Երևան
12 °C
Օրերս հայտնի դարձավ, որ այս խոշոր մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը։ Ադրբեջանցիները պաշտոնապես հաստատել են, որ ցանկանում են ժամանել Երեւան, եւ այս փաստը օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեցին նաեւ մրցաշարի կազմակերպիչները։ Անկախություն ձեռք բերելուց ի վեր` Հայաստանի եւ Ադրբեջանի պատմության մեջ սա աննախադեպ իրադարձություն է. եթե ադրբեջանցիները ժամանեն Հայաստան, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո դա կլինի առաջին դեպքը, երբ Հայաստանում անցկացվող մարզական միջոցառմանը մասնակցում են հարեւան հանրապետության` Ադրբեջանի ներկայացուցիչները։ Հիշենք, որ Հայաստանը 2007-ին մասնակցեց Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, ու Յուրի Պատրիկեեւի նվաճած բրոնզե մեդալի շնորհիվ Բաքվում բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Բայց հենց նույն 2007-ին մեծ հիասթափություն ապրեցին հայ ֆուտբոլասերները, քանի որ չկայացան Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների` երկար սպասված երկու ընտրական հանդիպումներ։ Ընդ որում, հանդիպումների ձախողման հիմնական մեղավորը ադրբեջանական կողմն էր, որը շատ հստակ բացատրեց ՈւԵՖԱ-ին, որ իրենք չեն ցանկանում հայ ֆուտբոլիստներին տեսնել Բաքվում։ Բաքվում եւ Երեւանում վերջին երկու տարիներին տեղի ունեցան մի շարք այլ խոշոր մարզական միջոցառումներ, սակայն կողմերը զերծ մնացին դրանց մասնակցելուց։ Մասնավորապես, Ադրբեջանի հավաքականը Երեւան չժամանեց շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների երկու առաջնությունների ժամանակ, հրաժարվեց ելույթ ունենալ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը։ Հայաստանն էլ Ադրբեջան չմեկնեց մի շարք այլ մրցումների ժամանակ։ Եւ ահա, Երեւանում սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող մոտ 40 երկրների ցանկում հայտնվել է Ադրբեջանը։ Իսկ թե ինչո՞ւ առաջին անգամ հենց ձյուդոյի մրցաշարի ժամանակ Հայաստան կժամանի Ադրբեջանի մարզական պատվիրակությունը, բացատրվում է մի պարզ ու հասարակ հիմնավորմամբ. Ադրբեջանը ունի բավականին ուժեղ երիտասարդական հավաքական, ու մարզիչները վստահ են, որ հաջող են հանդես գալու Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Ադրբեջանցի ձյուդոյիստները վերջին տարիներին մեծ թվով մեդալներ են նվաճում տարբեր խոշոր մրցաշարերում, իսկ 2008-ի օլիմպիական խաղերում նույնիսկ ոսկե մեդալի արժանացան։ Նախորդ տարիներին ադրբեջանցիները գրեթե միշտ կտրականապես հրաժարվել են մեկնել Հայաստան, քանի որ վստահ չեն եղել հաղթանակին, իսկ հիմա պատկերն այլ է։ Ադրբեջանցի ձյուդոյիստները բավականին ուժեղ են ու Երեւանում մի քանի քաշային կարգերում կարող են պայքարել ընդհուպ չեմպիոնության համար, ինչն այնքան էլ անհավանական չէ։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ադրբեջանցիները իրոք ժամանեն ու ոսկե մեդալի արժանանան. Հայաստանը, այս դեպքում, ստիպված է լինելու ոչ միայն Ադրբեջանի դրոշը բարձրացնել, այլ նաեւ հիմնը հնչեցնել, ընդ որում` Ծիծեռնակաբերդում (մրցաշարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում)։ Ահա թե ինչ է սպասվում մեզ, եթե ադրբեջանցիները գան։ Սա բացառելու մեկ ձեւ կա, որը շատ ու շատ անգամ արդեն իրագործել է Ադրբեջանը։ Պետք է ընդամենը խուսափել ադրբեջանցի մարզիկներին ընդունելուց, ընդ որում` շատ էլ հեշտ ու հասկանալի պատճառաբանությամբ` անվտանգության երաշխիքների բացակայություն։ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ հենց այսպիսի բացատրությամբ արգելել է հայաստանցի, նաեւ` հայ մարզիկների մուտքը Ադրբեջան այն դեպքերում, երբ փոքր-ինչ անգամ կասկած է ունեցել, թե հայերը կարող են հաղթել Բաքվում։ Այս անգամ նման իրավիճակում է Հայաստանը։ Բայց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կազմկոմիտեի նախագահը Հայաստանի վարչապետի պաշտոնում աշխատող Տիգրան Սարգսյանն է, ու «անվտանգության երաշխիքների բացակայությամբ» պատճառաբանելը այս դեպքում ուղղակի չի կարող փրկել իրավիճակը։ Ու իրոք մնում է փաստել. Հայաստանի իշխանությունները հերթական անգամ անհեթեթ ու անօգնական իրավիճակում են հայտնվելու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT