Երևան
12 °C
2003 թվականին հիմնադրված «Հզոր Հայրենիք» կուսակցությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. այս կուսակցության փոխնախագահներից մեկը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն է, իսկ մյուսը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Ու չնայած նրան, որ ԲՀԿ-ն իրեն հռչակել է ոչ իշխանական ուժ, քաղաքական հակառակորդներ Ստեփան Մարգարյանն ու Շիրակ Թորոսյանը այս կուսակցությունում կարծես լավ էլ հարմարվել են ու հակասություններ չունեն: Երկուսն էլ շարունակում եմ մնալ «Հզոր հայրենիքում»: Հիշեցնենք, որ «Հզոր հայրենիքը» համարվում է ջավախահայերի կողմից ստեղծված կուսակցություն, որի թե՛ փոխնախագահները, թե՛ նախագահը Ջավախքից են: Կուսակցության ղեկավարը Վարդան Վարդապետյանն է, ով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հոր հորեղբոր որդին է: Չնայած սրան՝ Տաճատ Վարդապետյանը չի համարվում «Հզոր հայրենիքի» անդամ. նա անկուսակցական է: Նշենք, որ երկու Վարդապետյաններն էլ Ջավախքից են:
«Հզոր Հայրենիք» կուսակցությունը, սակայն, 2007 թվականից ունեցել է իր ներկայացուցիչները Ազգային ժողովում. այն ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտան Շիրակ Թորոսյանն ու Հայկ Սանոսյանը, 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններում էլ ԲՀԿ խմբակցություն մտավ Ստեփան Մարգարյանը, իսկ ՀՀԿ՝ Շիրակ Թորոսյանը: 2003 թվականի նախագահական ընտրություններում «Հզոր հայրենիքը» սատարել է Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին՝ Սերժ Սարգսյանին: 2013 թվականին, հետեւելով ԲՀԿ-ի օրինակին, «ջավախքյան» կուսակցությունը չսատարեց թեկնածուներից ոչ մեկին: «Հզոր հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ Վարդան Վարդապետյանը, սակայն, հիմնականում անդրադառնում է Ջավախքի հարցին ու անպատասխան թողնում իր կուսակցության գործունեության հետ կապված հարցերը: 2010 թվականին, «Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային հայապահպանությունը եւ ջավախահայերի իրավունքները» թեմայով քննարկման ժամանակ դրա մասնակիցները՝ այդ թվում Վարդան Վարդապետյանը, քննադատության էին ենթարկել իշխանություններին՝ Ջավախքի հարցում դիրքորոշման համար: Ավելի վաղ էլ՝ 2009 թվականին, Վարդապետյանը հայտարարել էր. «Ներքաղաքական դաշտում լճացում կա, առաջիկայում պետք է նոր փոփոխություններ տեղի ունենան, որոնք ձեռնտու կլինեն եւ՛ հասարակությանը, եւ՛ քաղաքական կազմակերպություններին»: Այնուհետեւ Վարդապետյանը դարձյալ անդրադարձել էր ՀՀ-ի դիրքորոշմանը Ջավախքի հարցում: Ըստ նրա, իշխանությունների քայլերն այն արդյունքները չեն տալիս, ինչն ակնկալում են ջավախահայերը:
Վարդապետյանի անունը վերջին անգամ մամուլում հոլովվել էր 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ մամուլի հրապարակումների, Վարդապետյանը տեղ էր գտնելու ԲՀԿ համամասնական ցուցակում, ինչը այդպես էլ տեղի չունեցավ: Ընդ որում, Վարդապետյանն իր տեսակետները հասարակությանը հասցնում է բացառապես մերձԲՀԿական լրատվական կայքերի միջոցով: Չնայած այս ամենին՝ այդ կուսակցության անդամները, որոնցից մեկը ՀՀԿ-ական է, իսկ մյուսը՝ ԲՀԿ-ական, «յոլա» են գնում: Երեկ «Հզոր հայրենիքում» ձեւավորված այս «համերաշխության» վերաբերյալ մեկնաբանություն փորձեցինք ստանալ Շիրակ Թորոսյանից, ով ողջ օրվա ընթացքում մեր զանգերն անպատասխան թողեց: Նաեւ անպատասխան մնացին մեր զանգերը ուղղված Ստեփան Մարգարյանին: Ենթադրվում է, որ քաղաքական ախոյանները ինչ-որ տեղում քննարկում էին առաջիկա մարտավարության հարցերը:
«Հզոր հայրենիք» կուսակցության գրասենյակն էլ, որը գտնվում է Տիգրան Մեծ 9 հասցեում, փակ էր: Դժվարությամբ հաջողվեց կապ հաստատել կուսակցության ղեկավար Վարդապետյանի հետ, ով, լսելով լրատվամիջոցի անունը, անջատեց հեռախոսն ու այլեւս զանգերին չպատասխանեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT