Անգելինա, բալե՛ս, շնորհավոր

11/06/2014 schedule15:55

Հունիսի 7-ին մեծ շուքով նշվել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ երգչուհի Անգելինա Գասպարյանի ծննդյան տարեդարձը: Վերջինս իր 12-ամյակը նշել է  երեւանյան կարաոկե ակումբներից մեկում՝ «Լա Սկալա»-ում: Ու թեեւ տարեդարձից անցել է մի քանի օր, սակայն երգչուհի Անգելինա Գասպարյանի ծննդյան օրվա ճոխությունները շարունակում են մնալ հասարակության շրջանում քննարկվող թոփ թեմաներից մեկը:

Քննարկվում են, առաջին հերթին, տարեդարձի ժամանակ արված լուսանկարները, որոնք տարածվել են  համացանցում. քաղաքացիներն իրենց զարմանք են արտահայտում ժամանցի կենտրոնի ներքին կահավորանքի ճոխության վրա` երբեմն այն շփոթելով ոստիկանապետի տան հետ: Մասնավորապես, քննարկման թեմաներից մեկն էլ այն «գահն է» (նկարում), որին բազմել է ոստիկանապետի դուստրը, իսկ կողքին՝ նրա ընկերներն ու հարազատները: Այս «գահը» մարդիկ իրենց մեկնաբանություններում նմանեցնում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սիրելի բազկաթոռ-գահերին:  Շատերը նաեւ մեղադրում էին ծնողներին` նկատելով, որ պետք չէ երեխային սխալ դաստիարակություն տալ, մի մասին էլ հետաքրքրում էր, թե  որտեղից Վլադիմիր Գասպարյանին այդքան գումար, որ կարողանա ծննդյան օրվա համար այդքան շռայլություններ թույլ տալ: Մասնավորապես, օգտատերերից շատերը կիսում էին Pressident.am-ում տեղ գտած հոդվածը, որում նշվում է հետեւյալը. «Մեկը հարց տամ շարքային ոստիկանապետին՝ որտեղից պետք է այդքան փող ունենա, որ աղջկա համար նման տոներ կազմակերպի: Լավ, էլի ծնունդ, էլի ուրախություն, էլի երեխու տոն, բայց այս կարգի ճոխություններ այս սոված ժողովրդի աչքի առաջ, ում եք ինչ ցույց տալիս, քիչ մնա, ասեք՝ լավ ենք  անում, ձեզ ես էլ ա քիչ: Աշխատավարձով ապրող մարդիկ իրենց երեխաների համար նման տոներ չեն կարողանում կազմակերպել,  այդ մեկը` հաստատ»: Ֆեյսբուքի օգտատերերից Երվանդ Պետրոսյանն էլ գրառել է. «Եթե իրենք առաջինը մտած չլինեն ուրիշի գրպանը եւ  իրենց սեփական քրտինքով ապրեն, այդ ժամանակ ոչ մեկն էլ բան չէր ասի, եթե նույնիսկ 10-ը այպիսի տորթ էլ լիներ եւ ավելի ճոխ ծնունդ լիներ»:

Նշենք, որ համացանցում պտտվում է նաեւ մի տեսանյութ, որտեղ փոքրիկ երգչուհուն շնորհավորում են հայրը, մայրը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Քրիստինե Պեպելյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, ինչպես նաեւ Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի (այս դպրոցում է սովորում Անգելինան, -հեղ.) ուսմասվար, գրականության եւ հայոց լեզվի ուսուցչուհին: Իր շնորհավորանքում Վլադիմիր Գասպարյանն  ասում է. «Շնորհավորում եմ, որովհետեւ գիտեմ՝ քեզ Տերն է տվել մեզ քո շնորհքով, եւ շռայլ է եղել Տերը քո նկատմամբ, պահիր ու պահպանիր այդ շռայլությունը Տիրոջ տված եւ ճշմարիտ ճանապարհով քայլիր առաջ, քանզի դու Տիրոջ զավակ ես, մենք ուղղակի պահում ենք քեզ»: Անգելինայի մայրն էլ, շնորհավորելով դստեր տարեդարձը, մաղթել է լինել առողջ, երջանիկ. «Աստված քեզ շնորհել է գեղեցիկ ձայն, մեծ ուժ եւ էներգիա: Թող Աստծո օրհնանքը միշտ քեզ ուղեկից լինի»,- ասել է մայրը:

Երգչուհի Սոֆի Մխեյանը, ով նաեւ Անգելինայի հետ համատեղ երգ ունի ձայնագրած («Դու զավակն ես Աստծո տան»), պատասխանելով մեր հարցին, թե ում նախաձեռնությամբ է նկարահանվել տեսահոլովակը եւ ինչ պայմաններով,  նշեց.  «Ի՞նչ կապ ունի, թե  ում նախաձեռնությամբ է եղել, ոնց է եղել, ինչ է եղել: Կարծում եմ, շատ ավելի ճիշտ կլինի ոչ թե փորձել հասկանալ, ինչ է եղել, ով է կազմակերպել կամ ինչի, այլ սրտանց շնորհավորել Անգելինային եւ նրան մաղթել ամենալավն ու բարին: Այդպիսի հոլովակներ  ամեն օր անում են: Անգամ ծիծաղելի  է եւ ամոթ է դրա մասին խոսել: Դու միշտ ամեն ինչին ասում ես «ա», համացանցում ասում են «բ», «բ»-ից դարձնում են «զ», ուղղակի ես չեմ հասկանում, թե ի՞նչ ակտիվություն է տիրում համացանցում, որովհետեւ օրվա ընթացքում անընդհատ զանգում են եւ հարցեր են հնչեցնում կապված Անգելինայի ծննդյան հետ: Հերթական անգամ ես իրեն ամենալավն եմ մաղթում, ու լավ կլինի դուք էլ իրեն մաղթեք, այլ ոչ թե...: Տպավորություն է, թե  ոչ մի դրական բան որեւէ բանի մեջ, մեր քաղաքում, առավելեւս համացանցում ոչ ոք չի տեսնում եւ հենց ինչ-որ մի բան են տեսնում դրանից՝ կառչում են ու դարձնում մի մեծ պատմություն եւ փորձում տարբեր կերպ այն ներկայացնել: Ընդամենը բոլորի կողմից  եղել է  սրտանց շնորհավորանք մեր կրտսեր ընկերոջը, այսքանը»:

Երեկ մենք գրավոր հարցում են ուղարկել ՀՀ ոստիկանությանը վերը նշվածների վերաբերյալ՝ մասնավորապես հետեւյալ բովանդակությամբ. «Որտեղ է նշվել Անգելինա Գասպարյանի տարեդարձը: Ինչքա՞ն գումար է հատկացվել դրա համար: Սոցիալական կայքերում պտտվում է տեսահոլովակ, որտեղ Անգելինա Գասպարյանին շնորհավորում են նրա ծնողները, բարեկամները, երգի-երգչուհիներ: Ու՞մ նախաձեռնությամբ է նկարահանվել տեսահոլովակը: Սոցիալական ցանցերում հիմնականում բացասական արձագանքներ են հնչում Անգելինա Գասպարյանի տարեդարձից հետո: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը տեղյա՞կ է, արդյոք, այդ արձագանքներին եւ ինչպե՞ս է վերաբերվում դրանց»: Երեկվա դրությամբ մեր հարցրին ՀՀ ոստիկանությունից դեռ չեն պատասխանել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7058 դիտում

Հասնել վերջնակետին՝ Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում գործադրելով. Բերսեն՝ համաձայնագրի ստորագրման մասին

Խորին ցավակցություն ենք հայտնում Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, մեկը այրվել է. տուժածներ կան

Քաղցկեղը դատավճիռ չէ. 32-ամյա կինը հաղթահարել է հիվանդությունն ու մայրացել է

Հորիզոններ դուալ կրթական ծրագիրը շահառու ընտանիքները` նորարար գյուղատնտեսության ճանապարհով. լուսանկարներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը առաջինն է թիմային հաշվարկում

«Մարտի 1»-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մենակ թողեց ժողովրդին կրակի դեմ, ոչ մի հոգևորական չկանգնեց մարդկանց կողքին

Ուժեղացված ծառայություն Լոռիում և Տավուշում․ պարեկները 458 խախտում են արձանագրել. տեսանյութ

Վարչապետը ողջունել է ՀՀ-ում AI ենթակառուցվածքների կառուցման NVIDIA-ի աջակցությունն ու Firebird-ի հետ աշխատանքը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը. տեսանյութ

Երևանում 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. հաղորդում է ներկայացվել ոստիկանություն. Կոստանյան

Ըմբշամարտի ԵԱ. Հայկ Մանուկյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել չեմպիոն

Կապ ունեմ մի հոգևորականի հետ, որը իշխանությանը մեղադրում է, որ Գարեգին Բ-ի հարցը վաղուց չենք լուծել. տեսանյութ

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին. ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Ըմբշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել

12 տարվա դադարից հետո Դամասկոս-Ստամբուլ չվերթ է իրականացվել. վերսկսվել է Թուրքիա-Սիրիա ավիահաղորդակցությունը

Կառուցվող էլիտար թաղամասում 31-ամյա աշխատակիցը բարձրությունից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն

ՀՀ-ում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AL գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երբ «սառեցվածը» թրև էր գալիս փողոցներում, անկարգություններ հրահրում, Սահմանադրություն չէ՞ր խախտվում. տեսանյութ

Ճամբարակի շենքի փլատակներում հայտնաբերվել է 5-րդ դին

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհվածների և որոնվող տղամարդու ինքնությունները հայտնի են. անուններ

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

Վստահաբար գնալու ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով. Անահիտ Ավանեսյան

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել. ԱԱԾ

Դսեղը կունենա Աթանի հետ կապող բարեկարգ ճանապարհ. հիմնանորոգում է իրականացվում

Լավ եմ անում, հարց կա՞. Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել

Ճամբարակում կատարվում է դեպքի վայրի զննություն 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ

Ճամբարակի շենքի պայթյունի հետևանքով տարհանվածները դրսում չեն մնա, կապահովվեն կացարաններով. Խուդաթյան

Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Sophia Antipolis» տեխնոպարկ, ծանոթացել ինովացիոն հնարավորություններին

Ճշտված տվյալներով՝ 5-րդ անձը եղել է շենքում. Ցուցուլյանը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքով անհետ կորածի մասին

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին

Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել, հիմա հանգիստ է. մարզպետ

Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Երկու տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին