ՓՈՂ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

05/11/2013 schedule13:50

Նոյեմբերի 10-ին Արարատում տեղի ունենալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, ինչպես եւ սպասվում էր, հանգիստ չի անցնում: Նախ, ինչպես տեղեկացրել ենք, Արարատի նորանշանակ մարզպետ Արայիկ Գրիգորյանի առաջին քննությունն է: Նա պետք է հասնի նրան, որ ՀՀԿ-ի թեկնածուն, որը հենց Ավշարի Գրիգորյան եղբայրների «մարդն է», անպայման «անցնի»: Մյուս կողմից էլ, եթե ՀՀԿ-ի թեկնածուն անցնի, մարզում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիրքերը շարունակելու են թուլանալ, քանի որ վերջինս, մեղմ ասած, ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունի Գրիգորյանների հետ (խոսքն արտաքուստ ջերմության մասին չէ) եւ ԱԺ նախագահին պետք է, որ առաջիկա ընտրություններում «անցնի» ԲՀԿ-ի թեկնածուն: Հիշեցնենք, մարզպետի եղբայրը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը, մեծամասնականով պատգամավոր դարձավ Արարատի թիվ 18 ընտրատարածքից ու հիմա էլ մարզի խոշոր քաղաքը` Արարատը, Գրիգորյան եղբայրների «տիրապետության» տակ անցնելու հերթն է:

Այս ընթացքում երբեմնի կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից միմյանց հասցեին արդեն տարբեր մեղադրանքներ են հնչել: Երեկ էլ ԲՀԿ-ական պատգամավորներն ահազանգեցին, թե ՀՀԿ-ն իր թեկնածուի համար գումար է բաժանում քաղաքացիներին: Մասնավորապես, տարածվեց մի փաստաթուղթ, որտեղ երեւում է, որ Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանը որոշում է ստորագրել տարբեր քաղաքացիների օգնության անվան տակ 15-40 հազար դրամ բաժանելու մասին: Ընդ որում, որոշման տակ ստորագրված է` Արարատի քաղաքապետ` Խաչիկ Մնացականյան: Բացի այդ, նույն շրջանակների տարածած տեղեկություններով, նախորդ գիշեր Ավշար եւ Արարատ գյուղերի մոտ 1000 բնակիչներ են գրանցվել Արարատ քաղաքում, որպեսզի մասնակցեն քվեարկությանը: Թե ինչ նոր բան է այս ընթացքում արվել ԲՀԿ-ի կողմից, երեկ պարզել չհաջողվեց: Մինչ այդ, ինչպես գրել էինք, նորանշանակ մարզպետը հայտարարում էր, թե բողոքներ է ստանում, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» աշխատակիցների վրա ճնշումներ են գործադրվում, մարդիկ են հավաքագրվում եւ այլն: Երբ զանգեցինք թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանին, նա ասաց, թե որեւէ դիմում-բողոք որեւէ թեկնածուի շտաբի կողմից չի ստացել: «Ես չգիտեմ` որտեղ ոնց են անցկացնում քարոզարշավը, ես ոչ մի բանի չեմ խառնվում: Լարվածության մասին էլ խոսակցություններ չեմ լսել»,- ասաց ԸԸՀ նախագահը: Հիշեցնենք, կողմերը դեռ քարոզաշրավի մեկնարկից առաջ ակտիվորեն ցուցակագրում էին իրենց «ընտրողներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
930 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ