: Տեսնելով այդ արձագանքը, Սերժ Սարգսյանը, դիմեց առաջին շարքում նստած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ուզում եք, Տարոն, խնդրեմ, ասա, թե քանի վարորդի կարիք ունենք»: «150 աշխատատեղ` վարորդի, 200 աշխատատեղ` կոմունալ ծառայությունում, խնդրեմ, կարող են ցանկացողները դիմել քաղաքապետարան»- տեղից վեր կենալով, հայտարարեց Տարոն Մարգարյանը: Եւ ահա երեկ համացանցում հայտնված վերոնշյալ տեսանյութից տեղեկանում ենք, թե ինչպես է մի քաղաքացի փորձում Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի հայտարարություններից հետո վարորդի աշխատանք գտնել քաղաքապետարանում, եւ ինչպես է պարզվում, որ նման աշխատանք չկա: Քաղաքացին զանգահարում է քաղաքապետարանի թեժ գծով եւ հայտնում, որ վարորդի աշխատանքի համար է անհանգստացնում: Նրան տալիս են այլ հեռախոսահամար: Քաղաքացին զանգահարում է այդ հեռախոսահամարով, այստեղ նրան տալիս են մեկ այլ համար (տրանսպորտի վարչության), մեկ այլ համարից էլ` մեկ այլ համար, այստեղից էլ` մեկ այլ համար: Մի խոսքով, մի քանի հեռախոսահամարներով զանգահարելուց հետո նա միանում է Երեւանի ավտոպարկ, որտեղի աշխատակցուհին ասում է, որ վարորդի թափուր տեղ չունեն: Երբ քաղաքացին ասում է, որ հայտարարվել է վարորդի 150 թափուր աշխատատեղի մասին` 150 հազար դրամ աշխատավարձով, ավտոպարկի աշխատակցուհին նշում է, թե նման աշխատավարձ չկա, իրենց մոտ ժամավճար է:

Երեկ զանգահարեցինք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:

- Պարոն Նավասարդյան, այս պահի դրությամբ, վարորդի քանի՞ թափուր աշխատատեղ կա:
- Մենք ունենք 150 ավտոմեքենայի վարորդի թափուր տեղեր: Այսինքն, կա վարորդի խնդիրը:

- Աշխատավարձը որքա՞ն է կազմում:
- Աշխատավարձը կախված է իրենց աշխատանքային ժամերից, իրենք ժամավճարով են վճարվում: 22-24 օր աշխատելու դեպքում 70-80 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայցի այդ, քանի որ իրենք շաբաթ, կիրակի էլ են աշխատում, նաեւ տոնական օրերին եւ երեկոյան ուշ ժամերին, որպես խրախուսման միջոց մոտավորապես մի 80 հազար դրամի չափով էլ լրացուցիչ աշխատավարձ են ստանում: Եւ ընդհանուր առմամբ, որ ասում ենք 150 հազար, այդպես է ստացվում:

- Դուք այդպես եք ասում, բայց համացանցում հենց հիմա պտտվում է մի տեսանյութ, որտեղ…
- Գիտեմ, տեսել եմ:

- Այդ դեպքում ինչպե՞ս դա կմեկնաբանեք:
- Քաղաքապետարանի աշխատողները տալիս են ավտոբուսային պարկի հեռախոսի համարը, որտեղ աշխատողներից մեկը, ամբողջությամբ չտիրապետելով, անպատասխանատու հայտարարություններ է արել` չմեկնաբանելով ամբողջը, որի համար ինքը պատժվելու է:

- Ի՞նչ եք անելու, հեռացնելու ե՞ք:
- Պատժելու ենք, նաեւ կարող է եւ հեռացնեն, այո: Տնօրենը նկատողության նման մի բան արել է առավոտյան, բայց վերջնական պետք է որոշի` ինչ պատժամիջոց կիրառի:

- Այսինքն, հիմա մարդիկ հանգիստ կարող են դիմե՞լ վարորդի աշխատանքի համար:
- Այո, այո, անխտիր:

- Այդ կինը շուտվանից է՞ այնտեղ աշխատում:
- Մի 4-5 ամիս, երեւի:

- Այսինքն, կարող է այս ընթացքում էլի բազմաթիվ մարդկանց նույն պատասխանն է տվե՞լ, ինչպե՞ս է նա աշխատանքի ընդունվել, եւ ինչպե՞ս կարող է նման բան լինել:
- Դուք հիմա բան եք ասում, որի ավելի շուտ պատասխանատուն է տնօրենը: Ես հո ցանկացած աշխատողի վերաբերյալ մանրամասն քննություն չե՞մ անցկացնում: Դա տնօրենի իրավունքների մեջ է եւ բացի այդ, իրենք պետք է շահագործման բաժնի պետի կամ տնօրենի համարը տային: Էսօրվանից տնօրենը արգելել է բոլորին հեռախոսներին պատասխանելը, բացի այդ հեռախոսազանգերն էլ թեժ գծով գնում են շահագործման բաժնի պետի եւ տնօրենի համարներին, որ կարողանան ստույգ պատասխանել, որ այդպիսի թյուրիմացություններ չլինեն:

Երբ զանգահարեցինք ավտոպարկ, հեռախոսը վերցրեց նույն կինը: Ակնհայտ էր, որ ղեկավարությունը նրա հետ արդեն համապատասխան զրույց էր ունեցել: Տիկինը, որ հրաժարվեց նշել իր անունը, կրկնում էր նույնը, ինչ մեր զրույցում ասել էր քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը: Նա հայտնեց, որ բանավոր նկատողություն է ստացել տնօրենից: Երբ ասացինք, որ խոսվում է իրեն աշխատանքից ազատելու մասին, ասաց. «Հիմա ես կարող է դիմում գրեմ, դուրս գամ»: Հիմա վարորդի քանի՞ թափուր տեղ ունեք, 150 տեղ կա՞` հարցին պատասխանեց. «150 չգիտեմ` կա, թե ոչ: Այս պահին չկա 150 տեղ: Կլինի՞ ես տնօրենին փոխանցեմ»:  Վայրկյաններ անց, սակայն, նա հայտնեց, որ տնօրենը` Էլբակ Թարփոշյանը, դուրս է եկել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
593 դիտում

Հարցնում է` որ Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից. արդարացրեք սա, Կտրիճ. Ռուբինյան

Սրբապիղծները եկեղեցին դարձրել են տեռորիզմի շտաբ, իսկ մեզ մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու մեջ. Կոնջորյան

Ով կմտածեր, որ սքեմով տեռորիստների մի խումբ կպլանավորի պետական դավաճանության պլան. Մանավազյան

«Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային սպանել, Կտրիճը դեռ լռում է. Չախոյան

Միջնորդագրում ներառվել է գաղտնալսումներից հատված՝ Հայաստանի ղեկավարությանը սպանելու թեմայով. Սաֆարյան

Փաստորեն արագ վազող Սաղաթելյանի վզին դրված էր մեր համարները, հասցեները տալ պոռնիկ տեռորիստներին. Ալեքսանյան

Կուզեմ տեսնեմ մարդկանց, ովքեր էլի սուրբ մարդ են համարում էս արյունարբու կենդանուն. Հակոբյան

Սրանք կենդանի են, դեմքերից մեկը դաշնակ է. Հարությունյանը՝ դատախազի միջնորդագրում առկա անձանց մասին

Ուզում են ժողովրդին սպանեն, որովհետև ժողովուրդը ձեռքը կկտրի, սերժաքոչարյանական կլանին չի ընտրի. տեսանյութ

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Գալստանյանը գործակալ է, մոլագար, որը տեռորիստական ակտ էր նախատեսում սեփական հոտի հանդեպ. Հակոբյան. տեսանյութ

Բախվել են «Nissan Rogue»-ն ու առանց համարանիշի մոտոցիկլը. կա վիրավոր

Ո՞ր երկիր են ընդդիմադիրներն ուզում տեղափոխել Մայր Աթոռը. ինչո՞ւ են Սփյուռքից հոգևորականներ ժամանում Հայաստան

Օրավարձով բնակարաններում հանցավոր խումբն ընդունել է գնորդներին. հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար

«TRICOLOR» Yerevan Night Run վազքերի շրջանակում Երևանի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը գրեթե մեկ ժամ է տևել. ինչ են քննարկել նախագահները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

Ընդդիմությունը ողջ ուժով մտել է Կարապետյանի քսակի մեջ, որ մկան պես իր բաժինը հանի. Կոնջորյան. տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ՝ հասանելի իրողություն, սպասելու ժամանակ չկա. Խանդանյան

Սա լինելու է պատմական հայտարարություն, պիտի ուղերձը տանք, որպեսզի կանխենք հաջորդ ահաբեկչությունները. Կոնջորյան

Ռազմական հեղաշրջումը լա՞վ բան է. 3 նախագահները չեն դատապարտել, ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր համագործակցություն

Քոչարյանը Էգեյան ծովից թարմ զագառով կգա, վերնաշապիկի թևերը քշտած՝ միակ տղամարդու պես կմտնի խաղի մեջ. տեսանյութ

Ընթանում է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը․ Պեսկով

Քննարկվել են ՀՀ-ում Արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան

Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան

ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները

2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է

Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան

Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել