Երևան
12 °C
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շարունակում է մնալ Հայաստանի ամենահարուստ քաղաքական գործիչներից մեկը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրի համաձայն, պատգամավորի ունեցվածքը 2013 թ. հարկային տարվա սկզբին կազմել է 414,5 միլիոն դրամ, որը տարեվերջին նվազելով դարձել է 60,6 միլիոն դրամ: Արսենյանի՝ արտարժույթով հայտարարագրած ունեցվածքը կազմել է 2,7 միլիոն դոլար եւ 21,4 հազար եվրո:
2013 թվականի հարկային տարում Գուրգեն Արսենյանը 448 հազար ԱՄՆ դոլար փոխառություն է տվել: Պարտապանի անունը հայտարարագրում նշված չէ:
Պատգամավորը 613,3 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից միայն 2,8 միլիոնն է աշխատավարձը: Առյուծի բաժինը՝ 553,2 միլիոնը, շահաբաժնից ստացված եկամուտ է, 17 միլիոնը՝ վարձատրությունից ստացված եկամուտ, իսկ 39,1 միլիոնը՝ այլ եկամուտներ: Գուրգեն Արսենյանի կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը, ով 2012 թվականին հայտարարագրել էր 217,3 միլիոն դրամ, 248 հազար դոլար եւ 9 հազար եվրո, այս տարի հայտարարագիր չի ներկայացրել: Իսկ ահա որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, հայտարարագրել է ընդամենը 19 հազար դրամ ունեցվածք:
2012 թ.-ի մարտի 3-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտարարագրի համաձայն, պատգամավորը հեկտարներով հողատարածքներ ունի Արմավիրի մարզում, գույք, բաժնետոմսեր եւ այլ ներդրումներ՝ տարբեր ընկերություններում:
Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է 6 շենք-շինություն՝ Երեւանում, Գյումրիում եւ Թբիլիսիում, ընդհանուրը՝ 2088.39 քմ մակերեսով, 8 հողամաս` մոտ 253 հա տարածքով:
Նա 2012-ին ուներ 2 հատ «Զենեյր» CH-701STOL մակնիշի ինքնաթիռ, որոնցից մեկը նախորդ տարի նվիրել է Արցախի հանրապետությանը: Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է նաեւ 3 ավտոմեքենա, այդ թվում՝ «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Gharego» եւ Տոյոտա Պրադո:
Արսենյանը 100% բաժնետոմս ունի «Արսօյլ» եւ «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն» եւ «Աննալուս» ընկերություններում, եւ 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան):
Նա 2012թ-ին 51 միլիոն 300 հազար դրամով ձեռք էր բերել «Բրեգետ» ժամացույց, 28 հազար 500 դոլարով՝ բժշկական սարքավորումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, 2-ամյա երեխային գտնելու համար կնկարեն ջրի հատակը
Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին
Պապիկյանն ու Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը
Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոններ կան. ԱԺ փոխնախագահը դիմել է ոլորտի ներկայացուցիչներին
Երևանի բարձրահարկ շենքերից մեկի փողոցային հատվածում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի․ նախարար
ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր համակարգի. հինն այլևս չի գործի
ԱԺ-ն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներին
Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու, միամտություն կլիներ. Չախոյան
Վարչության նիստին քննարկում չի եղել․ Կոնջորյանը՝ վարչապետի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալ-չգնալու հարցի մասին
Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական
Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, դա իրենց պատասխանատվության տիրույթում է․ Կոնջորյան
Սպասվում են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ
2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, չեկավ, կարո՞ղ է ինքը վախեցավ․ Կոնջորյան
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար
ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է․ Կոնջորյան
Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
Մաֆիոզները մնում են մաֆիոզներ․ Կոնջորյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սարգսյանի միջև առկա տարաձայնության լուրերի մասին
Ջերմային այրվածքներով «Այրվածքաբանական ազգային կենտրոն» տեղափոխված տղամարդը մահացել է
Շատ անլուրջ հարց է․ ԱԺ փոխնախագահը՝ վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացի մասին
ՏԿԵՆ-ում քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտում իրականացվող ծրագրերը
Մայիսի 9-ը մեր հաղթանակն էլ է. Հակոբ Արշակյանը՝ վարչապետի ՌԴ այցի մասին
Ընկերությունը կդիմի ՀԾԿՀ՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման հայտով
Անընդունելի է նման պահվածքը. Արշակյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Արտակարգ դեպք «Գարաժ Մաստերս Մոլ»-ի ավտովերանորոգման կետերից մեկում. կա տուժած
ՀՀ-ն հանձնառու է շարունակելու կառուցողական ներգրավվածությունը ՄԱԿ հանձնաժողովի աշխատանքներում. ԱԳ փոխնախարար
Գևորգ Պապոյանն ընդունել է «Յանդեքս Հայաստանի» ղեկավարին. քննարկվել են կրթական նախագծեր
Ակնկալում եմ շարունակել սերտ համագործակցությունը. Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի ԱԳ նորանշանակ նախարարին
29.99 եվրոյից սկսած․ Wizz Air-ը Երևանից դեպի Եվրոպա 8 նոր ուղղությամբ չվերթներ է սկսում
Մեկնարկում է Հռոմի նոր պապի ընտրությունը՝ աշխարհի ամենագաղտնի քվեարկությունը. ինչպե՞ս է այն կազմակերպվել
Ընդունվում են հայտեր «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ի մասնակի պարպումների չափիչ սարքի հետ կապված գնումների համար
Ստուգվել են տրանսպորտային միջոցներ, կիրառվում են անօդաչու թռչող սարքեր. 2-ամյա երեխային շարունակում են փնտրել
Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել․ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել
ԱՄՆ-ն կապ կհաստատի Հնդկաստանի և Պակիստանի հետ՝ հակամարտությանը լուծում գտնելու համար. Ռուբիո
Նոր Նորք վարչական շրջանի մի շարք հասցեներում 12 ժամ գազ չի լինի
Կաշառք ստանալու համար մեղադրվող ՍԱՏՄ 2 պաշտոնյայի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է
Մեքենան ընկել է սելավատարի մեջ. դուրս են բերել փրկարարները
Պակիստանը հայտնել է Հնդկաստանի հարվածների հետևանքով 26 զոհի և 46 վիրավորի մասին
Ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները ժամանել են Հայաստան. տեսանյութ
Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Պակիստանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT