Երևան
12 °C
Տուժածները Բյուզանդի փողոցի`
իրենց տներից
վտարված մոտ
20 ընտանիքներն են,
որոնք ըստ
պայմանագրի, պետք
է փոխհատուցում
ստանային կառավարության եւ
այն ժամանակ
Երեւանի նախկին
քաղաքապետ Երվանդ
Զախարյանի կողմից
երաշխավորված «Գապբնակշին»
ՍՊԸ-ի`
Արամի փողոցում
կառուցած շենքում,
ինչպես նաեւ
մոտ 400 այլ ընտանիքներ,
որոնք «Գապբնակշինի»
խաբեության զոհ
են դարձել:
Կառավարությունը համապատասխան` 342-Ա որոշումը կայացրել է դեռեւս ս/թ ապրիլի 4-ին, որոշման տեքստում ընդունելով, որ Արամի 72-80 հասցեների շինարարությունը ձախողված է: Սակայն, ինչպես մեզ հայտնեց Բյուզանդի փողոցից վտարված բնակիչներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, գործընթացն ընթացակարգից ուշանում է: Ըստ քաղաքացու, այս ընթացքում բնակիչներին պետք է ընդուներ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշ հարցեր քննարկելու: Հուլիսի 1-ից պետք է հարցը քննարկվեր նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցապատում իրականացնող «Դի ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ի հետ: «Առայժմ ոչինչ հայտնի չէ: Մեզ ոչինչ չեն ասում: Ոչ մի քննարկում չի եղել»,- տեղեկացրեց Բյուզանդի բնակիչը: Նա պայմանագիր ունի Արամի փողոցի նորակառույցում բնակարան ստանալու վերաբերյալ եւ համաձայն չէ ստիպողաբար մայրաքաղաքի կենտրոնից տեղափոխվելու որոշման հետ: Հատկապես, որ իրենք «Դի ընդ Էյջ գրուպին» հնարավոր է հավելյալ գումար վճարեն ամեն քմ-ի համար: Ի դեպ, ծրագրով նախատեսվում է Արամի 72, 74 եւ 76 հասցեներում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքն էլ օտարել «Դի ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին:
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը համարում է, որ կառավարության 342-Ա որոշմանը ձախողում է սպասվում. «Արամի փողոցում ինչ որ մեկը, օրինակ, 50 քմ մակերեսով բնակարան է գնել, իսկ «Դի ընդ Էյջ գրուպ»-ում նման մակերեսով բնակարան չկա: Պետությունն ասում է` «Դի ընդ Էյջ գրուպ»-ին լրացուցիչ քմ-երի համար վճարիր 450-600- ական դոլար: Հիմա հարց է ծագում` քաղաքացին արդեն վճարել է բնակարանի համար: Ինչու՞ նա մեկ անգամ էլ վճարի: Հետո` քաղաքացին ամբողջ կյանքն ապրել է կենտրոնում, Բյուզանդի կամ Արամի փողոցում, բայց նրան ստիպում են տեղափոխվել Ծիծեռնակաբերդի 1/2 հասցե»: Որոշման մեջ չի նշվում` եթե քաղաքացին չի ցանկանում տեղափոխվել, հարցին ինչ լուծում է տրվելու: ՀԿ նախագահը գտնում է, որ կառավարությունը պետք է ձախողված հայտարարի նաեւ Կոնդի կամ Ֆիրդուսու, ինչպես նաեւ այլ «հանրային գերակա շահ» ճանաչված տարածքներում կառուցապատման նախագծերը:
Արամի փողոցում շենքի կառուցումն ուղեկցվել է սկանդալներով: Սեդրակ Բաղդասարյանը պատմեց կառավարության 342-Ա որոշման համար հիմք հանդիսացած պատմությունը, որի փաստական մի շարք հանգամանքներ մամուլում չեն հրապարակվել: Բյուզանդի փողոցում դեռ 10 տարի առաջ կառուցապատման իրավունք էր ձեռք բերել ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը, որը հիմնադրել էր «Վիզկոն» ՍՊԸ-ն: «Գապբնակշին» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են Սիմոն Աղազարյանը, Գագիկ Պապոյանը եւ Անդերսոնը, կառավարության 2004թ. 909-Ն որոշմամբ Արամի փողոցում առանց մրցույթի ստացել էր տարածք` կառուցապատման իրավունքով: Ըստ Բաղդասարյանի, Անդերսոնը Բյուզանդի բնակիչների մի մասի հետ կնքել էր պայմանագիր, որպեսզի նրանք իրենց սեփականությունը զիջեն եւ փոխարենը ստանան «Գապբնակշինի» կողմից Արամի 72-80 հասցեներում կառուցվող բնակարաններ: 2004թ. հուլիսին Աղազարյանը եւ Պապոյանը հիմնել էին «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն, որը սկսել էր վաճառել «Վիզկոնին» հատկացված տարածքում դեռ չկառուցված շենքի բնակարանները: Նրանք 20-ից ավելի քաղաքացիներից խաբեությամբ 3 միլիարդ դրամից ավել փող են հավաքել, ինչի համար Աղազարյանը հետագայում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Գագիկ Պապոյանի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցված` Արամի 72-80 հասցեներում նույն բնակարանը մի քանի հոգու վաճառելու համար: «Անգամ նոտարը («Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Սոնիկ Մաղաքյանը - Գ. Ա.), որ այդ վաճառքի գործարքները կնքում էր, առանց նկատելու` իր կողմից գնված բնակարանն էլ է վաճառել մեկ ուրիշին: Տուփով բերում են գործերը, փող տալիս, ասում` էս գործերը շուտ կնքիր: Նա էլ շխկացնում է: 150 բնակարանը վաճառվել էր 540 հոգու վրա: Պապոյանին հետախուզում հայտարարեցին, երկար ժամանակ փնտրում էին այն դեպքում, երբ նա հանգիստ ապրում էր ոստիկանության դիմացի շենքում, Նալբանդյան փողոցում: Պապոյանին ձերբակալեցին, նա հիմա սպասում է դատարանի վճռին: Մաքսիմում ինչ կարող է լինել` Պապոյանը կնստի, դուրս կգա: Իսկ քաղաքացիները մնացին անտուն»,-պատմում է Ս. Բաղդասարյանը: Շենքի 150 բնակարանների ընդհանուր մակերեսն ըստ կառուցման նախագծի` կազմել է մոտ 19330 քմ, հասարակական նշանակության տարածքների մակերեսը` մոտ 2845 քմ, սակայն 2005-2011 թթ. ընթացքում «Գապբնակշին» ՍՊԸ-ն կնքել է ապագա օտարման վերաբերյալ նախնական պայմանագրեր մոտ 51000 քմ մակերեսի համար, որից մոտ 3800 քմ Արամի 72-80 հասցեներում նախկինում գտնված գույքերի նախկին սեփականատերերի ու օգտագործողների հետ, իսկ մոտ 47000 քմ մակերեսով` առուվաճառքի նախնական պայմանագիր կնքած գնորդների հետ, որոնցից փաստացի ստացել է մոտ 40,2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահի խոսքով, Արամի այս հասցեում բնակարաններ ունեն մեծահարուստներ, ոստիկանության պաշտոնյաներ, ինչպես նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Նա նույն շենքում ունի 24 բնակարան` իր, կնոջ, զոքանչի, քենու եւ քենակալի անուններով: «Նրա զոքանչը 70-ն անց կին է, կարողանում է 300 հազար դոլար փող տալ եւ գնել 150 քմ մակերեսով բնակարան այն շենքում, որտեղ հին երեւանցիները պետք է բնակարան ստանային: Սա հար-ցեր է առաջացնում: Երբ պարզվեց, որ նույն բնակարանը մի քանի հոգու վրա է վաճառվել, Հովսեփյանի համար դատարանը մեկ օրվա մեջ 7 դատական նիստ արեց ու ամրագրեց նրա մերձավորների իրավունքները այդ բնակարանների վրա: Որպեսզի իրենք չտուժեն»,-ասում է Սեդրակ Բաղդասարյանը: Ի դեպ, այս շենքում բնակարան է ձեռք բերել նաեւ Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի տնօրեն Լեւոն Հակոբյանը, ով պետք է վերահսկեր կառուցապատման ողջ գործընթացը:
Այս պատմության ամենամութ անկյուններում լույս է տվել կաշառքը` ամենազոր փողի տեսքով: Ներկայումս` ԱՄՆ քաղաքացի Պավել Անդերսոնը, որը ծագումով ղարաբաղցի է, հաստատել է իր տված կաշառքների մասին` դատավորներին եւ Արմեն Գեւորգյանին, ով Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր եւ խոստացել էր հարցեր լուծել: Գեւորգյանը Պավելից պահանջել էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին 200 հազար դոլար կաշառք տալու փոխարեն 100 հազար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Անդերսոնը իր հայաստանյան ոդիսականը համեմատել է պոռնոդասերի հետ, իրեն համարելով «պոռնոաստղ-պոռնոուսանող»: Երբ նրան հրավիրել էին Հայաստան` դատական նիստի, նա պատասխանել էր. «Ես կժամանեմ ՀՀ, եթե Հայաստանի դատավորները, դատախազները, նախագահն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչները դադարեն զբաղվել իրավունքի եւ արդարադատության պոռնկությամբ: Մինչեւ 06.12.2006թ. ես Հայաստանում տեւական ժամանակ եղել եմ իրավունքի խմբակային պոռնկության մասնակից: Իմ այդ մասնագիտության պրոֆեսորներից են Սիմոն Աղազարյանն ու Հայաստանի դատարանների ղեկավարներն ու շարքային դատավորները, այդ թվում` գործն ի սկզբանե վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը»: Անդերսոնը նամակով պահանջել էր էլեկտրոնային փոստով իրեն հայտնել, թե ՀՀ դատարաններում երբ են ավարտվելու դատավորների եւ դատախազների կողմից իրավունքի դեմ իրականացվող սեռական բնույթի խմբակային գործողությունները:
Շոուն շարունակվելու միտում ունի, սակայն` «պոռնոաստղերից» մեկի` Պավել Անդերսոնի բացակայության պայմաններում:
Գագիկ Աղբալյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT