ՆԿԱՐՎՈՂ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ»

15/10/2013 schedule14:05

Այն փողոցներում, որտեղ «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջական կահավորում չի արվել, այսինքն` չեն տեղադրվել տեսախցիկներ, կայանելն առայժմ անվճար է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը:

Հարությունյանը հավաստիացրեց, որ կայանման դիմաց բոլոր չվճարողները տուգանվում են առանց խտրականության, բայց` եթե փողոցը ամբողջությամբ կահավորված է: «Որտեղ կահավորումը թեկուզ մի մասով պակաս է, այնտեղ հսկողություն չենք իրականացնում»,-ասաց ընկերության տնօրենը: Նման դեպքերում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսը» առայժմ թողնում է վարորդների խղճին: Սակայն այդպես երկար չի շարունակվի: Տեսախցիկների տեղադրումը Երեւանի փողոցներում շարունակվում է: «Վերջին օրերին տեսախցիկներ են տեղադրվել Չարենց, Տերյան, Բեյրութի, Խորենացի փողոցներում: Նրանցից մեկ-երկուսը, օրինակ Չարենցի փողոցը, ակտիվ կլինի 1-2 օրից, քանի որ կահավորումը նոր ենք ավարտել: Մի քանի օրից այս ցանկին նոր փողոցներ կավելանան»,-ասաց Հարությունյանը: Մինչեւ տարեվերջ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն կավարտի Փոքր Կենտրոնի կահավորումն ամբողջությամբ: Իսկ մինչ այդ, կահավորված փողոցների թիվը շուտով կհասնի մոտ 20-ի: Դրանք են.  

Կահավորված
Ամիրյան փողոց    
Մաշտոցի պողոտա  
Սայաթ-Նովա փողոց
Իսահակյան փողոց  
Թումանյան փողոց  
Խորենացի փողոց
Գր. Լուսավորիչ փողոց    
Բեյրութի փողոց     
Սարյան փողոց
Մոսկովյան փողոց  
Չարենց փողոց    
Տերյան փողոց      

Շուտով
Հանրապետության փողոց
Տիգրան Մեծի պողոտա
Վարդանանց փողոց
Ագաթանգեղոսի փողոց
Աբովյան փողոց

Հիշեցնենք, որ Երեւանում ավտոկայանատեղիները վճարովի են սեպտեմբերի 1-ից: Թե որքան մարդ է տուգանվել կայանման դիմաց չվճարելու համար, «Փարքինգ սիթի սերվիսից» դժվարացան նշել: Ընկերության տնօրենն ասաց, որ նման ցանկ չի կարող տրամադրել, քանի որ դա միայն նախնական ցանկ է: Ընկերությունը ֆիքսում է տեղական տուրքի մասին օրենքը խախտողների տվյալներն ու դրանք հանձնում Երեւանի քաղաքապետարանին: Արձանագրությունները վերջնական կազմվում են հենց այստեղ: «Քաղաքապետարանն է տուգանողը, խնդրում եմ դիմեք քաղաքապետարան, տվյալներն այնտեղ են»,-ասաց Վազգեն Հարությունյանը: Քաղաքապետարանից մեզ պարզաբանեցին, որ իրավաբանական վարչությունը արձանագրությունները կազմելուց առաջ ճշտում է` այդ ընթացքում կարգազանցներից եղե՞լ են տուգանքը վճարողներ, թե ոչ: Ցանկը ֆիլտրելուց հետո նոր կազմվում են արձանագրություններ: Եթե վարորդը սահմանված ժամկետում չի վճարում տուգանքը, ապա հարցը քննարկվում է դատական կարգով:

Հիշեցնենք, որ Երեւանի վճարովի ավտոկանգառներից մինչեւ 5 րոպե օգտվելն անվճար է: 5 րոպեից ավել կայանելու համար վարորդը պարտավոր է վճարել: Մեկ ժամ կայանելն արժե 100 դրամ, մեկ օրը` 500, մեկ շաբաթը` 1000 դրամ, մեկ ամիսը` 2000 դրամ, մեկ տարին` 12 հազար դրամ: Կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվում: Մեկ տարվա համար վճարելով, վարորդը իրավունք կունենա ծառայությունից օգտվել ոչ թե 12 ամիս, այլ` մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը: Մինչեւ 1 ժամ վճարման համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից SMS ուղարկել 1045 համարին, տեքստում նշելով մեքենայի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի: Հեռախոսի գումարից կգանձվի 100 դրամ: 1 ժամվա ավարտից 15 րոպե առաջ վարորդը ստանում է պատասխան SMS-հուշում, որ կայանելու ժամանակն ավարտվում է եւ որ եւս մեկ ժամ կանգառից օգտվելու համար պետք է կրկին SMS ուղարկել: Այսպես` մինչեւ 4-րդ ժամը ներառյալ: Անհրաժեշտության դեպքում, 5-րդ ժամվա համար վճարումը համակարգն ընդունում է որպես ամբողջ 1 օրվա տուրք: Եթե քաղաքացին մտադիր է մեքենան մեկ ամբողջ օր կայանել, պետք է SMS ուղարկի  5045 համարին: Այս դեպքում նրա հեռախոսից կգանձվի 500 դրամ: Եթե վարորդն իր հեռախոսից երկու անգամ 500-ական դրամ վճարի, սա կհաշվարկվի որպես մեկ շաբաթվա կայանելու իրավունք:

Վճարումներ վարորդները կարող են անել նաեւ ցանկացած տերմինալից, բանկերի մասնաճյուղերից, «Վիվա Սելի» սպասարկման կետերից:

Գագիկ Աղբալյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15739 դիտում

Մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ ավելի բարձրացվի․ ՄԻՊ

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գեղարքունիքում մեծ քանակությամբ անասնակեր է հրդեհվել

Կատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց

«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը

Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել

Ժնևում տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան

Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի

Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ

Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած

Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը

Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան

Վարչապետը լրջության մեծ դոզա է ներմուծել հանրային խորհրդի գործունեության մեջ. Խզմալյան. տեսանյութ

Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին

Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները

Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին

Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան

Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան

ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել

ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ

«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել

Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել

Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում

Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան

Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան

Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել

Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում