Երևան
12 °C
Երեկ առավոտյան Կրասնոդարի «Երկրամաս» թերթը հաղորդագրություն տարածեց, թե Վրաստանի օմբուդսմենին կից կրոնական եւ ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Գեորգի Էլիբեգովը, ով «ՀԺ»-ի շաբաթօրյա համարում սկանդալային մեղադրանքներ էր ներկայացրել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, կացնով հարձակվել է այդ նյութից հետո իր տան մոտ բողոքի ցույցի գնացած հայ համայնքի ներկայացուցիչների վրա:
Ըստ թեմի առաջնորդի կողմնակիցների, Էլիբեգովը կացնով վնասել է եկեղեցու լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանին, արյունահեղությունը կանխել է տեղի ոստիկանությունը: Երեկ մի քանի ժամ Էլիբեգովը ցուցմունք էր տալիս ոստիկաններին: Մինչ նա կկարողանար պատասխանել մեր հարցերին, զրուցեցինք Վիրահայոց թեմի առաջնորդի հետ:
- Սրբազան, Գեորգի Էլիբեգովը «ՀԺ»-ի հետ զրույցում ձեզ մի շարք մեղադրանքներ էր ներկայացրել, այդ թվում, որ եկեղեցուն տրված գումարները մսխվում են: Խնդրում եմ, ձեր պարզաբանումները:
- Ես ամեն պատահական անձի ասածը չեմ պատրաստվում պարզաբանել: Ձեզ եթե հետաքրքիր է, վեր կացեք, եկեք Թիֆլիս, կամ էլ բացեք մեր «Հայարտուն» ֆեյսբուքի էջը, նայեք մեր գործունեության մասին եւ կտեսնեք, որ այդ պատահական անձնավորության այդ բոլոր զրպարտանքները, որ ինքը զրպարտել է, այդպիսի բան չկա: Ես ընդամենը մի բան կարող եմ ասել` մենք պարզել ենք, որ այս ամբողջն ունի 3-4 հոգու կողմից նախօրոք պլանավորված, ինչ-ինչ հեռուն գնացող նպատակներ: Սակայն, երեկ ժողովուրդը, տեղեկանալով, որ արդեն ամեն ինչ հասել է իր գագաթնակետին եւ փորձում են խանգարել ազգային, հոգեւոր կյանքը եւ վիրահայոց թեմի գործունեությունը, բորբոքված գնացին եւ իրենց պահանջը դրեցին այսպես կոչված Գեորգի Էլիբեգովի մոտ: Ինչ վերաբերում է գումարներին, ժամանակին մեր հաշվին գումար փոխանցել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, եւ դա փոխանցվել է սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման հիմնադրամին: Մենք ընդհանրապես գումարների հետ կապ չենք ունենում: Ինչ վերաբերում է մեր հայթայթող գումարներին, մեզ մի փոքրիկ օգնություն տրամադրում է սփյուռքի նախարարությունը, մեր հոգաբարձուների խորհուրդը եւ մենք, կոպեկ-կոպեկ հավաքելով, կարողանում ենք այդ աշխատանքները իրականացնել: Թբիլիսիում, Թբիլիսիից դուրս, հիմնելով կրթամշակութային կենտրոններ, զարգացնելով մեր հոգեւոր եւ եկեղեցական ազգային կյանքը, եւ (դուք գիտեք, 250-300 հազար հայ է ապրում այստեղ) ինչ-որ 2 կամ 3 մարդկանց կարծիքներ ոչինչ չեն կարող փոխել, եւ երեկ 200-ից ավել ժողովուրդ, որ ինքնաբուխ հավաքվեց եւ իր խաղաղ ընդվզումը արտահայտեց, մեկ անգամ եւս դրսեւորում է, որ ոչ ոք չի պատրաստվում հայ եկեղեցուն, հոգեւոր սպասավորներին անտեղի զրպարտանքներ եւ վիրավորանքներ ներկայացնող անձանց ներել:
- Դուք ասում եք՝ այդ գումարները սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնմանն են ուղղվել, բայց Էլիբեգովը պնդում է, որ այդ եկեղեցու ողջ գումարը Ռուբեն Վարդանյանն է տրամադրել:
- Ճիշտն ասած, ես բացարձակապես նպատակ չունեմ ինչ-որ մեկի ասածները մեկնաբանել: Ես ձեզ պատասխանում եմ որպես ժուռնալիստի, ով ինձ հարց է տալիս: Նախ, միայն Վարդանյանը չէ, այստեղ հոգաբարձուների խորհուրդ է ստեղծված եւ տարբեր վայրերից մարդիկ միացել են եւ Ռուբեն Վարդանյանի կողքին են, ուղղակի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկացավ իր մասնակցությունը բերել այդ բանին եւ այդ գումարները վաղուց հիմնադրամում են:
- Իսկ որ իրենք պնդում են, որ գումարների վերահսկման նպատակով հանձնաժողով ստեղծվի, խնդիրը ո՞րն է, որ չի ստեղծվում:
- Մենք որեւէ մեկի պնդումով չէ, որ մի բան անում ենք: Մենք այդ ամբողջը, եթե խնդիրը վերաբերում է այդ գումարներին, որ սպասվում է, որ Վրաստանի կառավարությունը մասնակի փոխհատուցումով պիտի տա թեմին, իհարկե, ծրագրել ենք եւ ստեղծելու ենք հոգաբարձուների խորհուրդ, որն էլ կտնօրինի այդ միջոցները: Դա կլինի թափանցիկ, ամեն կոպեկի ծախսը 3 ամիսը մեկ կդրվի մեր ինտերնետ էջում:
- Էլիբեգովն ասում է, որ Վրաստանի նախագահի հետ է հանդիպել, դրանից հետո է որոշվել, որ հանձնաժողովը պիտի ստեղծվի:
- Մարգվելաշվիլիի մոտ ինքը ստախոսությամբ է մտել եւ ընդհանրապես ինքն այնտեղ իրավունք չուներ լինելու: Մենք գիտենք` ով է տարել, ինչ նպատակով եւ ինչու է այնտեղ խոսել: Որպես հոգեւորական, ես խղճում եմ իրեն, որովհետեւ ինքն ընդամենը դարձել է այլ մարդկանց գործիք, ովքեր ուրիշ նպատակ ունեն` օգտագործելով իրեն` հասնել ուրիշ նպատակների եւ իրեն լուսանցքից դուրս թողնել: Այնպես որ, ինքը մեր մոլորված գառնուկն է, դարձի կգա, կզղջա այս ամբողջի համար եւ ամեն ինչ ավելի կարգին կլինի:
- Ի՞նչ մարդկանց մասին է խոսքը եւ ի՞նչ նպատակ են իրենք հետապնդում:
- Ո՛չ: Չեմ ասի: Դա արդեն մենք գիտենք` ում մասին է: Ամեն ինչ չէ, որ պիտի ասենք: Մենք գիտենք, թե որտեղից է, ինքն ընդամենը օգտագործվել է: Օգտագործել են իր սոցիալական ծանր վիճակը, իր էմոցիոնալ վիճակը, մի փոքրիկ էլ գուցե ամբիցիաներ են եղել: Էլիբեգովը մեր համայնքի մեջ երբեք նշանակալի անձնավորություն չի եղել, ինքը շատ համեստ, ընդամենը Աբխազիայում մարտնչած Մխեդրիոնի խմբի մեջ է եղել, այդքանը:
- Նա եկեղեցում հայտնված ջիփերի մասին էր խոսում:
- Ճիշտն ասած, եկեղեցում ջիփեր չէ, ամեն օր էլ չգիտեմ ինչեր գալիս, գնում են, արարողություններ են լինում, ամեն ինչ կարող է հայտնվել: Մենք ունենք 2 մեքենա, վաղուց ձեռք բերված` մեկը 1997-ի արտադրության Միցուբիշի է, մյուսը՝ 2007-ի Մուրանո: Երկուսը միացնենք, նույնիսկ 10 հազար դոլարը չի անցնի: Մենք շքեղությունների բարոյական իրավունքը չունենք:
- Այդուհանդերձ, այստեղ` Երեւանում, Բենթլիների ու այլ թանկարժեք մեքենաների մասին է խոսքը գնում:
- Ես հասկանում եմ ձեզ, որ դուք Երեւանում կամ ուրիշ տեղ, այդ ամբողջը ձեր տեղական տրամադրություններն են, բայց ես մի խնդրանք եւ հորդոր ունեմ. Հայաստանից դուրս համայնքային կյանքի մասին գրելիս ուշադիր եղեք: Դուք կարող եք շատ մեծ վնաս հասցնել տվյալ համայնքի ներքին կյանքին:
- Իսկ կաթողիկոսի հետ խոսե՞լ եք այս ամենի մասին:
- Վեհափառի հետ մենք մշտապես կապի մեջ ենք բոլոր հարցերում: Սա խնդիր չէ, մենք խնդիր չունենք:
Երեկոյան, երբ ոստիկանները գնացին Գեորգի Էլիբեգովի տնից, նա պատասխանեց մեր հարցերին:
- Պարոն Էլիբեգով, ի՞նչ է տեղի ունեցել:
- Երեկ եկեղեցական մասսան ուղղորդվել էր մեր տուն, որպես բողոքի նշան: Ես բակ դուրս եկա, չթաքնվեցի, այդ ժամանակ ինձ հարվածեց տեր Մարուքը` հոգեւորական, սրբազանի շեստյորկաներն էին այնտեղ: Մոտ 150 հոգի էին, փորձեցի հետ մղել գրոհը: Իմ կինը տուժեց, նրան ոտքերով ծեծեցին, ամբոխը ներխուժեց բակ, իմ կինն էր կանգնած, հասցրեցին ծեծել: Այդ ժամանակ ես վերցրեցի կացինը:
- Դուք ինչ-որ մեկին հարվածե՞լ եք կացնով:
- Ինչ-որ մեկը հայտարարել է, որ հարվածել եմ: Դեռ չգիտեմ, չեմ նկատել: Մեկը հասցրեց հետեւից գլխիս խփել քարով:
- Եւ ո՞վ էր ուղարկել այդ մարդկանց ձեր տան մոտ:
- Վազգեն Միրզախանյանը: Ինձ զգուշացրել էին, որ իր ամբոխը գալիս է, դրա համար ես նրանց դրսում դիմավորեցի:
- Բժշկի դիմե՞լ եք:
- Բնականաբար, շտապօգնություն եկավ, օգնություն ցույց տվեց:
- Որքան հասկացա, արդեն քրեական գործ են հարուցել:
- Այո՛: Իրենք են դիմել, ես չեմ դիմել: Ոստիկանությանն են դիմել, որ ես կացնով հարձակվել են իրենց վրա: Իմ դեմ քրգործ հարուցեցին, որովհետեւ իրենք ինչ-որ վիդեոտեսագրություն ունեն` ինչպես եմ ես կացինը թափահարում: Բայց դա ինքնապաշտպանական նպատակով էր:
- Եւ ի՞նչ եք պատրաստվում անել:
- Ես ժամանակ եմ տվել Վազգեն Միրզախանյանին` լքել Վրաստանը, հակառակ դեպքում չգիտեմ ինչ կլինի, չեմ կոնկրետացնում, ժամանակ եմ տվել` լքել Վրաստանը:
- Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
- Իր գործն է, թող ինքը որոշի` ինչպես կլքի, ինչ տրանսպորտով: Ես համարում եմ, որ նման անձն իրավունք չունի լինել հայկական եկեղեցու առաջնորդ:
- Բայց դա սպառնալիք է:
- Դե, թող սպառնալիք լինի: Ես նրան մի շաբաթ ժամանակ եմ տվել: Այն, որ ինքը սրիկա, տականք է, այն բանի համար, որ ինքը ոչ ճիշտ է ուղղորդում զանգվածներին, ինքը 200 հոգի ուղարկել է, այդքան մարդ քարեր էր նետում... :
- Եւ ո՞րն էր ամենի պատճառը:
- Նրանք ասում են, որ պատճառը «ՀԺ»-ի նյութն էր: Եւ ասում են, որ ես կացնով դուրս եմ եկել, սպառնացել եմ մարդկանց սպանել:
- Ի՞նչ է սպառնում ձեզ:
- Ինձ ոչինչ չի սպառնում: Դա ինքնապաշտպանություն էր, ես իմ բակում էի, իրենք են եկել:
- Միրզախանյանն ասում է, որ ինչ-որ մարդիկ են ձեզ ուղղորդում: Ո՞ւմ մասին է խոսքը:
- Ես չգիտեմ, իրեն հարցրեք, ինձ ոչ ոք չի ուղղորդում: Վրացիները ապշած էին, մինչեւ հիմա նման բան ոչ ոք իրեն թույլ չի տվել` նման ինքնադատաստան: Իրենք մտածե՞լ են համայնքի հեղինակության մասին եւ ինչ հետեւանք է դա ունենալու, ինչ արձագանք վրացիների մոտ: Պետք էր այդ մասին մտածել, երբ այդ մարդկանց ուղարկում էր այստեղ: Ես 20 մետր այն կողմ եմ ապրում Վրաստանի նախագահի նստավայրից, նստավայրի թիկնազորը եկավ, սկսեց բաժանել, որովհետեւ դա նախագահական նստավայրի տարածք է համարվում, դեմ դիմաց են մեր տները ու այդպիսի ամբոխ է գալիս այստեղ: Պետական թիկնազորը պաշտպանեց ինձ, այլապես ես չէի կարող այդքան մարդկանց հետ:
- Ինչպե՞ս կավարտվի այս սկանդալը:
- Թող լքի երկիրը, հետո կտեսնենք: Չի լքի, կմտածենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT