Երևան
12 °C
«Արագ ու կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները հրաշալի ու փայլուն մրցաշարեր են, որոնք հսկայական մասսայականություն են վայելում: Մրցաշարերը նաեւ ամենամեծ պրոպագանդան են Խանտի Մանսիյսկի համար, որպես աշխարհի շախմատային մայրաքաղաք»- հայտարարել է շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը: 5 օր առաջ՝ հունիսի 1-ին Խանտի Մանսիյսկում արտակարգ եղանակային պայմաններ ստեղծվեցին՝ ամռան առաջին օրը ձյուն տեղաց ու այս օրերին էլ արեւմտյան Սիբիրում գտնվող փոքրիկ քաղաքում (Խանտի Մանսիյսկն ունի 90 հազարից փոքր ինչ ավել բնակչություն) ցուրտ ու անձրեւային եղանակներ են, որոնք սակայն, չեն կարող խանգարել շախմատիստներին: Արագ ու կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններին այս անգամ հայտավորվել են աշխարհի 18 երկրները ներկայացնող 62 շախմատիստներ, ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 400 հազար ԱՄՆ դոլար, որից չեմպիոնները կստանան 40 հազարական դոլար: Այսօր կմեկնարկի արագ շախմատի աշխարհի առաջնությունը ու 3 օրերի ընթացքում՝ հունիսի 6-8-ը, կխաղացվի ընդհանուր առմամբ 15 տուր. մասնակիցները կանցկացնեն օրական 5-ական պարտիա (տեւողությունը՝ 15 րոպե +10 վայրկյան` յուրաքանչյուր քայլի համար): Հայտավորված շախմատիստներից` արագ շախմատում ամենաբարձր վարկանիշն ունի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը՝ 2825: Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ շախմատիստներից ամենաբարձրը Գաբրիել Սարգսյանի վարկանիշն է` 2682, իսկ Սերգեյ Մովսիսյանի վարկանիշն է 2680: Վլադիմիր Հակոբյանն ու Աշոտ Նադանյանը առայժմ վարկանիշային միավորներ չունեն: Մինչ այժմ պաշտոնապես արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Գարի Կասպարովը (Ռուսաստան), Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Գատա Կամսին (ԱՄՆ) ու Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Արագ շախմատի աշխարհի առաջնություններ սկսել են անցկացվել 2001 թ.-ից: Արագ շախմատի աշխարհի առաջնության ավարտից հետո՝ հունիսի 9-ին, մեկնարկելու է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որը տեւելու է 2 օր ու բաղկացած է լինելու 30 տուրերից (պարտիաների տեւողությունը՝ 3 րոպե +2 վայրկյան` յուրաքանչյուր քայլի համար): Այս մրցաշարում հայտավորված շախմատիստներից կայծակնային շախմատում ամենաբարձրերը Գրիշչուկի ու Յան Նեպոմնյաշչիի (Ռուսաստան) վարկանիշներն են՝ համապատասխանաբար` 2858 եւ 2813: Գաբրիել Սարգսյանն այստեղ ունի 2723 վարկանիշ, Սերգեյ Մովսիսյանը՝ 2696: Հակոբյանն ու Նադանյանը վարկանիշային միավորներ չունեն: Ամենաբարձր վարկանիշն ունեցող Գրիշչուկը 2 անգամ արդեն՝ 2006 եւ 2012 թթ., նվաճել է կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Իսկ 1-ին անգամ նման առաջնություն է անցկացվել 1970 թ. ու առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճել է լեգենդար Ռոբերտ Ֆիշերը: Պատմության ընթացքում ընդամենը 3 շախմատիստների է հաջողվել նվաճել արագ ու կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումները՝ Կասպարով, Անանդ ու Լեւոն Արոնյան: Առաջին 2-ը նաեւ դասական շախմատի աշխարհի նախկին ու գործող չեմպիոններն են, իսկ ահա Լեւոնը առայժմ չի կարողացել նվաճել ամենահեղինակավոր՝ դասական շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Երեկ երեկոյան տեղի է ունեցել մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունն ու վիճակահանությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Սրբազան» Բագրատը պատերի տակ էր ուզում գյուլլել, սարկավագը՝ խմբակային սպանել, Կտրիճը դեռ լռում է. Չախոյան
Միջնորդագրում ներառվել է գաղտնալսումներից հատված՝ Հայաստանի ղեկավարությանը սպանելու թեմայով. Սաֆարյան
Փաստորեն արագ վազող Սաղաթելյանի վզին դրված էր մեր համարները, հասցեները տալ պոռնիկ տեռորիստներին. Ալեքսանյան
Կուզեմ տեսնեմ մարդկանց, ովքեր էլի սուրբ մարդ են համարում էս արյունարբու կենդանուն. Հակոբյան
Սրանք կենդանի են, դեմքերից մեկը դաշնակ է. Հարությունյանը՝ դատախազի միջնորդագրում առկա անձանց մասին
Ուզում են ժողովրդին սպանեն, որովհետև ժողովուրդը ձեռքը կկտրի, սերժաքոչարյանական կլանին չի ընտրի. տեսանյութ
ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին
Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին
Գալստանյանը գործակալ է, մոլագար, որը տեռորիստական ակտ էր նախատեսում սեփական հոտի հանդեպ. Հակոբյան. տեսանյութ
Բախվել են «Nissan Rogue»-ն ու առանց համարանիշի մոտոցիկլը. կա վիրավոր
Ո՞ր երկիր են ընդդիմադիրներն ուզում տեղափոխել Մայր Աթոռը. ինչո՞ւ են Սփյուռքից հոգևորականներ ժամանում Հայաստան
Օրավարձով բնակարաններում հանցավոր խումբն ընդունել է գնորդներին. հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար
«TRICOLOR» Yerevan Night Run վազքերի շրջանակում Երևանի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը գրեթե մեկ ժամ է տևել. ինչ են քննարկել նախագահները
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն
Ընդդիմությունը ողջ ուժով մտել է Կարապետյանի քսակի մեջ, որ մկան պես իր բաժինը հանի. Կոնջորյան. տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը հեռավոր հույս չէ, այլ՝ հասանելի իրողություն, սպասելու ժամանակ չկա. Խանդանյան
Սա լինելու է պատմական հայտարարություն, պիտի ուղերձը տանք, որպեսզի կանխենք հաջորդ ահաբեկչությունները. Կոնջորյան
Ռազմական հեղաշրջումը լա՞վ բան է. 3 նախագահները չեն դատապարտել, ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր համագործակցություն
Քոչարյանը Էգեյան ծովից թարմ զագառով կգա, վերնաշապիկի թևերը քշտած՝ միակ տղամարդու պես կմտնի խաղի մեջ. տեսանյութ
Ընթանում է ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը․ Պեսկով
Քննարկվել են ՀՀ-ում Արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
Խաղաղության պայմանագրի կնքումը կբերի պատերազմ, չկնքումը փաստորեն մեզ փրկում է. սպուտնիկաբարո լոգիկա. Ղազարյան
Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից
Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն կարժանանա ամենախիստ պատժի
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
ՀՀ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում՝ խաղաղության պայմանագրի կնքում. Միրզոյան
ՀՀ-ն բարձր է գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
Ովքեր են «Տաշիր գրուպ»-ի խուզարկության արդյունքում կալանավորվածները
2025-ի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով. ներկաների թիվը չի գերազանցել 1500-ը. վարչապետ
Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարությունների միջև
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 3-ին
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. նախարարը մանրամասնել է
Միայն ԶՊՄԿ-ի գծով պատկերացրեք՝ քանի միլիարդ դոլար կարող էր ստանալ ՀՀ-ն և չի ստացել 20 տարի. Ղազարյան
Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ
ՀԷՑ-ը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Հովհաննիսյան
«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կան կալանավորվածներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT