Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, ովքեր կասկածելի եկամուտներ են ստանում, աստղաբաշխական թվերի հասնող «նվիրատվություններից»՝ մեծ կարողություն դիզում:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի օգնական Արմեն Աբելյանը 2013թ. հարկային տարում հայտարարագրել է 78,4 միլիոն դրամ եւ 5200 դոլար ունեցվածք: Աբելյանը 30 հազար դոլարի օգնություն է ստացել: Նա 2012 թ-ին 20 միլիոն դրամի նվիրատվություն էր ստացել: Սերժ Սարգսյանի մյուս օգնական Ավետիս Բերբերյանի ընտանիքը նույնպես՝ նախորդ տարի խոշոր նվիրատվություն է ստացել: Բերբերյանի թոշակառու մայրը 100 հազար դոլարի նվիրատվություն է ստացել, կինը՝ 150 հազար դոլարի: Կնոջ՝ Սոնա Առաքելյանի ֆիքսված դրամական ունեցվածքը տարվա ընթացքում 16 հազար 500 դոլարից հասել է 90 հազար դոլարի: Սոնա Առաքելյանը չի աշխատում: Բերբերյանն ինքը հայտարարագրել է 3 միլիոն դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 2,1 միլիոն: Պաշտոնյան 463 միլիոն դրամի փոխառություն է ունեցել: Նրա եկամուտները կազմել են 107,3 միլիոն դրամ, որից 41,1 միլիոնը՝ շահաբաժնից, 48 միլիոնը՝ վարձակալության դիմաց ստացված վճար, 14,4 միլիոնը՝ գույքի օտարումից ստացված եկամուտ: Սակայն հայտարարագրում գույքի օտարման մասին ոչինչ նշված չէ:
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի եկամուտները 2013թ. կազմել են 131,1 միլիոն դրամ՝ վարձակալությունից եւ այլ աղբյուրներից ստացված, եւ 400 հազար դոլար, որից 300 հազարը Հովսեփյանը նվիրատվություն է ստացել: Մյուս 100 հազարը նրա տված փոխառություններից ստացված տոկոսներից է կուտակվել: Հովսեփյանը հայտարարագրել է 185 մլն դրամ եւ 2 մլն 735 հազար դոլար դրամական ունեցվածք:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը 2013 թ. 72,8 միլիոն դրամով վաճառել է բնակարանը, 7,2 միլիոնով՝ ավտոտնակը, փոխարենը ձեռք է բերել 47 միլիոն դրամ արժողությամբ մեկ այլ բնակարան եւ 3 միլիոն դրամ արժողությամբ ավտոտնակ: Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է 30 մլն դրամ, 5000 եվրո, 45 հազար դոլար: Նրա տիկնոջ՝ Լուսինե Գալաջյանի դրամական ունեցվածքը տարվա սկզբում կազմել է 20 հազար դոլար, իսկ տարվա վերջում՝ ավելացել 5000 դոլարով:
Սերժ Սարգսյանի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը հայտարարագրել է 10,7 միլիոն դրամ եւ 200 հազար դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT